«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր |
Facts Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր |
||
Տող 29.
«'''Սասնա ծռեր'''» կամ «'''Սասունցի Դավիթ'''», [[Հայեր|հայ ժողովրդի]] [[Էպոս|ազգային էպոսը կամ դյուցազնավեպը]], որը ստեղծվել է [[Բանահյուսություն|ժողովրդական բանահյուսության]] հիման վրա։ [[Վիպասանք|Վիպասացների]] և [[բանահավաք]]ների կողմից այն կոչվել է նաև ''«Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»'' և այլն։ Էպոսի գաղափարական ոգին [[Արաբական արշավանքները Հայաստան|հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ]]՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։sasunti davit
Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն,
Էպոսի պատումներից մեկը [[1874|1874թվականին]] գրի է առել [[Գարեգին Սրվանձտյան]]ցը՝ հրատարակելով ''«Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»'' վերնագրով։ [[1889|1889 թվականին]] էպոսի մի տարբերակ գրի է առել [[Մանուկ Աբեղյան]]ը, իսկ արդեն 1939 թվականին [[Հովսեփ Օրբելի]]ն՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է [[ֆրանսերեն]], [[չինարեն]], [[անգլերեն]] (թարգմանիչ՝ [[Լևոն Զավեն Սյուրմելյան]]), [[հունարեն]], [[ռուսերեն]], [[գերմաներեն]], [[վրացերեն]], [[թուրքերեն]], [[ադրբեջաներեն]] և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև [[Ավետիք Իսահակյան]]ը, [[Եղիշե Չարենց]]ը, [[Սողոմոն Տարոնցի]]ն, [[Վիգեն Խեչումյան]]ը, [[Հմայակ Սիրաս]]ը, [[Մկրտիչ Խերանյան]]ը, [[Նաիրի Զարյան]]ը և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում ([[Հակոբ Կոջոյան]], [[Երվանդ Քոչար]], [[Մհեր Աբեղյան]], [[Էդուարդ Իսաբեկյան]], [[Արտաշես Հովսեփյան]] և ուրիշներ),
== Էպոսի բովանդակություն ==
|