«Զեփյուռինոս (Հռոմի պապ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 4.
 
== Պապականություն ==
Զեփյուռինոսի հայրապետության 17 տարիների ընթացքում երիտասարդ եկեղեցին ենթարկվել է կայսր [[Սեպտիմիոս Սևերոս|Սևերոսի]] դաժան հալածանքներին մինչև նրա մահը՝ [[211]] թվականը։ Ալբան Բատլերը մեջբերում է․ «Այս սուրբ հովիվը աջակցում և սփոփում էր ծանր ամբոխին»<ref>A. Butler, Lives of the Saints Vol VIII, 1866</ref>։ Ըստ Սուրբ Օպտատուսի Զեփյուռինոսը նաև հակազդում էր հերետիկոսներին և ուխտադրուժներին<ref>Optatus, De Schismate 1,1</ref>:։ Թեև նա ֆիզիկապես չի նահատակվել հավատքի համար, սակայն իր հայրապետության ժամանակ ունեցած մտավոր և հոգևոր տառապանքների համար վաստակել է նահատակ կոչումը<ref>Berti, Sæc 3. Diss. 1.t. 2 p 158</ref>։
 
=== Հակամարտություն ===
Կայսեր Սևերոսի օրոք ([[193]]-[[211]]) երիտասարդ քրիստոնեական եկեղեցու հետ հարաբերությունները վատացել էին, և [[202]] կամ [[203]] թվականներին հայտնվում է հետապնդումների հրամանագիրը, որն արգելում էր քրիստոնեության դարձն ամենադաժան պատիժներով<ref name="Զեփյուռինոս" />:։
 
Զեփյուռինոսի նախորդը՝ [[Վիկտոր I (Հռոմի պապ)|Վիկտոր I]] պապը արտաքսում է Թեոդոտուսին այն հերետիկոսության համար, թե [[Հիսուս]]ը դարձել է աստված հարության պատճառով։ Թեոդոտուսի հետևորդները Հռոմում ձևավորել էին առանձին հերետիկոսական համայնք, որը գլխավորում էր մեկ այլ Թեոդոտուս։ [[Նատալիուս (հակապապ)|Նատալիուսին]], որն իր հավատքի համար հետապնդվելով ենթարկվել էր չարչարանքների, Ասկլեպիոդոտուսը համոզում է իրենց աղանդում ամսական 150 դինար գումարի դիմաց դառնալ եպիսկոպոս։ Նատալիուսը մի քանի տեսիլքներ է ունենում, որոնք նախազգուշացնում են նրան հրաժարվել հերետիկոսներից։ Ըստ անհայտ աշխատության, որը վերնագրված էր «Փոքրիկ Լաբիրինթ», և որը մեջբերվում է [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]] կողմից, Նատալիուսին մի ամբողջ գիշեր մտրակում է հրեշտակը, և հաջորդ օրը նա քուրձ և մոխիր հագած, ցավագին լաց լինելով իրեն նետում է Զեփյուռինոսի ոտքերի մոտ<ref>Eusebius, Historia Ecclesiastica 5.28.9-12; translated by G.A. Williamson, Eusebius: The History of the Church (Harmonsworth: Penguin, 1965), pp. 236f</ref>։