«Մանչեսթեր Յունայթեդը 2016/17 մրցաշրջանում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
18-րդ տուրում Յունայթեդը հանդիպեց իր նախկին մարզիչ [[Դևիդ Մոյես|Դեվիդ Մոյես]]ի գլխավորած [[Սանդերլենդ ՖԱ|Սանդերլենդ]]ի դեմ։ Դաշտի տերերը հաղթանակ տարան 3։1 հաշվով։ Իրենց հաշվին գոլեր գրանցեցին Իբրահիմովիչը, Բլինդը և Մխիթարյանը։ Հատուկ ուշադրության է արժանի Մխիթարյանի խփած գնդակը, որը նա խփել էր հետադարձ հարվածով (որոշ մեկնաբաններ այդ հարվածը կոչեցին որպես «կարիճի հարված», իսկ մայիսին այդ գոլը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն գոլ<ref name=bestgoal />)։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պոգբան<ref>{{cite web |url=http://www.bbc.com/sport/football/38361122 |title=Manchester United 3-1 Sunderland |publisher=BBC Sport |date=2016-12-26 |lang=en}}</ref>։
 
2016 թվականի վերջին հանդիպումում, որը թիմն անցկացրեց Օլդ Թրաֆորդում դեկտեմբերի 31-ին, Յունայթեդը մրցեց [[Միդլսբրո ՖԱ|Միդլսբրո]]յի հետ։ Չնայած գոլային պահերի առատությանը և հսկայական առավելությանը դաշտի տերերը պարտվում էին 67-րդ րոպեի դրությամբ։ Մոուրինյոն խաղադաշտ մտցրեց էլ ավելի շատ հարձակման ոճի ֆուտբոլիստներ։ Հանդիպման 85-րդ րոպեին Մարսիալը հավասարեցրեց հաշիվը, իսկ մեկ րոպե անց Պոգբան գլխի հարվածով հաղթանակ բերեց Յունայթեդին։ Խաղն ավարտվեց 2։1 հաշվով, իսկ Պոգբան չորրոդչորրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ<ref>{{cite web |url=http://www.bbc.com/sport/football/38424650 |title=Manchester United 2-1 Middlesbrough |publisher=BBC Sport |date=2016-12-31 |lang=en}}</ref>։
 
Երկրպագուները դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեցին Իմբրահիմովիչին<ref>{{cite web |url=http://www.manutd.com/en/News-And-Features/Football-News/2017/Jan/zlatan-ibrahimovic-voted-manchester-united-player-of-the-month-for-december-2016.aspx |title=Ibrahimovic is United's Player of the Month |publisher=ManUtd.com |date=2017-01-05 |lang=en}}</ref>։