չ
Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն ՀոթՔաթ գործիքով) |
չNo edit summary |
||
{{Այլ կիրառումներ|Կենտրոնական կոմիտե (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:КПСС.svg|մինի|]]
'''Կենտրոնական կոմիտե ԽՄԿԿ''', [[Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն|Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության]] (ԽՄԿԿ) բարձրագույն ղեկավար օրգան ԽՄԿԿ համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում։ ԿԿ-ի անդամները և անդամության թեկնածուները ընտրվել են համագումարի կողմից։
Կենտրոնական կոմիտեն համարվել է կոմունիստական կուսակցության քաղաքական ղեկավարման օրգանը, տեսական և գաղափարական կենտրոնը։ Գործունեության ընթացքում այն ենթարկվել է կուսակցության համագումարի որոշումներին։
ԽՄԿԿ XXIV համագումարի ([[1971]]-ի մարտ-ապրիլ) հաստատած կանոնադրության մեջ ասվում էր, որ ԿԿ ղեկավարում է կուսակցության տեղական կուսակցական օրգանների ամբողջ գործունեությունը, իրականացնում ղեկավար կադրերի ընտրությունը և տեղաբաշխումը, ուղղություն է տալիս կենտրոնական պետական և աշխատավորների հասարակական կազմակերպությունների աշխատանքին՝ այնտեղ գործող կուսակցական խմբերի միջոցով, ստեղծում կուսակցության օրգաններ, հիմնարկներ, ձեռնարկություններ, ղեկավարում դրանց գործունեությունը, նշանակում կենտրոնական թերթերի և հանդեսների խմբագրությունները, բաշխում կուսակցական բյուջեի միջոցները և վերահսկում այն։
Լինելով կոլեգիալ ղեկավարման մարմին՝ ԽՄԿԿ ԿԿ, ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ (համաձայն կուսակցության կանոնադրության), անցկացնում էր պլենար նիստեր։ ԿԿ-ի անդամության թեկնածուները պլենումներին պետք է ներկա լինեին լինում խորհրդակցական ձայնի իրավունքով։ Համագումարից հետո, ԿԿ-ի առաջին պլենար նիստում, ընտրում էին Սովետական Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԽՄԿԿ ԿԿ-ի Քաղբյուրո և քարտուղարություն, որոնք ղեկավարում էին կուսակցությունը՝ ԿԿ-ի պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում։
Մինչև [[1917]] թվականը, երբ կուսակցության գործունեությունն անօրինական էր, ԿԿ ունեցել է Ռուսական բյուրո ՌՍԴԲ (բ)Կ ԿԿ և Արտասահմանյան բյուրո ՌՍԴԲԿ ԿԿ։ ԿԿ-ի անդամներին սիստեմատիկ հավաքելն անհնարին էր և վտանգավոր, այդ պատճառով սովորաբար հարցերը քննարկվում էին ԿԿ-ի ոչ լրիվ կազմի ներկայությամբ, ապա նամակագրությամբ հաշվի էին առնվում ԿԿ-ի մյուս անդամների կարծիքները, ընդունվում որոշումներ։ ԿԿ-ի ժողովներն առաջին անգամ «ԿԿ-ի պլենում» կոչելը վերաբերում է [[1908]] թվականի օգոստոսին (Ժնև)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կուսակցության մշտական աճի, գործունեության մասշտաբների ընդլայնման, առաջադրվող խնդիրների բարդացման հետեանքով ԿԿ-ի կազմն ընդլայնվում էր։
[[Վլադիմիր Լենին]]ի առաջարկությամբ ՌԿ (բ)Կ XII համագումարը ([[1923]]-ի ապրիլ) ավելացրեց ԿԿ-ի կազմը (մինչև ԿԿ-ի 40 անդամ և 17 անդամության թեկնածու)։ XV-XVIII համագումարներում ([[1927]]-ի դեկտեմբեր - [[1939]]-ի մարտ) ԿԿ-ի անդամների թիվը հասավ 71-ի, անդամության թեկնածուներինը՝ 68-ի։ XXV համագումարում ([[1976]]-ի փետրվար-մարտ) ԿԿ-ի կազմում ընտրվել է 288 անդամ և 139 անդամության թեկնածու։
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=379}}
|