«Էլեկտրական լիցք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Պատմությունը *== +== Պատմություն ==)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
[[Պատկեր:VFPt charges plus minus thumb.svg|մինի|աջից|300px|Դրական և բացասական լիցքերի ստեղծած էլեկտրական դաշտը]]
{{Էլեկտրամագնիսականություն}}
'''Էլեկտրական լիցք''', սկալյար [[ֆիզիկական մեծություն]]:։ Բնութագրում է մարմնի՝ [[էլեկտրամագնիսական փոխազդեցություն|էլեկտրամագնիսական փոխազդեցությանը]] մասնակցելու և [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի աղբյուր լինելու հատկությունը։
Էլեկտրական լիցքի հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1785 թ. [[Կուլոնի օրենք]]ում:ում։
 
Չափման միավորը [[Միավորների միջազգային համակարգ|ՄՀ]]-ում [[Կուլոն (չափման միավոր)|կուլոնն]] է՝ 1 [[վայրկյան]]ում 1 [[ամպեր|Ա]] հոսանքի ուժի դեպքում հաղորդչի լայնական հատույթով անցնող էլեկտրական լիցքը։
Տող 11.
[[Պատկեր:M Faraday Lab H Moore.jpg|մինի|200px|[[Մայքլ Ֆարադեյ]]ը իր լաբորատորիայում]]
[[Պատկեր:Franklin lightning engraving.jpg|մինի|200px|[[Բենջամին Ֆրանկլին]]ը օդապարիկով իր հանրահայտ փորձն անցկացնելիս, որտեղ ցույց տվեց, որ կայծակը էլեկտրականություն է]]
Դեռևս հին անցյալում հայտնի էր, որ [[սաթ]]ը ({{lang-grc|ἤλεκτρον}} ''էլեկտրոն'') բրդով շփելիս ձգում է առարկաներ։ XVI դ. վերջում անգլիացի բժիշկ [[Վիլյամ Հիլբերտ]]ը այդ երևույթն անվանեց ''էլեկտրականացում'':։
 
1729 թ. [[Շառլ Դյուֆե]]ն սահմանեց, որ գոյություն ունեն երկու սեռի լիցքեր։ Մի տեսակն առաջանում է ապակին մետաքսով շփելիս, մյուսը՝ ապակին խեժով շփելիս։ Դյուֆեն անվանեց այդ լիցքերը «ապակե» և «խեժային»:։ Դրական և բացասական լիցքերի մասին հասկացությունը մտցրեց [[Բենջամին Ֆրանկլին]]ը:ը։
 
XX դ. սկզբին ամերիկացի ֆիզիկոս [[Ռոբերտ Միլիկեն]]ը փորձնական ճանապարհով ցույց տվեց, որ էլեկտրական լիցքը ''դիսկրետ'' է, այսինքն՝ ցանկացած մարմնի լիցք [[տարրական էլեկտրական լիցք]]ի բազմապատիկն է։
Տող 23.
Էլեկտրական լիցքի մեծությունը (այլ կերպ՝ էլեկտրական լիցքը) լիցքակիրների և լիցքավորված մարմինների թվային բնութագիրն է, կարող է ընդունել դրական և բացասական արժեքներ։ Լիցքերով պայմանավորված փոխազդեցությունը ուղիղ համեմատական է լիցքերի մեծությանը, իսկ էլեկտրամագնիսական դաշտի կողմից լիցքերի վրա ազդող ուժի ուղղությունը կախված է լիցքի նշանից։
 
Ցանկացած համակարգի էլեկտրական լիցքը կազմված է ամբողջ թվով տարրական լիցքից, որը մոտ 1,6{{e|−19}} [[Կուլոն (չափման միավոր)|Կլ]] է<ref>Կամ, ավելի ճիշտ, 1,602176487(40){{e|−19}} Կլ</ref> ՄՄ համակարգում կամ 4,8{{e|−10}} [[ստատկուլոն|ՍԳՎ միավոր]]<ref>Կամ, ավելի ճիշտ, 4,803250(21){{e|−10}} ՍԳՎ միավոր</ref>:։ Էլեկտրականության լիցքակիրները լիցքավորված [[տարրական մասնիկ]]ներն են։ Ազատ վիճակում կայուն, ամենափոքր զանգվածն ունեցող մասնիկը, որն ունի մեկ բացասական տարրական էլեկտրական լիցք, [[էլեկտրոն]]ն է, ազատ վիճակում կայուն, ամենափոքր զանգվածն (էլեկտրոնին հավասար) ունեցող դրական տարրական էլեկտրական լիցք ունեցող հակամասնիկը՝ [[պոզիտրոն]]ը:ը։ [[Պրոտոն]]ը, որը նույնպես կայուն մասնիկ է, նույնպես ունի մեկ դրական տարրական լիցք։ 1964 թ. առաջ քաշվեց հիպոթեզ, որ գոյություն ունեն տարրական լիցքից փոքր լիցքով (±1/3 և ±2/3 տարրական լիցք) մասնիկներ՝ [[քվարկ]]ներ:ներ։ Սակայն դրանք ազատ վիճակում գոյություն չունեն, և ըստ էության, կարող են գոյություն ունենալ միայն այլ մասնիկների՝ [[հադրոն]]ների կազմության մեջ։ Ուստի ցանկացած ազատ մասնիկ կարող է ունենալ միայն տարրական լիցքին բազմապատիկ լիցք։
 
Ցանկացած տարրական մասնիկի էլեկտրական լիցքը ռելյատիվիստորեն ինվարիանտ մեծություն է։ Այն կախված չէ հաշվարկման համակարգից, այսինքն՝ կախված չէ նաև մասնիկի շարժումից կամ դադարի վիճակից, այն ներհատուկ է մասնիկին ամբողջ կյանքի ընթացքում։ Այս պատճառով տարրական մասնիկները հաճախ նույնականացվում են իրենց լիցքերի հետ։ Ընդհանուր առմամբ բնության մեջ դրական և բացասական լիցքերի թիվը նույնն է։ [[Ատոմ]]ների և [[մոլեկուլ]]ների էլեկտրական լիցքը զրո է, իսկ [[բյուրեղացանց]]ի բջջի դրական և բացասական [[իոն]]ների լիցքերը չեզոքացնում են միմյանց։
Տող 30.
[[Պատկեր:Cargas electricas.png|մինի|200px|ձախից|Լիցքերի փոխազդեցությունը. տարանուն լիցքերը ձգում են միմյանց, նույնանունները՝ վանում]]
 
Ամենապարզ և առօրեական երևույթը, որտեղ նկատվում է էլեկտրական լիցքերի գոյությունը [[բնություն|բնության]] մեջ, մարմինների էլեկտրականացումն է հպման ժամանակ<ref>Սակայն դա մարմինների էլեկտրականացման միակ եղանակը չէ: Մարմինները կարող են էլեկտրականանալ, օրինակ, լույսի ազդեցությամբ</ref>:։ Էլեկտրական լիցքերի՝ փոխադարձ ձգողության և փոխադարձ վանողության ընդունակությունը բացատրվում է երկու տիպի՝ դրական և բացասական լիցքերի գոյությամբ։ Նույնանուն լիցքերը վանում են միմյանց, տարանունները՝ ձգում։
 
Էլեկտրաչեզոք մարմինների հպման ժամանակ շփման հետևանքով լիցքերը մի մարմնից անցնում են մյուսին։ Մարմիններում խախտվում է դրական և բացասական լիցքերի հավասարությունը, և նրանք լիցքավորվում են (տարանուն լիցքերով)։
Տող 38.
[[Պատկեր:VFPt plus thumb.svg|մինի|200px|ձախից|Դրական լիցքի ստեղծած էլեկտրական դաշտը]]
[[Պատկեր:VFPt minus thumb.svg|մինի|200px|Բացասական լիցքի էլեկտրական դաշտը]]
Փակ համակարգի<ref>Էլեկտրականապես պակ համակարգը այն համակարգն է, որի սահմանափակող մակերևույթով չեն կարող թափանցել [[էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ]] (համակարգը լիցքերի չի փոխանակում արտաքին մարմինների հետ):։</ref> Էլեկտրական լիցքը պահպանվում է ժամանակի ընթացքում և քվանտացվում է՝ չափվում է տարրական էլեկտրական լիցքին բազմապատիկ մեծությամբ, այսինքն՝ էլեկտրականապես մեկուսացված համակարգ կազմող մարմինների կամ մասնիկների էլեկտրական լիցքի հանրահաշվական գումարը չի փոխվում համակարգի ներսում ընթացող ցանկացած պրոցեսի դեպքում։
 
Ատոմների կամ մոլեկուլների իոնացման արդյունքում համակարգում կարող են առաջանալ [[լիցքավորված մասնիկ|էլեկտրականապես լիցքավորված]] նոր մասնիկներ, օրինակ՝ էլեկտրոններ։ Սակայն եթե համակարգը էլեկտրականապես մեկուսացված է, ապա բոլոր, այդ թվում նոր առաջացած մասնիկների էլեկտրական լիքերի հանրահաշվական գումարը միշտ զրո է։
Տող 46.
== Ազատ լիցքեր ==
 
Մարմինները, ըստ իրենց ազատ լիցքերի կոնցենտրացիայի, բաժանվում են երեք խմբի՝ [[հաղորդիչ]]ներ, [[մեկուսիչ]]ներ, [[կիսահաղորդիչ]]ներ:ներ։
* ''Հաղորդիչներն'' այն մարմիններն են, որոնցում էլեկտրական լիցքը կարող է ազատ տեղաշարժվել մարմնի ամբողջ ծավալում։ Հաղորդիչները բաժանվում են երկու խմբի. ''առաջին սեռի հաղորդիչներ'' ([[մետաղ]]ներ), որոնցում լիցքերի (ազատ էլեկտրոնների) տեղափոխությունը չի ուղեկցվում քիմիական փոխարկումներով, և ''երկրորդ սեռի հաղորդիչներ'' (օրինակ, աղեր, թթվային լուծույթներ և այլն), որոնցում լիցքակիրների (դրական և բացասական իոնների) տեղափոխությունը հանգեցնում է քիմիական ռեակցիաների։
* ''Մեկուսիչները'' (օրինակ՝ [[ապակի]]ն, [[պլաստմասսա]]ն) այն մարմիններն են, որոնցում չկան ազատ լիցաքկիրներ։