«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով։ Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի թեքվեց ձախ, արագ անցավ մյուս ափն ու գրոհեց թշնամու կենտրոնը՝ ընդունելով հակառակորդի հարվածը։ Կռիվը կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը։ Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նրան հաջողվեց անձամբ տապալել մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով։ Հետո նրա սաղավարտը ճեղքվեց, իսկ երբ իր դեմը դուրս եկավ ռազմական կացնիկով զինված պարսիկ հեծյալը, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր Կլիտոսը կտրեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին։ Մինչ ընթանում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը և հզոր գրոհ ձեռնարկեց՝ հակառակորդին փախուստի մատնելով։
 
Գրանիկոս գետի ճակատամարտի հաղթանակը հիմնականում ապահովեց հեծելազորը։ Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը։ Այս ճակատամարտում տեղանքի կտրտվածության պատճառով մակեդոնական փաղանգը մասնակցություն չունեցավ։ Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների (ընդամենը մոտ 100 զինվորի) մասին, իսկ պարսիկներինը՝ հազարների:հազարների։ Այդ ճակատամարտում վախճանվեցին [[Դարեհ III]]-ի ավագ որդին, մի շարք անվանի զորավարներ ու կուսակալներ, ինչպես նաև հեծելազորի հիմնական կորիզը։ Բոլոր զոհերը, և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները Ալեքսանդրի կողմից արժանացան պատվավոր հուղարկավորությանը։ Ալեքսանդրը այցելեց վիրավորներին և քաջալերեց նրանց։ Գերի ընկած հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց «բարբարոսների» կողմից կռվելու համար։
 
Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ դեպի [[Փոքր Ասիա]]։
 
== Զորքերի թվաքանակ ==
Պարսիկների զորքի կազմում կային 20 հազար հեծյալներ և 20 հազարից մի փոքր քիչ հետևակ (այդ թվում նաև հույն վարձկաններ), իսկ հունա-մակեդոնական ուժերը կազմում էին 30-35 հազար հետևակ<ref>Polybius, 12.19</ref><ref>Диодор. Историческая библиотека. 17.17</ref><ref name="ReferenceA">Plut., De Fortuna aut Virtute Alexandri 1.3.327d-e</ref> և շուրջ 5000 հեծյալ (թվերը վիճելի են):։
 
==Գրականության ցանկ==