«Բայանուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
'''Բայանուն''', այն անունը ([[գոյական]], [[ածական]]), որ սերում է [[բայ]]ական հիմքերից ([[Արմատ (բառագիտություն)|արմատներից]])` հատուկ [[ածանցում]]ով, իսկ երբեմն էլ առանց դրա։ Երբ բայանունը գոյական է, կոչվում է նաև ''բայական'' կամ ''բայակազմ գոյական'', ''բայածանց գոյական'', իսկ երբ այն ածական է, կոչվում է ''բայածական'':։
 
[[Մ. Աբեղյան]]ը բայանուն է համարում նաև [[անորոշ դերբայ]]ը, որ պատմականորեն սերում է դիմավոր ձևերի հիմքերից` ածանցումով և ունի նաև գոյականական, անվանողական գործառույթներ<ref>Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:1965։</ref>։
 
Բայի գոյականացումը [[հայերեն]]ում տարածված երևույթ է։ Սա [[Բառակազմություն|բառակազմական]] կենսունակ միջոց է, [[բառապաշար]]ի (այդ թվում [[Տերմինաբանություն|տերմինաբանության]]) հարստացման միջոց։ Ժամանակակից հայերենում շատ գործուն են ''-ություն, -ում'' [[վերջածանց]]ները, որոնց միջոցով վերացական գոյականներ են ստեղծվում, օրինակ՝ ''հաղթ- + -ություն - հաղթություն, շարժ- + -ում - շարժում'' և այլն։ Հայերենում ''-ոց, -յուն'' [[ածանց]]ներով ստեղծվել են բազմաթիվ բնաձայնական բայանուններ, օրինակ՝ ''խշշ- + -ոց - խշշոց, մռնչ- + -յուն - մռնչյուն'' և այլն։ Ժամանակակից հայերենում նման գործածություն ունեն նաև ''-անք, -մունք, -վածք, -ույթ, -ք'' և այլ ածանցներ (օրինակ՝ ''դավանանք, համոզմունք, կեցվածք, սովորույթ, խոսք'' և այլն)։
 
Բայածականը կոչվում է նաև ''բայական կամ բայակազմ, բայածանց ածական''։ Այս դեպքում (բայակազմ գոյական-բայակազմ ածական) հակադրվում են նաև բայական՝ դերբայական ձևից կազմվածները, ինչպես՝ ''խոսող+ություն > խոսողություն'' (գոյական), ''խոսող+ական > խոսողական'' (ածական)։ Մ. Աբեղյանը «բայածական» է կոչում նաև ածականական գործածություն ունեցող [[դերբայ]]ները<ref>Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965, էջ 365:365։</ref> ([[հարակատար դերբայ]], [[ենթակայական դերբայ]])։
 
Բայածականներ կազմվում են, օրինակ, ''ան-, տ-, չ-, -իչ'' ածանցներով (օրինակ՝ ''անխոս, տգետ, չտես, հաշվիչ'' և այլն), բազմաթիվ ածականներ կազմվել են հին հայերենի՝ ''-իչ'' մասնիկով կազմվող ենթակայական դերբայի փոխանցումով։ Ժամանակակից հայերենում բայածականներ են կազմվում նաև ''-ական, -արար, -ուն, -կոտ, -ու'' ածանցներով (օրինակ՝ ''մխիթարական, կործանարար, մնայուն, ամաչկոտ, ազդու'' և այլն)։