«Մեծ Հայքի գավառների ցանկ»–ի խմբագրումների տարբերություն

չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-({{[Cc]ite book[^}]+\| *page *= *)էջ * +\1))
 
[[Պատկեր:Tsopq page140-2166px-Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.jpg|350px|մինի|աջից|Մեծ Հայքի Ծոփք նահանգ]]
Հայտնի է նաև ՉորրոդՉորրորդ Հայք անվամբ: Մեծ Հայքի երկրորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր [[Բարձր Հայք]], հարավից՝ [[Աղձնիք]], արևելքից՝ [[Տուրուբերան]] նահանգներին, արևմուտքից՝ [[Փոքր Հայք]]ին։ [[Արածանի]] գետով բաժանվում էր երկու մասի, որոնցից հարավայինը կոչվում էր Մեծ Ծոփք, հյուսիսայինը՝ Փոքր Ծոփք։ Հավաստի պատմության սկզբներում այս նահանգը կարևոր դեր է կատարել որպես նահանգ, որտեղ կազմակերպվել է Հայաստանի քաղաքական անկախությունը: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Ծոփքի տարածքում ձևավորվել են առաջին ցեղային միավորումները։ Խեթական թագավոր Սուպիլուլիումա I–ի արձանագրություններում հիշատակվում է Ծոփքի միասնական իշխանության մասին, որը ընդդիմացել է խեթական հզոր պետության։ Մ.թ.ա. 13-9-րդ դարերում, պարբերաբար ենթարկվելով [[Ասորեստան]]ի կողոպտչական արշավանքներին, կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քարորդից Ծոփքը, ընդգրկելով [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] կազմում, նոր վերելք է ապրել։ Մ.թ.ա. 5-րդ դարի սկզբից Ծոփքը եղել է [[Երվանդունիներ]]ի հայկական պետականության կազմում։ Աշխարհագրականորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին՝ Ծոփքն ապրել է տնտեսական և մշակութային նոր առաջընթաց։ Մ.թ.ա. 3-րդ դարի կեսին Ծոփքը [[Սելևկյան պետություն|Սելևկյան պետության]] միջամտությամբ անջատվել է Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն։ Նույն դարի վերջին [[Անտիոքոս III Մեծ]]ը նվաճել է Ծոփքը և դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այստեղ ստրատեգոս կարգելով Զարեհին։ Հռոմի դեմ [[Մագնեզիայի ճակատամարտ]]ում Անտիոքոս III Մեծի պարտություից հետո Զարեհը Ծոփքը կրկին հռչակել է անկախ թագավորություն։ Արտաքին քաղաքականության հարցերում Զարեհը դաշնակվել է Մեծ Հայքի թագավորին՝ Արտաշես Ա–ին։ Զարեհին հաջորդել է Արկաթիասը, որը հիմնել է նոր մայրաքաղաք [[Արկաթիակերտ]]ը։ Արկաթիոսը սպանվել է Սելևկյան Անտիոքոս IV թագավորի դեմ կռվում։ Ծոփքի գահն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝ Արտանեսին։ Մ.թ.ա. 94-ին [[Տիգրան Բ Մեծ]]ը հաղթել է Արտանեսին և Ծոփքը վերամիավորել Մեծ Հայքին։ 7-9-րդ դարերում Ծոփքը դարձել է արաբա–բյուզանդական պատերազմների ասպարեզ և գտնվել տարբեր տերությունների կազմում։ 9-րդ դարում Ծոփքի արևելյան գավառներն անցել են հայ [[Բագրատունիներ]]ին, իսկ արևմտյան գավառները՝ մտել [[Բյուզանդիա]]յի Միջագետք բանակաթեմի մեջ։ 1555 և 1639 թվականներին [[Սեֆյան Իրան]]ի և [[օսմանյան Թուրքիա]]յի միջև կնքված պայմանագրով Ծոփքը զավթել են օսմանյան թուրքերը։ Ծոփքի հայությունը բնաջնջվել է 1915 թվականին տեղի ունեցած [[Մեծ եղեռն]]ի ժամանակ։ Կազմված էր 8 գավառներից:
{{Ազատ}}
{| class="sortable wikitable"