«Պետրոնիուս Արբիտր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: el:Πετρώνιος
չ clean up, replaced: ) — → ), using AWB (7852)
Տող 1.
'''Պետրոնիուս Արբիտր''' ({{lang-la|Petronius Arbiter}}; [[14]] — [[66]]թթ.), «Սատիրիկոն» երգիծական վեպի հեղինակ, սովորաբար նույնացվում է [[Տակիտոս]]ի կողմից հիշատակվող Գայուս Պետրոնիուսի հետ, որը ապրել է [[Ներոն]] կայսեր օրոք:
 
«Սատիրիկոնը» երգիծական կենցաղային վեպ է, գրված «մենիպպյան սատուրայի» ձևով, այսինքն արձակ և չափածո հատվածների միախառնման եղանակով: Երկից մեզ հասել են միայն հատվածներ: Պատմվում է կրթված երիտասարդ Էնկոլպիուսի և նրա ուղեկիցների արկածների մասին: Ճակատագիրը նրանց շպրտում է քաղաքից քաղաք, դժբախտությունից դժբախտություն: Ծաղրելով իր ժամանակին տարածված սիրային վեպերի կաղապարները` Պետրոնիուսը ենթարկում է գլխավոր հերոսներին տարբեր փորձությունների՝ փոթորիկ, նավի խորտակում, կեղծ ինքնասպանություն, բաժանումներ և հանդիպումներ: Վեպի հիմնական հետաքրքրությունը, սակայն, բազմաթիվ էպիզոդների նկարագրություններում է. իրար են հաջորդում խրախճանքների, խաղաորջերի, հրապարակային վեճերի տեսարանները: Հեղինակը ցածր խավի ներկայացուցիչների զարմանալի իմացություն է ցուցաբերում, նա շատ վառ է պատկերում կախարդներին, կավատներին, սիրային արկածներ որոնող կանանց, օժիտ փնտրողներին, պարազիտներին, գողերին, նավաստիներին և զինվորներին: