«Գերմանիայի և Լեհաստանի միջև ուժի չկիրառման հռչակագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: , → , oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Հռչակագրի ստորագրմանը նախորդել են [[Վերսալյան պայմանագիր|Վերսալյան համաձայնագրերի]] խախտմամբ իր հիմնական դաշնակից Ֆրանսիային Գերմանիայի դեմ պատերազմի մղելու Լեհաստանի անհաջող փորձերը։ Ֆրանսիայի մերժումը, ինչպես նաև 1933 թվականի ամռանը չորս պակտի ստորագրումը ([[Անգլիա]], [[Ֆրանսիա]], [[Իտալիա]], [[Գերմանիա]])<ref>Этот договор так и не вступил в силу.</ref> ուժեղացրել են Լեհաստանի մտավախությունները, որ «մեծ» տերությունները պատրաստ կլինեն ճգնաժամի դեպքում զոհաբերել «փոքր» շահերը։ Արդյունքը եղել է Գերմանիայի հետ երկկողմ պայմանագրով հնարավոր ագրեսիայից իրեն պաշտպանելու փորձը։ Բացի այդ, Լեհաստանի դիրքորոշման վրա ազդել է այն փաստը, որ միջին եվրոպական քաղաքականության մեջ ձևավորվել է Լեհաստանի և Հունգարիայի հստակ արտահայտված միությունը՝ ուղղված փոքր Անտանտի դեմ (Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Ռումինիա)։ Լեհաստանի ղեկավարությունը Գերմանիայից (նաև [[Չեխոսլովակիա]]յի և, հնարավոր է, [[Ավստրիա]]յից և Հարավսլավիայից) ակնկալում էր ակտիվ փոխադարձ աջակցություն Վերսալի սահմանների վերաբաշխման հարցերում։ Մասամբ այդ սպասելիքներն արդարացել են 1938 թվականի [[Մյունխենի համաձայնագիր|Մյունխենյան համաձայնագրից]] հետո, երբ Գերմանիան, Հունգարիան և Լեհաստանը ձեռնամուխ են եղել Չեխոսլովակիայի տարածքի բաժանմանը<ref>См., например, Тибо П. Эпоха диктатур (1918—1947 гг.). М., 1998.</ref>։
 
Հռչակագրի տեքստում հատուկ նշված է եղել, որ այն չի չեղյալ հայտարարի Գերմանիայի և Լեհաստանի կառավարությունների կողմից երրորդ երկրներին նախկինում տրված պարտավորությունները։ Իր դաշնակիցներին ավելի հանգստացնելու համար Լեհաստանն անմիջապես երկարաձգել է չհարձակվելու մասին լեհ-խորհրդային պայմանագիրը ,որի ավարտին մնացել էր ավելի քան մեկ տարի (սակայն հաջորդած տարիների ընթացքում լեհական կառավարությունը շարունակում էր Խորհրդային սպառնալիքը դիտարկել որպես ավելի լուրջ, քան գերմանական, և հետևողականորեն արգելափակել էր խորհրդային-լեհ-չեխոսլովակյան հակահերմանյան դաշինքի ստեղծման փորձերը)։ Նախատեսվում էր չհարձակվելու պարտավորության պահպանում ուժի մեջ և պայմանավորվող կողմերից մեկի՝ երրորդ պետությունների դեմ պատերազմի մեջ մտնելու դեպքում։
 
Ստորագրված հռչակագրի հետևանքներից մեկը դարձել է 1937 թվականի նոյեմբերի 5-ին ազգային փոքրամասնությունների մասին գերմանա-լեհական պայմանագիրը։ Ֆորմալ առումով նրա հիմքում դրվել է «ազգային փոքրամասնությունների իրավունքների փոխադարձ հարգանքի» սկզբունքը։ Իրականում խոսքը Լեհաստանում պլացդարմի ապահովման մասին էր՝ լեհական մարզերի գերմանացի բնակչության շրջանում ազգայնական քարոզչություն ծավալելու համար<ref name="павлов">[http://www.mgimo.ru/files/210929/III_reich.pdf Внешняя политика третьего рейха (1933—1945)] / [[Павлов, Николай Валентинович|Н. В. Павлов]] // MGIMO.ru. — 2012</ref>։
Տող 23.
* [https://web.archive.org/web/20070929092016/http://www.zavtra.ru/cgi/veil/data/zavtra/99/301/61.html Евгений РОСТИКОВ. 7.09.99 ПИЛСУДЧИНА (Чем усеяли поляки дорогу на Восток)]
* Anna M. Cienciala, "The Foreign Policy of Józef Piłsudski and Józef Beck, 1926-1939: Misconceptions and Interpretations,"" '' The Polish Review'' (2011) 56#1 pp.&nbsp;111–151 in JSTOR
 
[[Կատեգորիա:1934 Գերմանիայում]]
[[Կատեգորիա:Նացիստական Գերմանիայի պայմանագրեր]]