«Աննա Պապրից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
=== Մարմնավաճառություն ===
Գերմանիայում ֆեմինիստների շրջանում կատաղի բանավեճ է ծավալվել այն մասին, թե ինչպես կարելի է պայքարել մարմնավաճառության դեմ, ինչը դիտվում է որպես սեռավարակների աղբյուր և, հետևաբար, առողջության լուրջ խնդիր: Ըստ [[Հելեն Շտյոկեր]]ի (1869-1943)՝ կանանց սեռական ազատությունը կվերացնի պահանջարկը: Հաննա Բիբեր-Բեմը (1851-1910) պաշտպանում էր մարմնավաճառների հաճախորդների դեմ պետական դատական հայցերի ավելացումը: Պապրիցը կարծում էր, որ ելքը կլինի երիտասարդների բարոյական դաստիարակությունը և ամուսնությունից դուրս կապերից ձեռնպահ մնալու խրախուսումը{{sfn|Smith|2014|p=73}}: Պապրիցը անհանգստանում էր մարմնավաճառի համար՝ նրան համարելով շահագործվող կին, բայց արհամարհում էր մարմնավաճառությունը որպես այդպիսին: Նա կարեկցանք չուներ գրանցված մարմնավաճառների նկատմամբ, ովքեր իրենց տեսնում էին որպես օգտակար ծառայություններ մատուցող կին աշխատողներ{{sfn|Smith|2014|p=25}}։
 
1903 թվականին BDF- ի իր հոդվածում Պապրիցը պնդել է, որ մարմնավաճառության կարգավորումը նշանակում է, որ պետությունը որոշ մարդկանց հայտարարում է թիրախ՝ ուրիշների զվարճանքի համար: Նրանք երկրորդ կարգի արարածներ են կամ ստրուկներ{{sfn|Dickinson|2014|p=91}}։ Ըստ Պապրիցի՝ ոլորտի կարգավորողները «կողմնորոշվում են բացառապես իրենց շրջապատում գտնվող երիտասարդ, բարեկեցիկ, կրթված տղամարդկանց համար ''առողջարար ապրանքներ'' տրամադրելու ցանկությամբ»{{sfn|Dickinson|2014|p=92}}։ 1907 թվականին, Պապրիցը հրապարակել է սեռական առևտրով զբաղվող կանանց դեպքերի ուսումնասիրությունների ժողովածու, մեկնաբանությամբ, որում նա եզրակացրել է, որ «ի ծնե պոռնիկների» գաղափարը բոլորովին սխալ է, և գրեթե բոլոր դեպքերում կանայք տնտեսական նկատառումներից ելնելով են ստիպված լինում մարմնավաճառությամբ զբաղվել{{sfn|Dickinson|2014|p=101}}։ Նա բարքերը ներկայացրել է արատավոր, քանի որ հաճախորդ-տղամարդկանց ծառայելու համար մարմնավաճառ կանանց պատժում՝ առանց նրանց օգնելու համար որևէ ջանք գործադրելու{{sfn|Smith|2014|p=65}}։
 
== Ծանոթագրություններ ==