Դավիթ Կյուրոպաղատը [[Ատրներսեհ II Կյուրոպաղատ]]ի որդին է, Բագրատունիների տոհմից:տոհմից։ Նա կրում էր Քարթվելի արքա տիտղոսը, որը նրան էր փոխանցվել իր հորեղբոր՝ [[Բագրատ II (Վրաց արքա)|Բագրատ Բ-ից]]:։ Օգնել է Կարսի թագավոր [[Մուշեղ Ա Բագրատունի|Մուշեղ Ա]]-ին ընդդեմ Հայոց արքա [[Սմբատ Բ Տիեզերակալ|Սմբատ Բ]]-ի, Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելու հարցում, բայց շուտով Դավիթ Կյուրոպաղատի միջնորդությամբ լուծվել է խաղաղ ճանապարհով:ճանապարհով։ [[Բյուզանդիա]]յի կայսեր` [[Բարսեղ Բ Բուլղարասպան|Վասիլ Բ]]-ի խնդրանքով Դավիթը օգնել է բյուզանդական հայազգի զորավար [[Վարդաս Փոկաս]]ին և [[Հալիս]] գետի մոտ՝ [[Պանկալիա]] վայրում, պարտության է մատնել [[Վարդաս Սկլերոս]]-ին:ին։ Դավիթը գրավել է [[Մանազկերտ]]ը, արաբներին և թուրքերին դուրս քշելով քաղաքից` այնտեղ հաստատել է հայերին և հույներին:հույներին։ [[997]]-[[998]] թվականներին պաշարել է [[Խլաթ]]ը ու պարտվել:պարտվել։ [[998]] թվականին հաղթել է [[Ատրպատական]]ի ամիրա [[Մամլան]]ին:ին։ Մահացել է 1000 թվականին . քանի որ ժառանգ չուներ, Բյուզանդիայի կայսր [[Բարսեղ Բ Բուլղարասպան|Վասիլ Բ]]-ն դավադրաբար կայսրությանն է կցել [[Տայքի կյուրոպաղատություն|Տայք]]ի Դավիթ Կյուրոպաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ Դավիթ Կյուրոպաղատն է թագ ուղարկել [[Փառիսոսի թագավորություն|Փառիսոս]]ի [[Սենեքերիմ-Հովհաննես Սևադա|Սենեքերիմ]] թագավորին<ref name="Աճառյան" /><ref>[http://hpj.asj-oa.am/4190/1/2002-3(3).pdf «Դավիթ Կյուրոպաղատ», Նիկողայոս Ադոնց]</ref>:։