«Կրծքավանդակի ցավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 63.
* [[Թմրամիջոց|Թմրանյութերի]] օգտագործում - Թմրանյութերի կիրառման հետևանքով ցավի առաջացում կասկածվում է այն դեպքում, երբ անձը, ով չունի աթերոսկլերոզի առաջացման ռիսկի գործոններ և չկա որևէ տրավմատիկ ազդակ նշում է կրծքավանդակի ցավ։ Թմրանյութերի օգտագործման հետևանքով կարող է առաջանալ կորոնար անոթների վազոկոնստրիկցիա, որի ժամանակ առաջացող ցավը նման է սրտամկանի ինֆարտկի ժամանակ առաջացող ցավին։ Այս ախտանիշները կարող են առաջանալ թմրանյութերի օգտագործումից հետո մեկ ժամվա ընթացքում։
* Աորտալ ստենոզ - Սա կարող է լինել կրծքավանդակի ցավի պատճառ, եթե տվյալ անձն ունի բնածին երկփեղկ փական եռափեղկի փոխարեն, աորտայի կարծրացում կամ անամնեզում [[ռևմատիկ տենդ]]։ Կրծքավանդակի ցավն այս դեպքում հաճախ առաջանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ։ [[Գիտակցության մթագնում|Սինկոպեն]] (գիտակցության կորուստ) ավելի ուշ փուլերում հանդիպող ախտանիշ է։ [[Սրտային անբավարարություն|Սրտային անբավարարության]] նշաններ ու ախտանիշներ ևս կարող են հանդիպել։ Աուսկուլտատիվ լսվում է սիստոլիկ աղմուկ, որն ավելի լավ լսվում է աջ երկրորդ միջկողային տարածությունում և ճառագայթում է դեպի քնային զարկերակ։ Երկրորդ տոնի երկատում կարող է լսվել սուր ստենոզների ժամանակ։
* Հիպերտրոֆիկ [[կարդիոմիոպաթիա]] -իրենից ներկայացնում է միջփորոքային միջնապատի հիպերտրոֆիա, որի պատճառը հանդիսանում է ձախ փորոքից արյան արտամղման խանգարումը։ Դիսպնոեն և կրծքավանդակի ցավը միաժամանակ ի հայտ են գալիս ամենօրյա [[Ֆիզիկական ակտիվություն|ֆիզիկական ակտիվության]] հետևանքով։ Երբեմն կարող է լինել նաև սինկոպե։ Ֆիզիկական զննման ընթացքում հայտնաբերված կարևոր նշաններն են ՝ ուժեղ սիստոլիկ աղմուկ և գագաթային հրոցի ուժեղացում և սրտի չորորդչորրորդ տոնի առաջացում։
* Աորտայի շերտազատումը բնութագրվում է կրծքավանդակում առաջացած սուր ցավով, որը ճառագայթում է դեպի թիկունք։ Այն հիմնականում կապակցված է Մարֆանի համախտանիշի և հիպերտենզիայի հետ։ Ֆիզիկալ զննությամբ աորտալ անբավարարության ժամանակ լսվում է աղմուկ, ընդ որում աուսկուլտատիվ զարկերը և ճաճանչային զարկերակում շոշափվող պուլսը միմյանց հավասար չեն։ <ref>{{cite journal|date=August 2016|title=Acute Aortic Dissection and Intramural Hematoma: A Systematic Review|journal=JAMA|volume=316|issue=7|pages=754–63|doi=10.1001/jama.2016.10026|pmid=27533160|vauthors=Mussa FF, Horton JD, Moridzadeh R, Nicholson J, Trimarchi S, Eagle KA|hdl=2434/450334}}</ref>
* [[Պերիկարդիտ]] - հիմնականում ունի [[Վիրուսներ|վիրուսային]] էթիոլոգիա։ Ամոնահաճախ հանդիպող պատճառներն են՝ կոքսակի վիրուսը, էխովիրուսը, [[Տուբերկուլոզ|տուբերկուլյոզը]], [[աուտոիմուն հիվանդություն]]ները, ուրեմիան և որպես սրտամկանի ինֆարկտի ուշ բարդություն (Դրեսլերի սինդրոմ)։ Կրծքավանդակի ցավը հիմնականում պայմանավորված է շնչառությամբ, ուժեղանում է պարկած ժամանակ և թուլանում նստած ժամանակ, երբեմն ուղեկցվում է [[տենդ]]ով։ Աուսկուլտատիվ լսվում է պերիկարդի քսման աղմուկ։