«Երասխի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 4268 բայթ ծավալ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 3.
[[Սումգայիթի ջարդեր|Սումգայիթի ցեղասպանություն]]ից, Բաքվի և [[Կիրովաբադի ջարդեր]]ից հետո ադրբեջանցի ազգայնամոլները զինված հարձակումներ են գործել ՀՀ սահմանամերձ գյուղերի վրա։ Հակառակորդը, օգտագործելով իր հարմարավետ դիրքը, [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանի Հանրապետության]] [[Սադարակի շրջան|Սադարակի]] բարձունքից հրետակոծել է Արարատի շրջանի սահմանամերձ գյուղերը։ Հրետակոծումից վնասվել են Արարատի գինու կոմբինատը, թռչնաբուծական ֆաբրիկան, առանձնատները՝ պատճառելով մարդկային և նյութական զգալի կորուստներ։ Հակառակորդը հաշված օրերի ընթացքում Երասխի սահմանի երկարությամբ զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել։
 
[[Երևան]]ի Անկախության հրապարակում տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է [[Երասխ (Արարատի մարզ)|Երասխ]]ին սպառնացող վտանգի մասին։ Անմիջապես հրապարակից [[Երասխ (Արարատի մարզ)|Երասխ]] եմ մեկնել կամավորականներ։ [[Արարատ]]ում, [[Արտաշատ]]ում, [[Մասիս (քաղաք)|Մասիս]]ում, [[Նոր Հաճն]]ում, [[Վաղարշապատ]]ում, [[Արմավիր]]ում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ և, զինվելով ինքնաշեն զենքերով, հասել են Երասխ:Երասխ։ Ջոկատներից և առանձին կամավորականներից կագմավորվել է աշխարհազորային գումարտակ (ընդհանուր հրամանատար՝ [[Վազգեն Սարգսյան]])։ Առաջին զինված ընդհարումը տեղի է ունեցել [[1990 թվական]]ի [[հունվարի 17]]-ին։ Հայկական ինքնապաշտպանական ուժերը դիրքավորվել են [[Արաքս]]ի հովտում, հակառակորդը՝ բնական ամրություններով պաշտպանված բարձունքներին։ Չկարողանալով շոշափելի հաջողությունների հասնել՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարները [[հունվարի 17]]-ի գիշերը ռազմական խորհրդի նիստ են գումարել, որոշել գրոհի արդյունավետ ուղղությունները։ [[Հունվարի 18]]-ի ուշ երեկոյան վճռական հարձակման անցնելով՝ հայկական ուժերը դուրս են մղել հակառակորդին և գրավել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքները։ [[Հունվարի 19]]-ին հակառակորդը հետ է մղվել դեպի [[Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Նախիջևան]], ոչնչացվել են բոլոր կրակակետերը։ Երասխի մարտերում զոհվել են ՀՀ Ազգային հերոս [[Մովսես Գորգիսյան]]ը և ազատամարտիկ Երվանդ Սաղումյանը։
 
== Գրականություն ==
* Ղարաբաղյան ազատագրական պատերազմ ([[1988]]-[[1994]] թթ.) հանրագիտարան, Երևան, 2004, էջ 190-191:191։
{{ՂԱՊ}}