«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 58 բայտ ,  4 ամիս առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
(Հետ է շրջվում 7753048 խմբագրումը, որի հեղինակն է 81.170.17.21 (քննարկում) մասնակիցը)
Պիտակ: Հետ շրջել
չ
Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ [[Սանասար|«Սանասար և Բաղդասար»]], [[Մեծ Մհեր|«Մեծ Մհեր»]], [[Սասունցի Դավիթ|«Սասունցի Դավիթ»]], [[Փոքր Մհեր|«Փոքր Մհեր»]]։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են [[Ազգակցություն|ազգակցական կապերով]]։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած [[Դյուցազուններ|առասպելական դյուցազունների]] սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով]]։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են [[Հայերենի բարբառներ|հայկական տարբեր բարբառներով]], մեծ մասամբ [[Մոկք|մոկաց]], [[Մշո բարբառ|մշո]], [[Սասուն|սասնա]], ինչպես նաև [[Արարատյան բարբառ|արարատյան]]։
 
Էպոսի պատումներից մեկը [[1874|1874թվականին]] գրի է առել [[Գարեգին Սրվանձտյան]]ցը՝ հրատարակելով ''«Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»'' վերնագրով։ [[1889|1889 թվականին]] էպոսի մի տարբերակ գրի է առել [[Մանուկ Աբեղյան]]ը, իսկ արդեն 1939 թվականին [[Հովսեփ Օրբելի]]ն՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է [[ֆրանսերեն]], [[չինարեն]], [[անգլերեն]] (թարգմանիչ՝ [[Լևոն Զավեն Սյուրմելյան]]), [[հունարեն]], [[ռուսերեն]], [[գերմաներեն]], [[վրացերեն]], [[թուրքերեն]], [[ադրբեջաներեն]] և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև [[Ավետիք Իսահակյան]]ը, [[Եղիշե Չարենց]]ը, [[Սողոմոն Տարոնցի]]ն, [[Վիգեն Խեչումյան]]ը, [[Հմայակ Սիրաս]]ը, [[Մկրտիչ Խերանյան]]ը, [[Նաիրի Զարյան]]ը և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում ([[Հակոբ Կոջոյան]], [[Երվանդ Քոչար]], [[Մհեր Աբեղյան]], [[Էդուարդ Իսաբեկյան]], [[Արտաշես Հովսեփյան (քանդակագործ)|Արտաշես Հովսեփյան]] և ուրիշներ), երաժշտության մեջ ([[Գևորգ Բուդաղյան]]ի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի երաժշտության, [[Էդգար Հովհաննիսյան]]ի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ [[Արման Մանարյան]], [[2010]] թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ [[Երկրորդ աշխարհամարտ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է [[Սասունցի Դավիթ (տանկային շարասյուն)|«Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը]], իսկ [[Ղարաբաղյան պատերազմ|Արցախյան պատերազմի]] տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ [[Հայաստան|Հայաստանի անկախ Հանրապետությունում]] [[էպոս]]ի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, ինչպես նաև [[Սասունցի Դավիթ (մետրոյի կայարան)|«Սասունցի Դավիթ» անունով մետրոպոլիտենի կայարան]]։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի [[7]]-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ''«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները»'' հայտն ընդգրկեց [[ՅՈՒՆԵՍԿՕ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում]]։
 
== Էպոսի բովանդակություն ==
Հոր պես Մհերը ևս անմարդկային զորության տեր պատանի էր և մեծանում էր օր օրի։ Դեռահաս Մհերը արմատախիլ էր անում ծառերը և դրանք թեթև թղթի պես բարձում, իսկ ձի հեծնելու մասին անգամ չէր մտածում, քանզի ցանկացած նժույգ ճկվում էր նրա զորությունից։ Ըստ ժողովրդական բանասիրության՝ Մհերը պատրաստ էր իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել հանուն հայրենիքի և հայրենյաց ժողովրդի բարօրության։ Դրա վառ ապացույցն է երիտասարդ Մհերի և մարդակեր առյուծի մենամարտը։ Այդ առյուծը ներխուժել էր [[Սասուն|Սասնա աշխարհ]] և նստելով դեպի ջրհորները տանող ճանապարհին ժողովրդին մատնել էր սովի։ Տեսնելով այս ամենը՝ Մհերը խիզախորեն գնում է առյուծին ընդառաջ և երկու կես անում վերջինիս։ Ժողովուրդը ցնծում է այս կապակցությամբ և Սանասարի որդուն շնորհում «Առյուծաձև» կամ պարզապես «Առյուծ Մհեր» պատվանուններով։ Մարդակեր առյուծին հաղթելուց հետո Մհերը ստանում է հորը պատկանող Քուռկիկ Ջալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։ Այս ամենից հետո [[Մեծ Մհեր]]ը դառնում է Սասնա տան ղեկավար։
 
Շուտով գալիս է Մհերի ամուսնության ժամանակը․ նրա ավագ եղբայրը՝ Օհանն և քեռին՝ Թորոսը, գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դևի գերության մեջ: Շուտով լուրը հասնում է Առյուծաձև Մհերին, որը ժամանելով Կարս՝ սպանում է հրեշավոր դևին և նրա փահլևաններին, իսկ չքնաղագեղ արքայադուստր Արմաղանին իրեն առնում է կնության։ Սակայն, այս ժամանակահատվածում Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Հերթական տարում Սասուն են ժամանում Մըսրի արաբ հարկահանները, որոնց Մհերը հրաժարվում է հարկ վճարել։ Քեռի Թորոսը Մհերին հորդորում էր մեղայականով գնալ Մըսր ու Մելիքին խնդրել որպեսզի նա կրճատի հարկերը, սակայն հայոց քաջազունն անում է բուն հակառակը՝ հեծում է Քուռկիկ Ջալալին և ուղևորվում արաբական աշխարհ։ Մինչ այդ նա նաև իմացել էր այն մասին, որ Մըսրա մեծ Մելիքն իրեն ձեռնոց է նետել և հրավիրել Մոսուլ՝ կռվի։ Մըսրում Մելիքը միանգամից նկատում է Սանասարի որդու հպարտ կեցվածքն ու արիությունը և միանգամից կանչում մարտադաշտ։ Տեսնելով, որ չի կարողանա հաղթել Մհերին՝ Մըսրա Մելիքը դաշն է կնքում հայոց դյուցազնի հետ և թելադրում իր պայմանը։ Ըստ այդ պայմանի՝ իրենցից ով առաջինը մահանա, պարտավորվում է մինչև իր կյանքի վերջը տիրություն անել կռվում զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին, և իհարկե՝ երկիրը։ Բացի այդ, Մելիքը Սասունին ազատում է բոլոր տեսակի հարկերից և դաշնակցային կապեր պաշտպանում Սասնա աշխարհի հետ։
 
{| class="graytable"
3380

edits