«Մարի Սթրիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Քաղաքական գործունեություն: Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
Պիտակ՝ ProveIt խմբագրում
Տող 16.
Մարի Սթրիթը գերմանական կանանց շարժման կարևոր ռահվիրան է համարվում: Դերասանական պատրաստության շնորհիվ նա կանանց շարժման լավագույն խոսնակներից մեկն էր: 1891-1896 թվականների ընթացքում Սթրիթը անդամակցում էր և ժամանակավորապես նախագահում էր ''Կին-ռեֆորմատորների ասոցիացիան'': 1894 թվականին նա Դրեզդենում հիմնադրել է առաջին ''Կանանց իրավական պաշտպանության ասոցիացիան'' ({{lang-de|Rechtsschutzverein für Frauen}}): 1896 թվականին նա ընդդեմ [[Գերմանիայի քաղաքացիական օրենսգիրք|Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքի (BGB)]] ընտանիքի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ''Ֆրաուեն լանդշտուրմ'' ({{lang-de|Frauen-Landsturm}}) կանանց բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն էր: ''Ֆրաուեն լանդշտուրմը'' դեղին թղթի վրա ութ էջանոց թռուցիկի վերնագիրն է, որը բաժանվել է 1896 թվականի հունիսի 25-ին։ Հեղինակը Մարի Սթրիթն էր։ Հուզական, բայց կտրուկ տոնով գրված թռուցիկները բաժանվել էին Ռայխստագի բոլոր պատգամավորներին և պաշտոնատար անձանց<ref>''Markus Raasch, Andreas Linsenmann․'' Die Frauen und der politische Katholizismus: Akteurinnen, Themen, Strategien․ Ferdinand Schöningh․ 2018․ ISBN=978-3-657-78906-1 էջ 215․ BuchID=qjh3DwAAQBAJ․</ref>։
 
1899-1910 թվականներին նա եղել է ''Գերմանական կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի'' ({{lang-de|Bund Deutscher Frauenvereine}} - BDF) նախագահ: 1900-1920 թվականներին Մարի Սթրիթը BDF-ի հրատարակչական մարմնի գլխավոր խմբագիրն էր: Այս հրատարակությունը լույս է տեսել մինչև 1913 թվականը` ''Կենտրոնական թերթ'' ({{lang-de|Centralblatt}}) խորագրի ներքո, որից հետո այն վերանվանվել է ''Կանանց խնդիր'' ({{lang-de|Frauenfrage}}): BDF շատ ազդեցիկ կազմակերպություն էր, ուներ մեկ միլիոն անդամ և գոյատևել է մինչև 1933 թվականը` Գերմանիայում [[Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն|Նացիոնալ սոցիալիստների]] իշխանության գալը<ref>Über{{Cite Bund Deutscher Frauenvereine (BDF), in: Digitales Deutsches Frauenarchiv, URL:web |url=https://www.digitales-deutsches-frauenarchiv.de/akteurinnen/bund-deutscher-frauenvereine-bdf. |title=Bund Deutscher Frauenvereine (BDF) |website=Digitales Deutsches Frauenarchiv |language=de |accessdate=2021-03-06}}</ref>։
 
Սթրիթը մեծ ազդեցություն է ունեցել Գերմանիայում կանանց քվեարկության իրավունքի շարժման մեջ: 1911-1919 թվականներին նա ղեկավարել է ''Կանանց քվեարկության իրավունքի գերմանական ասոցիացիան'', իսկ 1913-ից մինչև 1920 թվականը` Կանանց քվեարկության իրավունքի համաշխարհային ֆեդերացիայի (Միջազգային կին ընտրողների դաշինք) նախագահն էր: 1920 թվականին նա Ռայխստագի կառավարության պատվիրակ էր [[Ժնև]]ի միջազգային կոնգրեսում, 1919-1922 թվականներին՝ Դրեզդենի քաղաքային խորհրդի խորհրդական և 1920-1922 թվականերին՝ Դրեզդենի պատվավոր խորհրդական: