«Աննա Պապրից»–ի խմբագրումների տարբերություն

գերմանացի գրող և սուֆրաժիստ
Content deleted Content added
Նոր էջ «'''Աննա Պապրից''' ({{lang-de|Anna Pappritz}}, {{ԱԾ}}), գերմանացի գրող և սուֆրաժիստ, «Աբոլիցիոնիստ...»:
(Տարբերություն չկա)

13:54, 7 Մարտի 2021-ի տարբերակ

Աննա Պապրից (գերմ.՝ Anna Pappritz, մայիսի 9, 1861(1861-05-09)[1], Radachów, Gmina Ośno Lubuskie, Słubice County, Lubusz Voivodeship, Լեհաստան - հուլիսի 8, 1939(1939-07-08)[1], Radachów, Gmina Ośno Lubuskie, Słubice County, Lubusz Voivodeship, Լեհաստան), գերմանացի գրող և սուֆրաժիստ, «Աբոլիցիոնիստների միջազգային ֆեդերացիայի» գերմանական մասի առաջնորդներից մեկը։ Նա ձգտել է փոխել մարմնավաճառների դեմ ուղղված որոշումները և քրեական օրենքները՝ դրա փոխարեն առաջարկելով երիտասարդ տղամարդկանց և կանանց շրջանում մարմնավաճառությունն արմատախիլ անելու դաստիարակչական մեթոդների կրառումը և երիտասարդ կանանց ապրուստ վաստակելու այլընտրանքային միջոցներ տրամադրելու ճանապարհներ։ Պապրիցը դարձել է Գերմանիայում կանանց շարժման ամենաակնառու դեմքերից մեկը։

Վաղ տարիներ

Աննա Պապրիցը ծնվել է Նոյմարկ պատմական շրջանի (այժմ՝ Լեհաստանում) Դրոսեն քաղաքի Ռադաչ հայրական կալվածքում, 1861 թվականի մայիսի 9-ին, Դրեզդենից ժամանած բողոքական ընտանիքում[2]: Նա կալվածատիրոջ ընտանիքում միակ դուստրն է եղել և ունեցել է երեք եղբայր։ Եղբայրները կրթություն են ստացել գերմանական Ռոսլեբեն քաղաքի (Թյուրինգիա) վանական դպրոցում (Klosterschule), որից հետո ընդունվել են համալսարան, ապա՝ զինվորական ծառայության։ Աննան կրթվել է որպես ապագա կին և մայր՝ տնային դաստիարակչուհու և տեղի պաստորի (բողոքական քահանա) մոտ[3]։ Մանուկ հասակում նա հետաքրքրվել է պոեզիայով[4]։ 1877 թվականին մահացել է Աննայի հայրը[5]։ 19 տարեկան հասակաում Աննան լուրջ վնասվածքներ է ստացել ճանապարհա-տրանսպորտաին վթարից, որից հետո նա վիրահատվել է Բեռլինի գինեկոլոգիական հիվանդանոցում։ Վթարի հետևանքները մինչև կյանքի վերջ անհանգստացրել են նրան, և բժիշները խորհուրդ են տվել մենակյաց և խաղաղ կյանք վարել[4]։

1884 թվականին Պապրիցը մոր հետ տեղափոխվել է Բեռլին, որտեղ վերցրել է փիլիսոփայության, պատմության և գրականության մասնավոր դասեր և դարձել գրող[6][5]։ 1890-ական թվականներից նա հրապարակել է պատմվածքների մի քանի ժողավածուներ և երեք վեպ[2]։ Նրա առաջին աշխատանքը «Տիրոլի լեռներից» անունով պատմվածքների ժողովածուն է եղել, որը լույս է տեսել 1893 թվականին: Մեկ տարի անց նա հրատարակել է «Նախապաշարմունք» վեպը, որում իր սեփական կենսափորձի հիման վրա գրել է իր ծագման բարձր դասի սահմանափակ աշխարհայացքի մասին: Իր հուշերում նա հայտնում է, որ ցավոք, այդ հրատարակությունը նրան իր ընտանիքից «օտարման տարիների» պատճառ է դարձել[7]։

Աննա Պապրիցը եղել է Գեորգ Զիմելի ուսանողը, որի հետ հաճախ մասնակցել է Freie Bühne թատերական ստուգատեսին[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Reinert, 2001, էջեր 55ff
  3. Pappritz, 1984, էջ 5
  4. 4,0 4,1 Pappritz, 1984, էջ 21
  5. 5,0 5,1 Pataky, 1898, էջեր 115-116
  6. Zeno. «Lexikoneintrag zu der Schriftstellerin Frl. Anna Pappritz. Pataky, Sophie: Lexikon deutscher Frauen ...». www.zeno.org (գերմաներեն). Վերցված է 2021-03-07-ին.
  7. Pappritz, 1984, էջ 23
  8. Smith, 2014, էջ 24

Գրականություն