«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
Տող 7.
 
== Ծագում ==
Բարսեղը ծնվել է Բյուզանդիայի Մակեդոնիա թեմ (վարչական միավոր, համապատասխանում է ներկայիս Ադիրանապոլիս քաղաքի շրջակայքի տարածքին) գաղթած հայ ընտանիքում շուրջ 811 թ.։ Սկզբնաղբյուրների տվյալներով՝ Բարսեղի (բյուզանդական աղբյուրներում՝ Վասիլ) հայկական ծագումն անվիճելի է։ Շատ հետաքրքիր է այդ տեսակետից 10-րդ դարի առաջին կեսում գրված «Եվթիմիոսի վարքը» (կոչվում է նաև «Պսամաթիական ժամանակագրություն»), որտեղ գրված է հետևյալը. «Վասիլը խնամակալ է թողնում Ստիլիանոսին, որին հայերեն Զաուցես էին անվանում, որովհետև նա էլ էր մակեդոնացի և ծագումով հայ, ինչպես և ինքը»:։ Իսկ Սիմեոն Մագիստրոսը տալիս է Վասիլի արտաքինի նկարագրությունը՝ իրար միացած հոնքեր, սև աչքեր, թուխ դեմք, ինչը ցույց է տալիս, որ ավելի ուշ շրջանի արաբական հեղինակների տված տեղեկությունը, թե Վասիլը սլավոն էր, սխալ է և մենք գործ չունենք սլավոնական տիպարի հետ։
 
Ըստ պատմիչների՝ Բարսեղ Ա-ի լեզուն հայերենն էր, և նա հունարեն խոսում էր ծանր ակցենտով։ Կայսր [[Կոստանդին Ծիրանածին]]ը հաղորդում է, որ «Վասիլ (Բարսեղ) կայսրը, ծագումով Մակեդոնիայից էր, ազգությամբ հայ Արշակունի»:։ Վասիլ Ա-ի կյանքի և գործունեության մասին այս երկն ընդգրկված է բյուզանդական մի աղբյուրի մեջ, որը պատմագիտության մեջ հայտնի է Թեոփանեսի շարունակող անունով։ Վասիլի մասին այս առասպելը հորինողները աշխատել են ցույց տալ, որ Վասիլը սերում էր Արևմուտքի առաջին քրիստոնյա կայսր Կոստանդին Մեծից և Արևելքի առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ Գ Արշակունուց։ Դրա նպատակը փաստելն էր Վասիլի իրավունքները՝ Բյուզանդիայի գահի նկատմամբ։ Իսկ իրականում, ինչպես որոշ ուսումնասիրողներ են եզրահանգել, նա կամ Բագրատունիների շառավիղ էր, կամ Մամիկոնյանների։ Վերը նշված ձեռագրում Ծիրանածինը Վասիլ Ա-ի մոր անունը չի հաղորդում, սակայն նրան հիշատակում է իր «Արարողությունների մասին» աշխատության մեջ՝ Պանկալո անունով։ Հայ հեղինակներից [[Վարդան Արևելցի]]ն վկայում է, որ Վասիլի մայրը հայուհի էր։
 
== Բարսեղ Ա-ի կեղծ ծագումնաբանության հեղինակը ==
Տող 30.
== Իշխանության սկիզբ ==
[[Պատկեր:ByzantineEmpire867AD3.PNG|thumb|mini|300px|ձախից|Բյուզանդական կայսրության սահմանները 867 թվականին:]]
Սենատը, ամբողջ բանակը և ժողովուրդը Վասիլին հռչակում են միահեծան ինքնակալ։ Հայ պատմիչները վկայում են, որ Վասիլը, դառնալով բյուզանդական կայսր, դիմում է Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուն՝ թագ խնդրելով։ Իրեն Արշակունի համարելով՝ Վասիլն ուզում էր թագն ստանալ թագադրից, որպիսին հայոց դարավոր ավանդության համաձայն կարող էր միայն Բագրատունի լինել<ref>Բյուզանդական աղբյուրներ, Բ. Կոստանդին Ծիրանածին, Երևան, 1970, էջ 270:</ref>:։ Այդ առթիվ Վարդան Արևելցին գրում է.
{{Քաղվածք| Դարձեալ ի նոյն կայսերէ Վասլէ եկն ներքինի մի Նիկիտ կոչեցեալ յերեքհարիւր քսան և հինգ թուին, խնդրել յԱշոտոյ թագ, բերեալ շատ պարգևս. քանզի Վահան ոմն եպիսկոպոս Տարօնոյ ասէր նմա թէ Արշակունի իցէ. զի մայրն հայ էր:էր։ Զոր կատարէ Աշոտ, ընդ նմին առաքէ և տասն հազար արծաթ ընծայ նորաշէն եկեղեցւոյն:եկեղեցւոյն։}}
Վասիլ կայսեր՝ հայերի հետ հաստատած սերտ հարաբերությունների մասին վկայում է նաև պատմիչ-կաթողիկոս [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն:ն։ Ըստ վերջինիս՝ «Հունաց Բարսեղ մեծ կայսրը խաղաղության, նվաճման և սիրո փոքր դաշինք չի հաստատում մեր Աշոտ արքայի հետ՝ նրան սիրելի որդի անվանելով և հաղորդակից դարձնելով իր տերության ու թագավորության ամեն ինչին։ Եվ այսպես հետագայում առաքինի գործերի բոլոր կարգ ու կանոնները ամբողջությամբ դառնում են կատարյալ ըստ այն պարծանքի կարգի, որն ընդունված էր»։<ref>Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Երևան, 1996, էջ 143:143։</ref>։:
Գահակալման հենց սկզբում նոր կայսրը սկսեց եռանդուն կերպով վերականգնել իր նախորդի՝ Միքայել Գ-ի իշխանության տարիների ընթացքում խանգարված ֆինանսները։ Պատմիչները վկայում են, որ [[Միքայել III|Միքայել Գ]]-ի հայրը՝ Թեոփիլոս կայսրը, մահից հետո կայսերական գանձարանում թողել էր 970 կենտինար ոսկի։ Այդ հսկայական գումարից Միքայելը, տարբեր աղբյուրների համաձայն, թողել էր երեք կամ տասներեք [[կենտինար]]ը:ը։ Վասիլը նաև բարելավեց վարչական համակարգն ու բանակը՝ բարձրացնելով զինվորների ռոճիկը և նրանց մարզելով տարբեր զորավարժություններ անցկացնելով։ Այնուհետև կատարեց պետական ծառայության համակարգի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ, համակարգեց բյուզանդական օրենսդրությունը։
 
== Օրենսդրական բարեփոխումներ ==
Տող 40.
Պրոխիրոս Նոմոս կոչվող օրենսդրական ժողովածուի մեջ Վասիլը հստակորեն շարադրում է իր նպատակը, որն է՝ հին օրինաց մաքրումը։ Այս ժողովածուն ընդգրկում էր քաղաքացիական ու քրեական օրենքները։ Այս ժողովածուն Վասիլի հրահանգով կազմել է օրենսգետ Սմբատը՝ 867-879 թվականների ընթացքում։ Ինչպես երևում է անունից, այս օրենսգետը ևս ազգությամբ հայկական ծագում ուներ։ Պրոխիրոս Նոմոս ժողովածուն այնքան կատարյալ էր մշակված, որ գործեց մինչև [[Բյուզանդիայի անկում|Բյուզանդական կայսրության անկումը]] (1453 թ.)։
 
879-886 թվականների միջև Վասիլ Ա-ն հրապարակում է Էպանագոգե կոչված օրենսդրական ժողովածուն, որը կազմել էր պատրիարք Փոտը։ Սա կոչված էր լրացնելու, ավելի հստակեցնելու Պրոխիրոս Նոմոսը, սակայն ուսումնասիրողներից շատերը կարծում են, որ այն կիրառություն չգտավ։ Էպանագոգեն լայնորեն օգտագործվեց սլավոնական երկրներում։ Օրինակ հին ռուսական "Кормчая книга"-ն (X դար) կրել է նրա զգալի ազդեցությունը։ Պատրիարք Փոտը Վասիլի հրահանգով նաև սկսեց կազմել Մակեդոնական օրենսդրության գլուխգործոցը՝ 60 գրքից բաղկացած դատաստանագիքրը, որը հայտնի է Վասիլիխա անունով։ Այն իր վերջնական տեսքին բերեց Վասիլի որդի [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ-ն]]:։
 
== Պայքարը պավլիկյանների դեմ ==
Վասիլ Ա-ի թագավորության սկզբներին աշխուժանում են [[Պավլիկյան շարժում|պավլիկյան աղանդի]] հետևորդները, որոնք Բյուզանդական կայսրության արևմուտքում հիմնել էին Տեֆրիկե (հայկական աղբյուրներում՝ Դիվրիկ) բերդաքաղաքը դեռևս [[Միքայել III|Միքայել Գ]]-ի օրոք։ Վասիլի օրոք Տեֆրիկեի աղանդավորական բնակչության առաջնորդն էր [[Խրիսոխիր]]ը, որը հաճախ գլխավորում էր կայսրության իրեն հարակից շրջանների ասպատակությունը՝ գերեվարելով մեծ թվով գյուղացիների։ Երբ կայսերական զորքերն 871 թվականին շարժվում են Խրիսոխիրի դեմ, նա նահանջում է և ամրանում Տեֆրիկեում և շուտով պաշարման ենթարկվում Վասիլի կողմից։ Սակայն բերդաքաղաքն ամուր պաշտպանված էր և ապահովված պարենի պաշարով, և կայսեր զորքերը գրավել չեն կարողանում։ Դեռ ավելին, նրանք հարձակման են ենթարկվում պավլիկյաններից և պարտություն կրում՝ կորցնելով մեծ թվով զինվորներ։ Անգամ քիչ էր մնացել, որ կայսրն ինքը գերի ընկներ, և նրան մի կերպ փրկում է ապագա կայսր [[Ռոմանոս Լեկապենոս]]ի հայրը՝ Թեոփիլակտոս Ավաստակտոսը։
[[Պատկեր:Basil I (867-886) from the Chronikon of Ioannis Skylitzes 1.jpg|thumb|mini|450px|Վասիլ Ա կայսրը. մանրանկար [[Հովհաննես Սկիլիցես]]ի ձեռագրից:]]
Դրանից հետո կայսերական զորքերը գրոհով վերցնում են Զապետրա քաղաքը, ավերում [[Սամոսատ]]ը և շարժվում [[Մալաթիա|Մելիտենեի]] (նույն Մալաթիան) վրա։ Սակայն կարճ ժամանակով պաշարելով Մալաթիան և տեսնելով նրա ամրությունն ու տեղեկանալով, որ քաղաքի պաշտպաններն ապահովված են պարենի հարուստ պաշարով, հեռանում է նրա պարիսպների տակից, դարձյալ շարժվելով պավիլկյանների դեմ։ Ասպատակելով և կոտորած սփռելով Տեֆրիկեի (Տիվրիկ) շրջակայքում, Վասիլ Ա-ն վերադառնում [[Կոստանդնուպոլիս]]:։ Սակայն պավլիկյանների առաջնորդ [[Խրիսոխիր]]ը հաջորդ տարում դարձյալ ասպատակում է կայսերահպատակ բնակավայրերը։ Նրա դեմ արշավում է կայսերական զորքը՝ սխոլերի դոմեստիկոսի (կայսրության սպարապետ) առաջնորդությամբ։ Սակայն սա խուսափում է Խրիսոխիրի դեմ բացահայտ ճակատամարտելուց, այլ հեռավորություն պահպանելով հետևում է նրա շարժմանը, երբեմն-երբեմն թեթև հարձակումներ կատարելով և պավլիկյաններին խոչընդոտելով շարունակել ասպատակությունները։ Ի վերջո պավլիկյանները որոշում են վերադառնալ Տեֆրիկե։
 
Եվ այստեղ սխոլերի դոմեստիկոսը երկու զորավարի հրամայում է հետապնդել Խրիսոխրիր բանակին։ Վերջինս, գիշերը վրա հասնելու պատճառով ճամբարում է մի լեռան ստորոտին։ Իսկ բյուզանդական զորքերը բանակում են այդ վայրի բարձունքներում։ Երբ [[Խրիսոխիր]]ի զորքերը բանից անտեղյակ հանգստանում էին, բյուզանդացիների 600 զինվորից կազմված մի ջոկատ վերևից հարձակվում է նրանց վրա, իսկ մնացածը լեռներում աղաղակում ու շեփոր են փչում՝ ահարկու տպավորություն թողնելու համար։ [[Պավլիկյան շարժում|Պավլիկյանները]], միջոց չունենալով ուշքի գալու և մարտակարգ կազմելու, անկանոն փախուստի են դիմում։ [[Խրիսոխիր]]ին նկատում է հռոմեական բանակի զինվորներից Պուլադը (ազգությամբ պետք է որ հայ կամ պարսիկ լիներ, որովհետև այս անունը Փոլատ ձևով տարածված էր հայերի և պարսիկների մոտ և նշանակում է պողպատ) և հետապնդում։ Փախչելիս Խրիսոխիրի ձին հայտնվում է մի խոր և լայն փոսի առջև ու կանգնում, և մինչև հեծյալը մտածում էր այն հաղթահարելու մասին, Պուլադը հասնում և նիզակով խոցում է նրա կողը և ցած գլորում։ Հաղթանակի ավետիսը Վասիլ կայսերն ուղարկում են Խրիսոխիրի գլխի հետ միասին։
 
== Պայքար արաբների դեմ ==
Իր թագավորության ընթացքում Վասիլ Ա-ն փոփոխական հաջողությամբ պատերազմել է արաբների դեմ Փոքր Ասիայում, կարողանալով հետ գրավել Բյուզանդիայի կողմից նախկինում կորսված որոշ տարածքներ (Շամշատ (Սամոսատ), Մելիտենե ([[Մալաթիա]]) և Լուլոն քաղաքները շրջակայքով)։ [[Կրետե]] կղզում նույնպես արդեն երկար ժամանակ հաստատված էին արաբները (բյուզանդական աղբյուրներում հագարացիներ կամ սարակինոսներ)։ Իրենց առաջնորդ Սայիդ Ապոքապսի և նրա գործակից Փոտ անունով մի ռազմիկի հետ նրանք քսանյոթ ռազմանավով և ուղեկից բազմաթիվ փոքր ծովահենական նավերով հարձակվում են Բյուզանդական կայսրության վրա՝ ավարառելով [[Էգեյան ծով]]ի մերձափնյա բնակավայրերը։ Արաբները հաճախ հասնում էին մինչև [[Հելլեսպոնտոս]]:։ Կայսերական նավատորմիղով նրանց դեմ է արշավում պատրիկ Նիկետաս Օորիֆասը և [[հունական կրակ]]ի միջոցով արագորեն հրդեհում է քսան նավ և փախուստի մատնում մյուսներին։
 
Սակայն նրանք չդադարեցին հարձակումները կայսրության տիրույթների վրա, և այժմ արշավում և կողոպտում էին մայրաքաղաքից հեռու բնակավայրերը՝ նույն Փոտի ղեկավարությամբ։ Նրանց դեմ դարձյալ դուրս եկավ ծովակալ Նիկետասը՝ մի քանի օրում հասնելով Պելոպոնես։ [[Կոստանդին Ծիրանածին]]ը վկայում է, որ նա դիմում է մի հետաքրքիր քայլի՝ ժամանակ չկորցնելու նպատակով. Նիկետասը որոշում է չնավարկել Մալեասի թերակղզով՝ իզուր անցնելով հազար մղոն տարածություն, այլ [[Կորնթոս]]ի նեղուցի ցամաքի վրայով մյուս կողմն է քաշում նավերը։ Այսպիսով, անսպասելիորեն իրենց առջև տեսնելով կայսերական նավատորմիղը, արաբները խուճապի են մատնվում և մեծ կոտորած կրում՝ կորցնելով առաջնորդ Փոտին։ Դրանից հետո Կրետեի արաբները դադարում են արշավանքները կայսրության դեմ։
Տող 58.
== Բարսեղ Ա-ի կյանքի վերջին տարիների իրադարձությունները և նրա մահը ==
Այդ ընթացքում Մեծ Հայքում տեղի էին ունեցել ներքին ու արտաքին քաղաքական այնպիսի զարգացումներ, որ հասունացել էր երկրի անկախության հռչակման և թագավորության վերականգնման պատմական պահը։ Արաբական խալիֆայության ներսում ընթանում էին ներքին գահակալական պայքարներ, որոնք թուլացրել էին պետությունը, իսկ Հայոց իշխանաց իշխան [[Աշոտ Ա Մեծ|Աշոտ Բագրատունին]] տարածաշրջանում սկսել էր ազդեցիկ դիրք զբաղեցնել և վայելել մեծ հեղինակություն։ Արդեն փաստացի անկախ լինելով արաբական գերիշխանությունից, 875 թվականին Հայոց կաթողիկոս [[Զաքարիա Ձագեցի]]ն հրավիրում է իշխանաց հատուկ համաժողով, որը որոշում է հռչակել երկրի անկախությունը և դիմել խալիֆին՝ ճանաչելու Աշոտ Բագրատունուն՝ իբրև Մեծ Հայքի թագավոր։ Ավելի քան տասը տարի ձգձգելուց հետո 886 թվականին խալիֆան ի վերջո ճարահատյալ ճանաչում է Աշոտի թագավորությունը և նրան թագ ուղարկում։ Հայոց անկախ թագավորությունը ճանաչում է նաև Վասիլ Ա կայսրը՝ նույնպես [[Աշոտ Ա Մեծ|Աշոտ Ա Բագրատունուն]] ուղարկելով թագ և թանկարժեք ընծաներ։ Միմյանց դեմ պայքարելուց քիչ թե շատ ուժասպառ եղած Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդական կայսրությունն ամեն մեկն իր հերթին ուզում էր դաշնակցական հարաբերություններ հաստատել [[Մեծ Հայք]]ի թագավորության հետ։ Իսկ Աշոտ Ա-ն երկուսի հետ էլ պահպանում էր բարեկամական հարաբերություններ։
Ահա այսպիսին էր իրավիճակը տարածաշրջանում 886 թվականին, երբ Վասիլ Ա-ն մի օր որսի գնալով հակարծ ենթարկվում է մի մեծ եղջերուի հարձակմանը։ Կենդանին եղջյուրներն անցկացնելով կայսեր գոտու միջով՝ վնասում է նրա որովայնը և ցած գլորում ձիուց։ Վիրավորված Վասիլին շքախմբի անդամները տեղափոխում են պալատ։ Ինը օր ունենալով արյունահոսություն, Վասիլ Ա-ն վախճանվում է՝ գահը հանձնելով որդուն՝ [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ Իմաստասերին]]:։ Վասիլ Ա-ն մեկ տարի թագավորեց [[Միքայել III|Միքայել Գ]]-ի հետ՝ իբրև կայսերակից, և 19 տարի՝ միահեծան։
 
== Ընտանիք ==