«Ցեղակրոնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
Տող 176.
Ուշագրավ է քրիստոնյայի՝ նժդեհյան, այսինքն ցեղակրոնյան ըմբռնումը, որը. «քրիստոնյան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետությոան տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա՛, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա - մի կայծ ամենահզոր Աստվածամարդու հոգուց»<ref name="բացնամ" />:
 
Ցեղակրոնություն դավանանքը ստորադասում է ազգությանը, նշանաբանելով՝ ''«Ցեղը ամեն բանե վեր»'': Այն պայքար չէ՛ քրիստոնեության կամ Հայ եկեղեցու դեմ և պահանջ չի՛ դնում կրոնափոխության, այլ՝ հիշեցնում է միայն, որ հին աստվածները վկաներն են մեր ծննդի և մարմնավորողը՝ մեր ցեղային որակների։ [[Արմենակ Բարսեղյան]]ը իր «Ցեղակրոն շարժումը» գրքում հետևյալ կերպ է մեկնաբանում ցեղակրոնության մոտեցումը հին հայկական կրոնին. «ցեղային ձգտումներու լավագույն մեկ արտահայտությունն է մեր հեթանոսական կրոնը, որ մեզի կներկայանա իբրև ցեղային արժեքներու խտացում մը»<ref>Արմենակ Բարսեղյան // [http://www.mayrhayastan.am/doc/arm/pdf%20grqer/BARSEGHYAN%20ARMENAK%20Ceghakron%20sharjum.pdf «Ցեղակրոն շարժումը»]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}, էջ 26</ref>:
 
Ցեղակրոնությունը ձգտում է վերականգնել խաթարված հայկական ցեղային ինքնատիպությունը։ Ինչպես գրում է [[Մուշեղ Լալայան]]ը<ref name="Լալայան2001" />, դա ո՛չ թե Հայկի նետ ու աղեղով, այլ Հայկյան ոգո՛վ կռվելու պատգամն է։ Միաժամանակ, նա չի՛ քարոզում անցյալից հրաժարում կամ ապագայի անգործ սպասում։ Ցեղակրոնությունը հետադարձ հայացք է դեպի հայկական արմատները, և, այդ արմատների հզորությունից ներշնչված վստահ ու հաստատուն կեցվածք ապագային նկատմամբ<ref name="Խռովք32" />: