«Քաղաքային թատրոն (Սան Պաուլո)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 7.
Սան Պաուլո քաղաքի համար ներկայացուցչական թատրոնի ստեղծման գաղափարն առաջ է եկել միջազգային բեմերում աճող նշանակալիության պատճառով: [[20-րդ դար]]ի սկզբում Սան Պաուլոն բնակեցված էր բրազիլական բուրժուազիայով, որը մեծ մասամբ ներգրավված էր սուրճի մշակման գործում: Քաղաքն ուներ նաև բավականին մեծ թվով իտալական բնակչություն: Քաղաքը կարող էր ապավինել միայն Սան Խոսե թատրոնի վրա, թեև կային մի քանի մեծ և համեստ թատրոններ, ինչպիսիք են Պոլիթենումը (Polythéama) կամ Միներվան և Ապոլոնը, բայց Սան Խոսեն ամենամեծ թատրոնն էր, որը հրդեհից հետո այլևս պիտանի չէր խոշոր արտասահմանյան գործունեության համար: Ուստի Սան Պաուլոյի արիստոկրատիան պահանջեց ստեղծել նոր թատրոն աշխարհի լավագույն թատրոնների նմանությամբ և հարմար մեծ օպերային ներկայացումների համար:
 
Թատրոնի կառուցման համար ընտրվեց Morro do Cha կամ Թեյի բլուր վայրը, որը եղել էր Սան Խոսեի նոր թատրոնի վայրը: Շինարարության ինժեներ նշանակվեց [[Ռամոս դե Ազևեդո]]ն, որին օգնում էին երկու [[իտալացի]] ճարտարապետներ՝ Կլաուդիո և Դոմիզիանո Ռոսսիները: Շինարարությունը սկսվեց 1903 թվականին, և Սան Պաուլոն դարձավ աշխարհի լավագույն վայրերից մեկը` թատրոնի ներկայացումների, ինչպես նաև օպերաների ներկայացման համար: Այդ օրերին սովորական էր, որ շինարարական նյութերի մեծ մասը ներմուծվում էր [[Եվրոպա]]յից, ճարտարապետական ​​մեկնաբանությունը նման էր [[Փարիզ]]ի [[Գրանդ օպերա]]յին<ref>{{cite web|url=http://www.ctac.gov.br/tdb/english/teatro_sp1.asp|title=The Municipal Theatre, São Paulo|accessdate=2017-07-04|archive-date=2016-06-28|archive-url=https://web.archive.org/web/20160628204502/http://www.ctac.gov.br/tdb/english/teatro_sp1.asp|dead-url=yes}}</ref>: Շինարարությունը տևեց մոտ 8 տարի: Առաջին բեմադրությունը [[Ամբրուազ Թոմա]]յի բեմադրած [[Համլետ (ողբերգություն)|Համլետ]]ի օպերան էր: Նախնական գաղափարն էր ներկայացնել «Il Guarany» օպերան, սակայն այն ժամանակաշրջանի նշանավոր բարիտոն [[Տիտտա Ռուֆֆո]]յի կողմից ղեկավարվող ընկերությունը չէր ցանկանում ռեպերտուարներում ընդգրկել [[Բրազիլացիներ|բրազիլացի]] կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նախքան բացումը այլ խնդիրներ էլ առաջ եկան. բեմական զարդարանքները ժամանակին չհասան Բրազիլիա, ինչը հանգեցրեց բացման հետաձգմանը: Բացումը տեղի ունեցավ [[1911]] թվականի [[սեպտեմբերի 12]]-ին:
 
1912-1926 թվականներին թատրոնում ներկայացվել են 41 կոմպոզիտորների (իտալացի, ֆրանսիացի, բրազիլացի և գերմանացի) 88 ստեղծագործություններ, 270 ներկայացում: Թատերական պատմության մեջ թատրոնի համար ամենակարևոր իրադարձությունը 1922 թվականին տեղի ունեցած Ժամանակակից արվեստի շաբաթն էր:
Տող 21.
== Արտաքին հղումներ ==
*[http://theatromunicipal.org.br Պաշտոնական կայք]
*[http://www.ctac.gov.br/tdb/english/teatro_sp1.asp The history and pictures of the Theatro Municipal at "Theatres of Brazil"] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160628204502/http://www.ctac.gov.br/tdb/english/teatro_sp1.asp |date=2016-06-28 }}
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}