«Թահիրիների էմիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 58.
[[821|821 թվականին]] Խորասանում հիմնվում է Թահիրների էմիրությունը, որի առաջին կառավարիչը դառնում է Թահիր իբն ալ-Հուսեյնը։ Իրանական մավալ Թահիր իբն ալ-Հուսեյնը քաղաքական ասպարեզում հայտնվել էր դեռևս [[810|810-ական թվականներին]], որպես ազատագրական պայքարի գործիչ։ Մասնակցելով պատերազմական գործողություններին՝ Թահիրը կարողացել էր հայտնվել խալիֆ Մամունի ուշադրության կենտրոնում, որն էլ [[820 թվական]]ին նրան նշանակում է արևելյան նահանգների կառավարիչ։
 
Այսպիսով, 820 թվականին [[Բաղդադ]]ից արևելք ընկած տարածքներն անցնում են Թահիր իբն ալ-Հուսեյնի ենթակայության տակ։ Անցկացնելով վարչական բարեփոխումներ՝ Թահիրը իր տիրապետության տակ գտնվող տիրույթների կենտրոնը դարձնում է Արևելյան Իրանի Խորասան երկրամասը՝ [[Մերվ]] քաղաքով (գտնվում է ժամանակակից [[Թուրքմենստան]] պետության տարածքում):։ Աբբասյան խալիֆը Թահիրին լայն լիազորություններ է շնորհում [[Խորասան]]ում և Մավարաննահրում, իսկ նրա որդուն՝ Աբդուլլահ իբն Թահիրին նույնատիպ իշխանությամբ է օժտվում [[Եգիպտոս]]ում և [[Սիրիա]]յում։
 
Չնայած այս ամենին՝ Թահիրը գլխավորում է առաջին անհնազանդությունը խալիֆ Մամունի դեմ, որն էլ ավարտվում է նրանով, որ ուրբաթօրյա խուտբայում, առաջին անգամ աղոթքն ընթանում է առանց խալիֆի անվան հիշատակման։ Այս ամենը առաջացրեց տեղացիների՝ հատկապես հողագործների, արհեստագործների, առևտրականների և արդար վաստակով ապրող այլ խավերի դժգոհությանը։ Ստեղծված իրավիճակից օգտվեց Յակուբ իբն ալ-Լայսը, ով նպատակ ուներ հասնել փառասիրական նվաճումների։ Նա իր շուրջը հավաքեց դժգոհողներին և նրանցից ստեղծեց զինված ջոկատներ։ Յակուբի գործողությունները պսակվեցին հաջողությամբ և նահանգներում հաստատվեց Յակուբի կառավարությունը։