«Դեֆորմացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
'''Դեֆորմացիա''' ({{lang-lat|deformatio}}՝ աղավաղում), արտաքին ուժերի ազդեցությամբ մարմնի ձևի կամ չափերի փոփոխություն։ Դեֆորմացիայի պարզագույն տեսակներն են [[ձգում և սեղմում|ձգում-սեղմումը]], [[սահք]]ը, [[ոլորում (դեֆորմացիա)|ոլորում]]ը, ծռումը։ Պինդ մարմինների դեֆորմացիաներն ու լարումներն ուսումնասիրվում են առաձգականության և պլաստիկության տեսություններով։ Մարմնի դեֆորմացիան կարելի է որոշել, եթե հայտնի է յուրաքանչյուր կետի [[տեղափոխության վեկտոր]]ը։ Եթե դեֆորմացիա առաջացնող ուժերը մարմնի վրա այլևս չեն ազդում, ապա վերացող դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ պահպանվողը՝ պլաստիկ կամ մնացորդային։ Իրականում [[բացարձակ առաձգական մարմին]] գոյություն չունի և որոշակի պայմաններում են միայն մարմնի պլաստիկ հատկություններն արհամարհվում։ Արտաքին ուժի ազդեցությամբ մարմնում առաջանում է նախ առաձգական, ապա՝ պլաստիկ դեֆորմացիա։ Պլաստիկ դեֆորմացիայի մեծությունը կախված է [[ուժ]]ի ազդման տևողությունից (դեֆորմացիայի արագություն) և [[ջերմաստիճան]]ից։ Հաստատուն լարումների ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի աճման երևույթը կոչվում է [[սողք]]։ Հաստատուն դեֆորմացիայի դեպքում լարումների նվազման երևույթը կոչվում է [[ռելաքսացիա]], իսկ հաստատուն լարումների դեպքում դեֆորմացիայի աճման երևույթը՝ առաձգական հետազդեցություն։
 
Դեֆորմացիան կարող է լինել մարմնի [[ջերմային ընդարձակում|ջերմային ընդարձակման]], [[Մագնիսական դաշտ|մագնիսական]] կամ [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցության, ինչպես նաև արտաքին մեխանիկական ուժի հետևանք։ Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան անհետանում է, այսինքն՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը վերականգնվում են, ապա այդպիսի դեֆորմացիան անվանում են [[առաձգական դեֆորմացիա]]:։ Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան չի անհետանում, այսինքն՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը չեն վերականգնվում, ապա այդպիսի դեֆորմացիան կոչվում է ոչ առաձգական կամ [[պլաստիկ դեֆորմացիա]]:։
 
== Առաձգականության ուժ ==
Առաձգական դեֆորմացիայի հետևանքով մարմնում առաջանում են ուժեր, որոնք մարմնի մասնիկներին վերադարձնում են իրենց սկզբնական դիրքերը։ Այն [[ուժ]]ը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի հետևանքով և ուղղված է դեֆորմացիայի ժամանակ մարմնի մասնիկների տեղափոխմանը հակառակ ուղղությամբ, կոչվում է [[առաձգականության ուժ]]:։
 
Մարմնի մասնիկների միջև գործում են փոխազդեցության ուժեր, որոնց բնույթը (ձգողություն կամ վանողություն) կախված է մասնիկների միջև հեռավորությունից։ Պինդ մարմնում մոլեկուլներն արտաքին ուժերի բացակայությամբ որոշակի հեռավորություններում են, և նրանց ձգողության և վանողության ուժերն իրար համակշռում են։ Մարմնի դեֆորմացիայի հետևանքով մասնիկների հեռավորության փոփոխման պատճառով [[Ձգողություն|ձգողության]] և [[վանողության ուժ]]երի հավասարակշռությունը խախտվում է։ Հեռավորությունը փոքրանալիս վանողության ուժերն ավելի արագ են աճում, քան ձգողության ուժերը, և մասնիկներն սկսում են վանել միմյանց։ Երբ մասնիկների հեռավորությունը մեծանում է, նրանց միջև գերակշռում են ձգողության ուժերը։ Քանի որ առաձգականության ուժերի առաջացումը հետևանք է մոլեկուլների (ատոմների) կազմության մեջ մտնող էլեկտրական լիցքերի փոխազդեցության, ապա առաձգականության ուժերն ուեն [[Էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական]] բնույթ։
Տող 21.
<center>F<sub>առx</sub> = -kx (1)</center>
 
որտեղ k համեմատականության գործակիցը կոչվում է զսպանակի [[կոշտություն]]:։ k գործակցի արժեքը կախված է զսպանակի չափերից և այն նյութի տեսակից, որից պատրաստված է զսպանակը։ Կոշտությունը թվապես հավասար է 1 մետրով դեֆորմացված զսպանակում առաջացած աաձգականության ուժի մոդուլին։ [[Միավորների միջազգային համակարգ|Միավորների Միջազգային Համակարգում]] կոշտությունն արտահայտվում է նյուտոն հարաբերած մետրի (Ն/մ) միավորով։
 
=== Փոքր դեֆորմացիաներ ===