«Բեյթ ալ-մալի համակարգը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 5.
«Բեյթ-ուլ-մալ»- ի համակարգը առկա էր դեռևս արաբական տիրապետության շրջանում և սկզբնապես այն ենթադրում էր գրավված ավարի հենց տեղում բաշխումը ներկա զինվորական անձնակազմի միջև, իսկ հիմնական մասը ուղարկվում էր «մուսուլմանական համայնքի գանձարան»՝ ({{lang-ar| بيت مال المسلمين}}, {{transl|ar|DIN|''«բեյթ-ուլ-մալի մուսլիմինա»''}}), կամ «Աստծո գանձարան» ({{lang-ar| بيت مال الله}}, {{transl|ar|DIN|''«բեյթ-ուլ-մալի -լլահի»''}})։
Շարիաթի դոգմաների համաձայն այն հողերը, որոնք պատկանում էին իսլամադավան իշխողների հակառակորդներին, ինչպես նաև այն տիրույթները, որոնց մահացած տերերը ժառանգներ չունեին, բռնագրավվում էին մուսուլմանական «համայնքի» օգտին և ներմուծվում «Բեյթ-ուլ-մալ»-ի կալվածքների շարքը։ Հետագայում գրաված տարածքներում արաբները, վերջ դնելով բյուզանդական և պարսկական պետական համակարգին և ամրապնդելով սեփական քաղաքական դիրքերը, ստեղծեցին առավել բարդ հարկային համակարգ։ Աստիճանաբար «Բեյթ-ուլ-մալ»-ի լիազորության շրջանակներից դուրս եկավ պետական հարկերի հավաքման և կարգավորման իրավունքը՝ սահմանափակվելով միայն կրոնական հարկերի տնօրինմամբ։ Վկայություններ կան այն մասին, որ յուրաքանչյուր վիլայեթում առկա էին «Բեյթ-ուլ-մալ»-ի «մութասարիֆներ»-ը, որոնք զբաղվում էին հոգևոր հարկերի հավաքմամբ, ինչպես նաև այն հողերի բռնագրավմամբ, որոնք ժառանգներ չունեին։ Այսպես կոչված «բեյթուլմալիները» զբաղվում էին ժառանգ չունեցող մահացած մարդկանց ունեցվածքի գրանցմամբ և բռնագրավմամբ<ref>Հ.Դ.Փափազյան, Հողային հարաբերությունները Արևելյան Հայաստանում 16-17-րդ դարերում, Եր.1972, Էջ 66-69:69։</ref>։ <br />
Ձեռագիր հիշատակարաններում հանդիպում են տվյալներ, որոնց համաձայն բեյթ-ուլ-մալի կողմից բռնագրավվել են նաև հայ հողատերերի տիրույթները<ref>ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ,մաս 3-րդ, Եր.1967,էջ 293:293։</ref>։<br />
Շարիաթի համաձայն «Բեյթ-ուլ-մալ»- ի գանձարանում հավաքված միջոցները պատկանում էին այդ ժամանակի իմամին և դրանք պետք է օգտագործվեին բարեգործական նպատակներով, սակայն Արևելյան Հայաստանում այս համակարգը վերածվեց տնտեսական ճնշման, ֆեոդալական դասի վերացմանը ուղղված գործիքի։ 15-րդ դարում Արևելյան Հայաստանի գյուղերի մեծ մասը գտնվում էին «Բեյթ-ուլ-մալի» հսկողության ներքո<ref>Հ.Դ.Փափազյան,Նույն տեղում, էջ 77:77։</ref>։
 
== Խոշոր հայ ֆեոդալների չեզոքացման գործընթացը 15-16-րդ դարերում ==
Տող 15.
== Վակֆ ==
 
Վակֆ տերմինը ունի արաբական ծագում, որը բառացիորեն նշանակում է՝ կանգ առնել, դառնալ անձեռնմխելի։ Խոսքը վերաբերվում է այն ունեցվածքին, որը որպես պարգև տրվում էր այս կամ կրոնական հաստատությանը և օտարման ենթակա չէր<ref>Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873, էջ 172:172։</ref>։ Վակֆը հաստատող փաստաթղթերը բաժանվում էին երկու մասի՝ կաբալե և վակֆնամե։ Առաջին մասում նշվում էր մուլքի գնման մասին, իսկ երկրորդում՝ այն նվիրատվության ենթարկելու մասին։
Այսինքն նվիրատվություն կատարողը նախ հանդես էր գալիս որպես մուլքի գնորդ՝ վճարելով դրամ դրա դիմաց դարձնում էր իր սեփականությունը և միայն իրավաբանորեն իր իրավունքները հաստատելուց հետո այն որպես վակֆ նվիրում որևէ կրոնական հաստատության։
Վակֆը այլև հնարավոր չէր հետ վերցնել կամ օտարել, վաճառել։ Միայն ծայրահեղ դեպքերում վարձակալման տալ կարճ ժամանակով։ Նմանատիպ արգելքները վակֆի վրա տարածվում էին դեռևս 13-րդ դարից և դրանից առաջ։