«Գրիգոր Տաթևացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 42.
 
== Կենսագրություն ==
Գրիգոր Տաթևացին ծնվել է [[1346]] թվականին [[Սյունիք աշխարհ]]ի [[Վայոց ձոր]]ում<ref>«Էջմիածին», 1959, դեկտ., էջ 3: Շնորհք արքեպսկ. Գալուստյան, «Հայազգի սուրբեր», 1997, էջ 127: Նորայր արք. Պողարյան, «Հայ գրողներ», Երուսաղեմ, 1971, էջ 396:</ref>:։ 7 տարեկանում ծնողները Գրիգորին ուսման են տալիս։ Հետագայում կրթությունը շարունակում է [[Տաթևի համալսարան]]ում՝ աշակերտելով սուրբ վարդապետ [[Հովհան Որոտնեցի|Հովհան Որոտնեցուն]]։
 
[[1371]] թվականին Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն է կատարում [[Երուսաղեմ]] և այնտեղ ստանում է [[կուսակրոն քահանա]]յի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին՝ [[Դարանաղյաց գավառ]]ում<ref name="գիրք" /> ձեռնադրվում է վարդապետ և Որոտնեցին նրան հանձնոմ է վարդապետական [[գավազան]]։ [[1380]] թվականին նրանք տեղափոխվեցին [[Ապրակունյաց վանք]]։
Տող 49.
[[1388]] թվականին, իր ուսուցչի մահից հետո Գրիգորը դառնում է այդ [[վանք]]ի առաջնորդը։ Վարել [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]], [[աստվածաբանություն|աստվածաբանության]], [[քերականություն|քերականության]], [[երաժշտություն|երաժշտության]] տեսության և այլ դասընթացներ։
 
[[1390]] թվականին Տաթևացին հաստատվեով [[Տաթև]]ում, իր շուրջը համախմբեց [[Սյունիք]]ից ու [[Հայաստան]]ի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակեց իր գիտամանկավարժական գործունեությունը։ Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, [[մշակույթ]]ի, [[արվեստ]]ի, հոգևոր կյանքի կենտրոն<ref name="գիրք" />:։
 
Դասախոսել է [[Մեծոփավանք]]ի և [[Սաղմոսավանք]]ի դպրոցներում։ Մեծոփավանք տեղափոխվեց Սյունիքի երկրաշարժից հետո՝ չդիմանաքով արտաքին թշնամիների և [[երկրաշարժ]]ի արհավիրքներին՝ Գրիգոր Տաթևացուն աշակերտել են [[15-րդ դար]]ի հայ մշակույթի մի շարք նշանավոր գործիչներ՝ [[Թովմա Մեծոփեցի]]ն, [[Առաքել Սյունեցի]]ն և ուրիշներ։ Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում։ Նա միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարների) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը<ref name="գիրք" />:։
 
[[Մաղաքիա Օրմանյան]]ը նրան անվանել է «վարդապետության նահապետ», իսկ Մեծոփեցին՝ «Երկրորդ Լուսավորիչ»։ Տաթևացին անփոխարինելի ավանդ ունի [[Հայաստան]]ի մշակույթի, լուսավորության տարածման և եվրոպական մտածողությունը հայոց մտավորական շրջանները ներմուծելու մեջ։
Տող 57.
Տաթևացին նաև մանրանկարիչ էր ու երաժիշտ։ Պահպանվել է 1297 թվականին գրված մի [[Ավետարան]] (Մատենադարան, ձեռագիրդ 7482), որը [[1378]] թվականին նկարազարդել է Տաթևացին։
 
Գրիգոր Տաթևացին ապրել է խիստ պահեցող կյանքով, շարունակ կրել է մազեղեն հագուստ և պարեգոտի<ref>Մանկական քրիստոնեական հանրագիտարան, Երևան, «Արեգ», 1998։</ref>:։
 
== Ստեղծագործություն ==
Տող 63.
 
=== Աստուածաբանական ===
Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի [[Գիտություն|գիտության]] և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները։ Երաժշտական, ծիսական, տեսական ու գեղագիտական մի շարք խնդիրներ արծարծվում են «Հարցմանց գրքում»։ Նրա ժառանգության մասն են կազմում [[Արիստոտել]]ի և [[Դավիթ Անհաղթ]]ի գործերի մեկնությունները<ref name="գիրք" />:։
* [http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=1456&captn=15910&wrpg=0&aupg=0 Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց Կ. Պոլիս, 1729։ Լուսատիպ վերահրատարակությունը՝ Երուսաղէմ, 1993]
* [[Ոսկեփորիկ]] (տպ. Կ. Պոլիս, 1746)
 
=== Քարոզգրքեր ===
Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով։ Նա ստեղծել է քարոզախոսության, [[հռետորական արվեստ]]ի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը։ Տաթևացին [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, [[Աստվածաբանություն|աստվածաբանության]] և փիլիսոփայության բնագավառները<ref name="գիրք" />:։
 
Նրա կարծիքով՝ [[Աստված|Աստծու]] ստեղծած 4 տարրերը՝ [[կրակ]]ը, [[օդ]]ը, [[ջուր]]ը և [[հող]]ը, հավերժ են։