«Աննա Պապրից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
 
== Գործունեություն ==
Պապրիցի կյանքի հիմնական շրջադարձային պահը եղել է 1895 թվականը, երբ նա առողջական նկատառումներով Անգլիա էր մեկնել: Այնտեղ է նա իմացել մարմնավաճառության գոյության և պետության կողմից դրա կարգավորման, ինչպես նաև կանանց շարժման մասին{{sfn|Pappritz|1984|p=25-33}}։ Բեռլին վերադառնալուց հետո նա միացել է գերմանական կանանց շարժմանը, դասախոսությունների մասնակցել Կանանց պաշտպանության ասոցիացիայում, որը հիմնադրվել էր Միննա Կաուերի (''{{lang-en| Minna Cauer}}'') կողմից 1888 թվականին, և բաժանորդագրվել Կաուերի «Die Frauenbewegung» (Կանանց շարժում) ամսագրին: 1898 թվականին Կաուերի հոդվածից տեղեկացել է Լոնդոնի Աբոլիցիոնիստների միջազգային ֆեդերացիայի (IAF) մասին{{sfn|Pappritz|1984|p=58}}։ IAF- ը հիմնադրվել է Ջոզեֆին Բաթլերի կողմից Անգլիայում, որն ընտրել է «<nowiki/>[[աբոլիցիոնիզմ]]<nowiki/>» տերմինը՝ մարմնավաճառներին պարտադիր գրանցումից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թեստավորում անցնելուց ազատելը մատնանշելու համար{{ref+|ItՊատահական wasչէր, noոր coincidenceԲաթլերը thatընտրել withէ "abolition"մի Butlerտերմին, choseորն aի termսկզբանե thatկիրառվում hadէր originallyԱմերիկայում beenսև appliedստրուկներին toազատություն theտալու campaignքարոզչության toհամար: giveԲաթլերը blackնաև slavesառաջնորդում inէր America«սպիտակ theirստրկության» freedom.դեմ Butlerպայքարը՝ wasԱմերիկայում alsoմարմնավաճառներ aծառայելու leader of the campaign against "white slavery", the traffic of European women to serve as prostitutesհամար inեվրոպացի theկանանց Americas.վաճառքը{{sfn|Smith|2014|p=77}}։|Ն}}։ Պապրիցն անմիջապես ներգրավվել է մարմնավաճառությունը կանոնակարգմամբ լուծելու դեմ արշավին{{sfn|Pappritz|1984|p=58}}։
 
1899 թվականին Պապրիցը անձամբ հանդիպել է Բաթլերի հետ Լոնդոնում կայացած Կանանց միջազգային կոնգրեսում{{sfn|Pappritz|1984|p=58}}։ Նույն թվականին նա հիմնադրել և դարձել է IAF- ի Բեռլինի մասնաճյուղի նախագահ{{sfn|Reinert|2001|pp=55ff}}։ Աննա Պապրիցը և Կատարինա Շևենը (''{{lang-en|Katharina Scheven}}'') դարձել էն IAF- ի գերմանական մասնաճյուղի (Deutzcher Zweig IAF, DZIAF) երկու ամենաազդեցիկ առաջնորդները{{sfn|Dickinson|2014|p=88}}։ 1902-1914 թվականներին Պապրիցը աշխատել է Շևենի հետ որպես DZIAF-ի «Der Abolitionist» ամսագրի խմբագիր{{sfn|Smith|2014|p=78}}։ 1905 թվականից հետո «Նոր էթիկայի» մասին հակասությունները դարձել են DZIAF- ի պառակտման պատճառ: Շևենի և Պապրիցի գլխավորությամբ չափավորներն է՛լ ավելի են ուժեղացրել իրենց վերահսկողությունը: Որոշ արմատականներ լծվել են ընտրական իրավունքի, իսկ մյուսները՝ գենդերային բարեփոխումների շարժման գործին{{sfn|Dickinson|2014|p=97}}։