«Մասնակից:Արարատ Թրվանց/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

 
2000 թվականի սեպտեմբերի 30-ի երեկոյան տասնչորսամյա դպրոցական Եկատերինա Մարտինովային և Ռյազանի 39 արհեստագործական դպրոցի տասնյոթ տարեկան աշակերտուհի Ելենա Սամոխինային Մոխովն առաջարկել է իր մոտ։ Մոխովի հետ է եղել նաև նրա ծանոթը՝ 25-ամյա Ելենա Բադուկինան, ծնունդով Ռյազան քաղաքից, որը ներկայացել է «Լեշա» անվամբ։ Դա աղջիկների մոտ կասկած չի հարուցել, քանի որ Բադուկինան կարճ սանրվածք և տղամարդու տեսք է ունեցել։ Ալկոհոլային խմիչքների մեջ քնաբեր դեղամիջոցներ ավելացնելուց հետո նա աղջիկներց մեկին քարշ է տվել ավտոտնակ, մյուսին՝ թաքստոց։ Մոխովն աղջիկներին պահել է 43 ամիս և բռնաբարել նրանց։ Երբ աղջիկները համառություն են ցուցաբերել, Մոխուվը սոված է պահել նրանց, խփել [[փողրակ]]ով, սենյակում բաց թողել արցունքաբեր գազ<ref>[https://web.archive.org/web/20060507021141/http://rv.ryazan.ru/cgi-bin/main?n=2368&m=10 RV — #2368, 10]</ref>։
 
Մոխովը ձախողել է աղջիկների փախուստի առաջին փորձը և մեջբերել [[Դանթե Ալիգիեր]]իի մեջբերումը. «Հուսահատվեք, բոլորը, քանի որ մտել եք այստեղ»։
 
Երբ աղջիկները համաձայնել են սեռական հարաբերություններ ունենալ Մոխովի հետ, նա լավ է վերաբերվել նրանց։ Մոխովը նրանց համար հեռուստացույց, մագնիտոֆոն, գրքեր է գնել։
 
== Ծանոթագրություններ ==