«Բայական բառակապակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
'''Բայական բառակապակցություն''', բառակապակցություն, որին բնորոշ է այն, որ գերադաս անդամը [[բայ]] է կամ տարբեր [[Դերբայ|դերբայներ]], իսկ ստորադաս անդամը՝ լրացումը, կարող է լինել [[գոյական]] կամ գոյականաբար առնված բառ, [[ածական]], [[դերանուն]], [[մակբայ]] դերբայ և այլն:այլն։
 
[[Բառակապակցություն|Բառակապակցության]] [[շարադասություն|շարադասությունը]] գրեթե ազատ է, ոչ միատիպ, և գերադաս անդամը կարող է ունենալ նախադաս և հետադաս լրացումներ, իսկ լրացումը կարող է արտահայտվել բոլոր [[Հոլով|հոլովներով]], նաև կապական հոլովառությամբ։ [[Շարահյուսություն|Շարահյուսական]] հարաբերակցությունը գերազանցապես խնդրառական-պարագայական է:է։
 
Կաղապարումն, ըստ գերադաս անդամի դերբայական արտահայտության, իրականացվում է անորոշ դերբայով (ժամանակ շահել, երկրներ գրավել, կողքին ընկնել), անկատար դերբայով (տուն գնալիս, գլանակ ծխելիս, բաժակ բռնելիս, քաղաքից վերադառնալիս), հարակատար դերբայով (երեկվա գրած, ձեռքից թռցրած, ուրախությունից շշմած), ենթակայական (պայմանական) դերբայով (անձրևից փախչող, թշնամուց հալածվող, համալսարանում սովորող, մատիտով գրող):։ Բայական բառակապակցությունը, ըստ ստորադաս անդամի խոսքիմասային արտահայտության, իրացվում է գոյականով (ծաղիկ քաղել, ջրում լողանալ, տիեզերք թռչել), ածականով (սուտ խոսել, մաքուր հագնվել, ազատ զգալ), մակբայով (արագ հեռանալ, շատ խոսել, շուտ վերադառնալ, կանգնել դեմառդեմ), դերբայով (հուզված արտասանել, հոգնած աշխատել, վազելիս ընկնել, քայլելիս սայթաքել), գոյականաբար առնված բառով (արածից հիասթափվել, լավով հպարտանալ, վիրավորին օգնել), դերանունով (այսքան խոսել)։
 
Ստորադաս անդամը կարող է արտահայտվել ուղղական-հայցական հոլովով (սիրել հայրենիքը, բերել տուն, ջրել այգին), սեռական-տրականով (քամու բերած, գնալ ջրի, անդրադառնալ հարցին), բացառական հոլովով (հեռանալ տանից, ուտել հացից, խանձվել արևից), գործիական հոլովով (աշխատել ուրագով, ուշանալ ժամերով, քայլել մայթով), ներգոյական հոլովով (ապրել քաղաքում, լողալ ծովում)։