«Դաջալ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3 բայտ ,  7 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
[[File:Arabic name KFR.jpg|thumb|արաբերեն քաֆ֊ֆա֊րա տառերը, որոնք նշանակում են «անհավատ»]]
'''Ալ֊Դաջալ''' ({{Lang-ar|الدجال‎}}, խաբեբա), [[իսլամ]]ական վախճանաբանությունում կեղծ [[Մեսիա|փրկիչ]], ով հայտնվելու է վերջին ժամանակների ընթացքում։ Համապատասխանում է քրիստոնեական [[նեռ]]ին։ 40 օր ու 40 գիշեր իշխելուց հետո նա ոչնչացվելու է [[Հիսուս|Քրիստոս]]ի կամ Մահդիի (արդարությամբ առանջնորդվողի) կողմից, և աշխարհը կրկին ենթարկվելու է [[Ալլահ|Աստծուն]]:։ Ալ֊Դաջալի կերպարը փոխառնվել է ապոկալիպտիկ [[քրիստոնեություն|քրիստոնեական]] գրականությունից, այնուհետև այն վերամշակվել է և հայտվել է [[Մուհամմադ մարգարե]]ին վերագրվող [[հադիս]]ներում:ներում։ Նա նկարագրվում է որպես գեր, միաչքանի, կարմիր դեպքով և գանգուր մազերով մի մարդ։ Նրա ճակատին դաջված են լինելու [[արաբերեն]] ք֊ֆ֊ր ({{lang-ar|دابق}}<ref>[http://www.concepts.org/index.php?title=K-P-R K-P-R-ի նշանակությունը]</ref>, անհավատ) տառերը։ Ալ֊Դաջալը հայտնվելու է մեծ փորձությունների ժամանակաշրջանում։ [[Հրեա]]ները սատարելու են նրան և [[Երուսաղեմ]]ում Աստված են հռչակելու ։ Նա կեղծ հրաշքներ է գործելու։ Մարդիկ տեսնելու են այդ հրաշքները և խաբվելու են։ Այդ ժամանակ և տեղի կունենա Քրիոստոսի երկրորդ գալուստը <ref>[https://www.britannica.com/topic/al-Dajjal ալ֊Դաջալ, Բրիտանիկա ]</ref> ։
 
Դաջալի մասին պատմող լեգենդները տարատեսակ են։ Որոշ ավանդություններին համաձայն ալ֊Դաջալը գալու է [[արևելք]]ից, հնարավոր է [[Իրան|Պարսկաստանի]] Խորասան շրջանից։ Այլ տարբերակներում նա գալու է [[արևմուտք]]ից։ Սիմբադ ծովագնացի մասին պատմող հեքիաթներում ասվում է, որ Դաջալը ապրում է արևելյան [[Ասիա]]յում գտնվող կղծիներից մեկում, որտեղից անուշ [[երաժշտություն|երաժշտության]] և [[պար]]ի ձայներ են լսվում։ Մի այլ տարբերակ կապում է Դաջալի և [[Պրոմեթևս]]ի մասին պատմող լեգենդները։ Այն ասում է, որ Դաջալը գամված է ծովից խոյացող ժայռին և դևերն են նրան սնունդ հասցնում։
 
Իսլամական աստվածաբանները կարծում եմ, որ Դաջալի հետևորդների մեծամասնությունը կազմելու են [[հուդայականություն|հուդայականները]], [[պարսիկներ]]ը և [[թուրքեր]]ը, ինչպես նաև այլ խմբերին պատկանող մարդիկ, մասնավորպես կանայք և [[բեդվիններ]]ը։ Նաև Դաջալին կմիանան անհավատները և երկերսանի մարդիկ։
Անասին վերագրվող հադիսին համաձայն՝ [[Սպահան]]ում Դաջալին կուղորդեն յոթանասուն հազար հրեաներ, որոնց հագին կլինեն կանաչ պարսկական խալաթներ <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/5 Գիրք 19, հադիս 5, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>։ Անասի մեկ այլ հադիսում ասվում է, որ Դաջալի հետ կլինեն յոթանասուն հազար հրեաներ, որոնք թագեր կկրեն։ Աբու Բաքրի հադիսի համաձայն՝ Դաջալին կշրջապատեն մարդիկ, ում դեմքերը նման կլինեն կռած վահաններին<ref>[https://sunnah.com/ibnmajah/36/147 Իբն Մաջահ 4072]</ref>:։
 
Կրոնական մեկնաբանները կարծում են, որ բեդվինները կհետևեն Դաջալին, քանի որ նրանցից շատերը տգետ են։ Կանանց պարագայում համարվում է, որ նրանք կմոլորվեն, քանի որ ավելի շատ են ենթակա տարբեր տեսակի ներշնչանքների։ Իբն Ումարի հադիսում ասվում է, որ Դաջալը կհասնի [[Մեդինա]]յի շրջակայքում գտնվող Մարիկանատ լճակի մոտ և նրա մոտ եկող մարդկանց մեծամասնությունը կկազմեն կանայք։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև տղամարդիկ չեն գնա իրենց մայրերի, քույրերի և աղջիկների մոտ, որպեսզի ամուր կապեն նրանց։