«Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
 
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}
{{Ռուսաստանի պատմություն}}
'''Ստոլիպինյան Գյուղատնտեսական Ռեֆորմ''', գյուղացիական հողաբաժինների (հողատիրության) բուրժուական ռեֆորմ [[Ռուսաստան]]ում։ Սկսել է իրականացվել [[1906]] թվականի [[նոյեմբերի 9]]-ի հրամանագրով, դադարեցվել [[1917]] թվականի [[հունիսի 28]]–ին։ Նախաձեռնողը և ղեկավարը Ստոլիպինն էր։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի գլխավոր բովանդակությունը համայնքի վերացումն ու գյուղացիական մասնավոր հողային սեփականության արմատավորումն էր։ Հողաբաժինների առուծախի թույլտվությունը հեշտացնում էր չքավորության դուրս մղումը գյուղից և հողի կենտրոնացումը կուլակների ձեռքին։ Ռեֆորմի ընթացքում իրականացվող հողաշինարարության նպատակը, առաջին հերթին, խուտորների (хутор, առանձնացած տնատեղ, տնտեսություն) և օտրուբների (отруб, համայնքի հողից գյուղացուն իբրև մասնավոր սեփականություն տրված հողատարածություն) ստեղծումն էր գյուղացիական հողաբաժիններում։ Ոտնահարելով համայնքում մնացած գյուղացիների շահերը, խուտորների և օտրուբների տերերին տրվում էին լավագույն հողերը։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի իրականացման գործում զգալի դեր է կատարել գյուղացիական բանկը, որի փոխատվությունների մեծ մասը տրամադրվում էր առանձին տնատերերի, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով՝ խուտորների և օտրուբների տերերին։ Ռեֆորմի տարիներին լայն ծավալ ստացավ գյուղացիության վերաբնակությունը։ Կառավարությունը ակտիվորեն նպաստեց գյուղական չքավորության վերաբնակությանը Ռուսաստանի կենտրոն, շրջաններից դեպի ծայրամասերը, առանձնապես՝ [[Սիբիր]]։ Սակայն նոր հողերի յուրացումը սնանկ գյուղացիության ուժերից վեր էր (վերաբնակիչների 18,3% վերադարձել է նախկին վայրերը)։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի հետևանքները վկայում են ռեֆորմի տապալման մասին։ Չնայած կառավարության ճնշմանը, մինչև [[1916]] թվականի [[հունվարի 1]]-ը համայնքներից դուրս էր եկել ընդամենը 2478 հազար տնատեր (համայնքային ծխերի 26%–ը՝ 16919 հազար դեսյատին հողից (համայնքային հողերի 15%-ը)։ Սպոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմն արագացրեց և հեշտացրեց գյուղացիական հողաբաժինների ներառումը առևտրական շրջանառության մեջ։ Դրա հետեանքով խորացավ գյուղացիության շերտավորումը։ Հողը վաճառած գյուղացիների զգալի մասը սնանկացավ, ուժեղացավ հողի կենտրոնացումը կուլակության ձեռքին։ Չարդարացան բազմաթիվ խուտորներ ու օտրուբներ (իբրև «ամուր» գյուղացիության հենարան) ստեղծելու [[ցարիզմ]]ի հույսերը։ Խուտորներում և օտրուբներում տնտեսության կազմակերպումը պահանջում էր զգալի միջոցներ և սնանկացուցիչ էր գյուղացիության հիմնական զանգվածի համար։ Ունևոր խուտորների և օտրուբների թիվը սակավ էր։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի տապալման ամենավառ ցուցանիշը [[1911]] թվականի սովն էր, որն ընդգրկեց Ռուսաստանի հիմնական երկրագործական շրջանները (տուժեց ավելի քան 30 միլիոն մարդ)։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմը սոցիալ-տնտեսական արմատական տեղաշարժ առաջ չբերեց և չկարողացավ կանխել նոր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հասունացումը։ Ռեֆորմի տարիներին երկրում ծավալվեց զանգվածային գյուղացիական շարժում։ Ուժեղացավ գյուղական չքավորության պայքարը կուլակության դեմ։ Գյուղացիների զգալի մասը սնանկացավ, ուժեղացավ հողի կենտրոնացումը կուլակության ձեռքին։