«Մեծ Հայքի նահանգների ցանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
|| 5 || [[Պատկեր:Գուգարք, Մեծ Հայք.gif|300px|Գուգարք, Մեծ Հայք]] || [[Գուգարք նահանգ|Գուգարք]] || 16,765 կմ² || Մեծ Հայքի հյուսիսային սահմանագլուխ տասներեքերորդ նահանգն է: Հույն պատմիչները հիշատակում են Գոգարեն անվանաձևով։ Նահանգը իր անունը ստացել է գուգարացիներից, որոնք առանձին ցեղ էին կազմում: [[Տիգրան Մեծ]]ը Հայաստանի և Վրաստանի մեջ սահման հաստատելով [[Կուր]] գետը, Գուգարք նահանգը դարձրեց բդեշխություն: 4-րդ դարում Գուգարքը հայկական մյուս ծայրագավառների հետ ապստամբեց, բայց նորից նվաճվեց: Սակայն նույն դարի վերջերում Գուգարքն անցավ Վրաստանին և մնաց նրա կազմի մեջ մինչև 6-րդ դարը: Վրացիները այդ կողմերն անվանում են «Սոմխեթի» (սոմեխի նշանակում է հայ): Կազմված էր 9 գավառներից:
|-
|| 6 || [[Պատկեր:Ծոփք, Մեծ Հայք.gif|300px|Ծոփք, Մեծ Հայք]] || [[Ծոփք]] || 18,890 կմ² || Հայտնի է նաև ՉորրոդՉորրորդ Հայք անվամբ: Մեծ Հայքի երկրորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր [[Բարձր Հայք]], հարավից՝ [[Աղձնիք]], արևելքից՝ [[Տուրուբերան]] նահանգներին, արևմուտքից՝ [[Փոքր Հայք]]ին։ [[Արածանի]] գետով բաժանվում էր երկու մասի՝ հարավայինը կոչվում էր Մեծ Ծոփք, հյուսիսայինը՝ Փոքր Ծոփք։ Հավաստի պատմության սկզբներում այս նահանգը կարևոր դեր էր կատարում որպես նահանգ, որտեղ կազմակերպվել է Հայաստանի քաղաքական անկախությունը: Կազմված էր 8 գավառներից:
|-
|| 7 || [[Պատկեր:Կորճայք, Մեծ Հայք.gif|300px|Կորճայք, Մեծ Հայք]] || [[Կորճայք]] || 14,707 կմ² || Մեծ Հայքի վեցերորդ նահանգը, [[Արևելյան Խաբուր]] և Մեծ Զավ գետերի վերին հոսանքների շրջանում։ Արևելքից ձգվում էր մինչև Զագրոսի լեռնաշղթան, արևմուտքից՝ Տիգրիս գետը։ Հարավից սահմանակից էր Ադիբենեին(Ասորեստան), արևմուտքից՝ Հայոց Միջագետք, հյուսիս–արևմուտքից՝ [[Աղձնիք]], հյուսիսից՝ [[Մոկք]] և [[Վասպուրական]], արևելքից՝ [[Նոր Շիրական]] նահանգներին։ Աղբյուրներում Կորճայքը հաճախ իր ամենաընդարձակ գավառի՝ Կորդուքի անունով կոչվել է «Կորդվաց աշխարհ»։ Կազմված էր 11 գավառներից: