«Էներգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
'''Էներգիան''' ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ [[Ֆիզիկա]]յում էներգիան ({{lang-gr|}}''էներգոս'' բառից) [[սկալյար]] [[ֆիզիկական մեծություն]] է։ Էներգիան ունի տարբեր ձևեր` կինետիկ, պոտենցիալ, ջերմային, գրավիտացիոն, ձայնային, առաձգական, էլեկտրամագնիսական էներգիաները։
 
«Էներգիա» մեծությունը սերտորեն առնչվում է [[մեխանիկական աշխատանք]]ի հետ։ Եթե մարմինը կամ մարմինների որևէ համակարգ կարող է աշխատանք կատարել, ապա ասում են, որ այն օժտված է էներգիայով։ Աշխատանք կարող են կատարել ինչպես շարժվող, այնպես էլ այլ մարմինների հետ փոխազդող մարմինները։ [[Մեխանիկա]]յում տարբերում են երկու տեսակի էներգիա՝ կինետիկ և պոտենցիալ։ Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ էներգիա, իսկ փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան՝ [[պոտենցիալ էներգիա]]:։
 
Էներգիան կարող է մի ձևից փոխակերվել մյուսին, սակայն ընդհանուր էներգիայի չափը միշտ նույնն է մնում։ Այս սկզբունքը՝ [[էներգիայի պահպանման օրենք]]ը, առաջին անգամ կանխադրվել է վաղ 19-րդ դարում, և վերաբերվում է [[մեկուսացված համակարգ]]ին։ [[Նյոթերի թեորեմ]]ի համաձայն, էներգիայի պահպանման օրենքը այն փաստի հետևանքն է, որ ֆիզիկայի օրենքները ժամանակի ընթացքում չեն փոխվում:փոխվում։
 
Թեև համակարգի ընդհանուր էներգիան ժամանակի ընթացքում չի փոփոխվում, սակայն մեծությունը կարող է կախված լինել կոորդինատային համակարգից։ Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ զրո չէ։
Տող 17.
Մարմնի վրա ազդող [[Ուժ|հաստատուն ուժ]]ի կատարած [[աշխատանք]]ը փոփոխությունն է մի [[Ֆիզիկական մեծություն|ֆիզիկական մեծության]], որը որոշվում է մարմնի [[զանգված]]ի և [[Արագություն|արագության]] քառակուսու արտադրյալի կեսով։
 
Մարմնի [[զանգված]]ի և արագության քառակուսու արտադրյալի կեսին հավասար մեծությունն անվանում են մարմնի [[կինետիկ էներգիա]]:։ Մարմնի կինետիկ էներգիան հավասար է այն աշխատանքին, որը կարող է կատարել շարժվող մարմինը մինչև կանգ առնելը։
 
<center><math> E=\frac{mv^2}{2} </math></center>
Տող 23.
<center><math> A= \frac{mv_2^2}{2} - \frac{mv_1^2}{2}=E_2-E_1</math></center>
 
Մարմնի վրա ազդող [[ուժերի համազոր]]ի կատարած աշխատանքը հավասար է մարմնի կինետիկ էերգիայի փոփոխությանը։ Այս պնդումը կոչվում է [[կինետիկ էներգիայի թեորեմ]]:։
 
== Պոտենցիալ էներգիա ==
Տող 43.
<center><math> A= E_1-E_2=-(E_2-E_1)=-\Delta E </math></center>
 
[[Ծանրության ուժ]]ի կատարած աշխատանքը հավասար է մարմնի [[պոտենցիալ էներգիա]]յի փոփոխությանը՝ հակառակ նշանով։ Այս պնդումը կոչվում է [[պոտենցիալ էներգիայի թեորեմ]]:։
 
=== Առաձգականորեն դեֆորմացված մարմնի պոտենցիալ էներգիա ===
Տող 78.
 
=== Միավորներ ===
Գիտության պատմության մեջ, էներգիան տարբեր միավորներով է արտահայտվել, ինչպիսին են [[էրգ]]երը և [[կալորիա]]ները։ Ներկայում, էներգիայի չափման ընդունված միավորը [[Միավորների միջազգային համակարգ]]ում [[Ջոուլ (չափման միավոր)|ջոուլն]] է։ Բացի ջոուլից, էներգիայի միավորներ են [[կիլովատտ-ժամ]]ը (ԿՎտժ) և բրիտանական ջերմային միավորը (British thermal unit կամ Btu)։ Սրանք երկուսն էլ ջոուլից մեծ միավորներ են։ Մեկ ԿՎտժ-ը հավասար է 3.6 միլիոն ջոուլի, իսկ մեկ Btu-ն հավասար է 1055 ջոուլի<ref>Ristinen, Robert A., and Kraushaar, Jack J. Էներգիան և Միջավայրը (անգլերեն՝ Energy and the Environment): New York: John Wiley & Sons, Inc., 2006.</ref>:։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էներգիա» էջից