«Գազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 37.
Ավոգադրոյի օրենքը. միևնույն ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տարբեր գազերի հավասար ծավալներում պարունակվում են հավասար թվով մոլեկուլներ։ Այս օրենքը քիմիական փորձերի արդյունքում հայտնագործել է իտալացի գիտնական [[Ավոգադրո Ամեդեո|Ամեդեո Ավոգադրոն]] 1811 թվականին։ Օրենքը վերաբերվում է քիչ սեղմված (ցածր ճնշումների տակ գտնվող) գազերին (օրինակ՝ [[Մթնոլորտային ճնշում|մթնոլորտային ճնշման]] տակ գտնվող գազերին)։Ուժեղ սեղմված (համեմատաբար բարձր ճնշումների տակ գտնվող) գազերի համար այն չի գործում։ Ավոգադրոյի օրենքը նշանակում է, որ որոշակի ջերմաստիճանում գազի ճնշումը կախված է միայն միավոր ծավալում գազի մոլեկուլների թվից, բայց կախված չէ այն բանից, թե ինչպիսին են այդ մոլեկուլները։
 
Նյութի այն քանակը, որը պարունակում է այնքան գրամ, որքան իր հարաբերական [[մոլեկուլային զանգված]]ն է, անվանվում է մեկ [[մոլ]]:։ Ասվածից հետևում է, որ տարբեր նյութերի որոշակի քանակությամբ մոլերը պարունակում են հավասար թվով մոլեկուլներ։ Մեկ մոլ նյութում գտնվող մոլեկուլների թիվը կարևոր ֆիզիկական մեծություն է և անվանվում է «[[Ավոգադրոյի թիվ]]»:։ Ըստ ԳՕՍՏ 3651.2-97-ի Ավոգադրոյի հաստատունն ընդունվում է՝
 
: N<sub>Ա</sub> = 6,0221367 · 10 23 ± 0,0000036 · 10 23 մոլ<sup>−1</sup> ըստ CODATA−2010-ի տվյալների՝
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գազ» էջից