«Ժառանգականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 6.
Ժառանգականության շնորհիվ [[կենդանիներ]]ի կամ [[բույսեր]]ի յուրաքանչյուր տեսակ սերնդեսերունդ փոխանցում է զուտ իրեն բնորոշ հատկանիշները՝ արտաքին տեսքը, կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները՝ նպաստելով տեսակի պահպանմանը։ Ժառանգականության երևույթի նմանությունը ծնողական առանձնյակներին և սերունդներին՝ [[մարդ]]անց, [[կենդանիներ]]ի և [[բույսեր]]ի մոտ ուշադրության կենտրոնում էր և շատ շուտով բժիշկները փորձեցին բացատրել այդ երևույթը և առաջարկեցին են տարբեր վարկածներ։ Առաջին քայլը կատարեց «բժիշկների հայր»` [[Հիպոկրատ]]ը (մոտ մ.թ.ա. 460-470 թվականներ), ով բացատրեց, որ օրգանիզմի ժառանգականության նյութը հավաքվում է կանաց և տղամարդանց սերմնաբջիջներում, որն էլ սկիզբ է տալիս սաղմ զարգացմանը։ Դեմոկրատը (մոտ մ.թ.ա. 460-470 թվականներ), նույնպես համամիտ էր այն մտքի հետ, որ կանանց և տղամարդկանց սեռերը հավասարազոր են ժառանգականության երևույթում, և որ սերունդները ժառնգական տեղեկատվությունը ստանում են ինչպես մայրական, այնպես էլ հայրական բջջից։ 19- դարի 2-րդ կեսին ավստրիացի գիտնական [[Գրեգոր Մենդել]]ը [[ոլոռ]]ի աճեցման իր երկարամյա փորձերով ապացուցեց, որ ծնողների հատկանիշները, օրինակ՝ ծաղկի ձևը, գույնը և մյուս առանձնահատկությունները, փոխանցվում են սերունդներին ժառանգականության կայուն օրենքներով։
 
Մենդելը ենթադրեց, որ բջիջներում կան մանրագույն և անտեսանելի մասնիկներ, որոնք էլ կառավարում են ժառանգական հատկանիշների փոխանցումը։ Այդ մասնիկները հետագայում անվանեցին գեներ ({{lang-gr|}} ծագում):։ Գիտնականի ենթադրությունը հաստատվեց, երբ ասպարեզ եկան հազարավոր անգամ խոշորացնող էլեկտրոնային [[մանրադիտակ]]ները, որոնք հնարավորություն տվեցին զննելու ոչ միայն բջիջը, այլև բջջի մանրագույն մասնիկները։ Պարզվեց, որ բջջի կորիզում կան հատուկ «մասնագիտացված» կառուցվածքներ՝ քրոմոսոմներ՝ գեների կրողները, որոնք և ապահովում են տվյալ տեսակի բջիջների գոյացումը։ Քրոմոսոմների քանակը (կամ հավաքածուն) տվյալ տեսակի օրգանիզմների բոլոր բջիջներում միշտ նույնն է. [[գորտ]]ինը, օրինակ, 18 է, [[սոխ]]ինը՝ 16, շանը՝ 22, [[մարդ]]ունը՝ 46 և այլն։
 
Ի տարբերություն բջջի այլ բաղադրամասերի՝ քրոմոսոմները կառուցված են դեզօքսիռիբոնուկլիեինաթթվի (այդ զարմանալի նյութը քիմիկոսները կրճատ անվանել են ԴՆԹ) հսկայական մոլեկուլներից։ Հենց ԴՆԹ-ի մոլեկուլի առանձին հատվածներն են, որ կոչվում են գեներ (ժառանգակիրներ)։ Գեները հատուկ հրամաններով կառավարում են ժառանգական հատկանիշների գոյացումը։ Այդ հրամանները գրանցված են գենում՝ սահմանափակ թվով քիմիական նյութերի որոշակի հերթականությամբ, ինչպես, օրինակ, բառը կազմված է տառերի որոշակի դասավորությամբ։ [[Բնություն]]ը մշակել է զարմանալի մի հատկություն. նախքան բջջի բաժանումը քրոմոսոմ կազմող ԴՆԹ-ի յուրաքանչյուր մոլեկուլ կրկնապատկվում է, ու հատուկ մեխանիզմի շնորհիվ յուրաքանչյուր նոր բջջում հայտնվում է քրոմոսոմների նույն թիվը (հավաքածուն), ինչ մայր բջջում է, այսինքն՝ ժառանգականությունն ապահովված է։ Սովորաբար բջիջներն ունեն «մասնագիտություն» ([[մաշկ]]ի, [[ոսկրեր]]ի, արյան և այլ բջիջներ)։ Այդ պատճառով դրանք իրենց կորիզների քրոմոսոմներում «կարդում են» ոչ թե այն ամենը, ինչ գրված է այնտեղ, այլ միայն իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ «տողերը»։