«Բագրատունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
Տող 101.
=== Անտոն Գարագաշյան ===
[[Պատկեր:Anton Garagashyan.jpg|մինի|Հայր Անտոն Մատաթիա Գարագաշյան]]
Պատմաբան, բանասեր, հոգևորական, լեզվաբան և փիլիսոփա բազմատաղանդ Հայր Անտոն Մատաթիա Գարագաշյանն (1818–1903թթ․) առաջիններից մեկն էր, ով, վերլուծության ենթարկելով Բագրատունիների անունները (Բագարատ` աստվածատուր, Սմբատ`արծաթ (սիմ) և պատ (շեն), վարազ հաղթող, որը համարժեք է Սասանյանների Պերոզ անվանը, իսկ բարդված ձևերն են Վարազտիրոց, Վարազվազան<ref>Գուցե Վարազվաղա՞ն–Մնացական Խաչատրեան</ref>, Վարազդատ և այլն) ժխտեց դրանց եբրայական լինելը` վերագրելով արիական ծագում։ Պատմաբան–լեզվաբանը Բագրատունիների հրեական ծագման վերաբերյալ նկատում է հակադրություն հենց Խորենացու հիշատակություններում։ Խոսքը վերաբերում է Բագրատունի Ենանոսի և Գնթունի նահապետ Զորայի միջև ծագած տարաձայնությանը։ Համաձայն այդ վկայությունների, Ենանոսը, ապստամբելով թագավորի դեմ, փորձում էր հանձին Զորայի գտնել դաշնակցի, վերջինս, սակայն, առարկում է Բագրատունի Ենանոսին` միաժամանակ հերքելով իրենց պաղեստինցի (հրեա) լինելը<ref>Պաղեստինցի ասելով Խորենացին նկատի է ունեցել Բագրատունիների հրեական ծագումը, որը, փաստորեն, հերքվում է Բագրատունի Ենանոսի կողմից:</ref>:Անտոն ԳարագաշյանհպանցիկԳարագաշյանը հպանցիկ հիշատակում է այն տեսակետը, որը պետք է ամրապնդվեր հետագայում և դառնար այն իրողության առհավատչյան, համաձայն որի Խորենացին հրեա ասելով նկատի է ունեցել ոչ թե ազգությունը, այլ Բագրատունիների կրոնական պատկանելությունը։ Գարագաշյանը ուշագրավ տեսակետ է արտահայտում նաև Բագրատունիներին վերագրված պաշտոնի` հայոց թագավորին թագադրելու իրողության վերաբերյալ` այն որակելով ոչ միայն հին և ընդունված սովորույթ հայոց մեջ, այլև` կրոնական արարողություն։ Այս երևույթի պատմական ակունքները գալիս են այն ժամանակաշրջանից, երբ երկրի վրա իշխանությունը աստվածապետական էր, այսինքն` աշխարհիկ իշխանությունը գտնվում էր քրմի կամ մարգարեի ձեռքում։ Երբ այն սահմանազատվեց, վերջիններս շարունակեցին իրենց ձեռքում պահել թագավորին պսակելու կամ օծելու արարողությունը։ Թերևս այս է Գարագաշյանի կողմից [[Վահունի]]ների հետ նրանց համեմատելու պատճառը։ Այս ենթադրության հիմքը նաև «Բագրատունի» անվան առաջին «Բագ» բառն է, որը հնդեվրոպական շատ լեզուներում նշանակում է «Աստված»։ Գարագաշյանը նույն կերպ է բացատրում «Վահունի» ցեղանունը, համաձայն որի «վահ» բառը «բագ»-ի մեկ այլ ձևն է և ունի նույն նշանակություն<ref>Անտոն Գարագաշյան. Քննական պատմություն հայոց, մաս Ա, Թիֆլիս, 1895, էջ 169–173։</ref>։
 
=== Մառ ===