«Բլենոռեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կանխարգելում: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Բլենոռեա''' ({{lang-grc|βλέννος}}՝ լորձ, {{lang-grc2|ῥέω}}՝ հոսում եմ), աչքի լորձաթաղանթի ([[շաղկապենի|շաղկապենու]]) վարակիչ հիվանդություն, բնորոշ է առատ արտադրությունը։ Հարուցիչը հիմնականում [[գոնոկոկեր]]ն են։ Բլենոռեայի ժամանակ [[կոպեր]]ն այտուցվում, պնդանում և կարմրում են, իսկ ուժեղ այտուցվելիս կոպի մաշկը գունատվում է։ Դեղին թարախային արտադրությունը, կուտակվելով կոպի տակ, ստորին կոպի եզրով թափվում է մաշկին։
 
== Տեսակներ ==
Լինում է [[նորածին]]ների, մանկական և մեծահասակների բլենոռեա։ Նորածինները բլենոռեայով վարակվում են [[ծննդաբերություն|ծննդաբերության]] ժամանակ՝ գոնոռեայով հիվանդ մորից՝ սանհիգիենային կանոնները չպահպանելու դեպքում։ Մեծահասակները վարակվում են կեղտոտ ձեռքերի միջոցով։ Սկզբում ախտահարվում է 1 աչքի լորձաթաղանթը։ Աչքի լորձաթաղանթի բորբոքման ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել [[Ակնաբուժություն|ակնաբույժ]]ի։ ժամանակինԺամանակին բուժելիս երեխաներն առողջանում են 3-5, մեծահասակները՝ 8-12 օրում, ընդ որում՝ բարդություններ հազվադեպ են լինում։ Չի կարելի վնասված աչքին վիրակապ դնել, որը կնպաստի վարակի հարուցչի տարածմանը։
 
== Կանխարգելում ==
Կանխարգելումը պայքարն է մոր [[Միզասեռական համակարգ|միզասեռական ուղիներ]]ի [[գոնոռեա]]յի դեմ։ Ծնվելուց անմիջապես հետո նորածինների երկու աչքերի կոպերին կաթեցնում են արծաթե նիտրատի (լյապիս) կամ [[պենիցիլլին]]ի 2% լուծույթի մեկական կաթիլ, մեծահասակների համար՝ անձնական հիգիենայի կանոնների պահպանում: Միակողմանի պրոցեսի դեպքում շատ կարևոր է երկրորդ աչքի հիվանդության կանխումը, որի համար առողջ աչքին դրվում է ժամացույցի ապակիով հերմետիկ կապիչ, որի եզրերը սոսնձված են կպչուն սոսնձով:
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=452}}
 
[[Կատեգորիա:Աչքի հիվանդություններ]]
[[Կատեգորիա:Հիվանդություններ այբբենական կարգով]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բլենոռեա» էջից