47 122
edits
չ (Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Անգլալեզու հեռուստասերիալներ → Կատեգորիա:Անգլերեն հեռուստասերիալներ) |
|||
* '''Էլի Էդգարդ Դոուսն''' ([[Լորա Մարանո]]), [[կոմպոզիտոր]] և [[Երգիչ|երգչուհի]], որը վախենում է բեմերից։ Ունի անսովոր սովորություններ. հուզմունքից կրծում է [[մազեր]]ը և շատ է սիրում թթու։
Առաջին եթերաշրջանի առաջին սերիայում գրեց «Double Take» երգը, տալով Օսթինին իր առաջին սուպեր հիթը։ Դրանից հետո սկսում են համագործակցությունը։ Երկրորդ եթերաշրջանի 8-րդ սերիայում սիրահարվում է Օսթինին, 10-րդ սերիայում միասին բեմի վրա ելույթ են ունենում, և Էլին հաղթահարում է իր վախը։ 11-րդ սերիայում սկսում են հանդիպել, սակայն 13-րդ սերիայում բաժանվում են որոշելով մնալ ընկերներ։ 25-րդ սերիայում մասնակցում է «Օսթին և Էլի» վավերագրական ֆիլմի նկարահանումներին, որտեղ խոստովանում է, որ սկզբնապես կասկածում էր Օստինի հետ համագործակցությունում, քանի որ համարում էր, որ նա միօրյա է։ Ավելի ուշ նեղանում է նրանից, քանի որ երբ Էլիի կարիերան վերելք ապրեց, Օսթինը նոր երգահան վարձեց։ Բայց նույն սերիայում նրանք հաշտվում են՝ «You Can Come To Me» զուգերգը երգելով, որը օգնեց Էլիին հաղթահարել վախը։ 26-րդ սերիայում մնում է [[Մայամի]]ում դեբյուտային ալբոմի ձայնագրման համար, իսկ Օսթինը, Դեզը և Տրիշը գնում էն շրջագայության։ Երրորդ եթերաշրջանի առաջին սերիայում միանում է Օսթինի շրջագայությանը։ 12-րդ սերիայում սկսում է համագործակցել Գևին Յանգի հետ, իսկ 13-րդ սերիայից սկսած նրանք հանդիպում են։ 17-րդ սերիայում բաժանվում է նրանից՝ հասկանալով իրենց բնավորությունների և հետաքրքրությունների մեծ տարբերության մասին, և հաշտվում Օսթինի հետ։ 22-րդ սերիայում նորից որոշում է բաժանվել, քանի որ չի ուզում, որ իրենց հարբերությունների պատճառով նա կորցնի կարիերան։ Սակայն վերջում նրանք միևնույն է մնում են միասին։
* '''Պատրիշա Մարիա դե Լա Ռոզա (Տրիշ)''' ([[Ռեյնի Ռոդրիգես]]), Էլիի լավագույն ընկերուհին և Օսթինի մենեջերը։ Տրիշի բնավորության բնորոշ առանձնահատկությունն այն է, որ նպատակներին հասնելու համար բացակայում է աշխատասիրությունը, ինչի պատճառով էլ հաճախ փոխում է աշխատանքը։
|
edits