«Բալդուին I (Երուսաղեմի արքա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 3 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 54.
Բալդուին Բուլյոնցին իր եղբայր [[Գոդֆրուա Բուլյոնցի|Գոդֆրուա Բուլյոնցու]] հետ մասնակցություն է ունեցել [[Առաջին խաչակրաց արշավանք]]ին, սակայն, դատելով իր գործողություններից, նրա գլխավոր ցանկությունը ոչ թե Տիրոջ Գերեզմանի ազատագրումն էր, այլ Արևելքում հողերի նվաճումը և սեփական [[ավատ]]ի ձեռքբերումը։
 
[[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի]] Դարպասների մոտ հիմնական բանակից առանձնանալով՝ Բալդուինի զորքերը ուղղվեցին դեպի [[Տարսոն]] քաղաքը, հույս ունենալով գրոհով գրավել այն, սակայն քաղաքը զբաղեցրած գտան արդեն մեկ այլ խաչակրի՝ [[Թանկրեդ դ'Օտվիլ|Թանկրեդ Տարենտացու]] կողմից։ Արդյունքում Տարսոնը նրան հանձնվեց հայերի կողմից։ Կիլիկիայում առաջին հաջողություններից հետո Բալդուինը գնաց դեպի [[Եփրատ]], «Հայաստանից հրավեր ստանալով, որտեղ նա տիրեց Թել-Բաշիրին և Ռավենդանին և իր տիրապետությանը ենթարկեց այդ ողջ երկիրը»<ref name="Sovet">Степаненко В. П. // Совет двенадцати ишханов» и Бодуэн Фландрский. К сущности переворота в Эдессе (март 1098 г.) // Античная древность и средние века: Пробл. социал. развития. — Свердловск, 1985. — С. 82—92 [http://elar.usu.ru/bitstream/1234.56789/2539/1/adsv-22-09.pdf] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20120111125516/http://elar.usu.ru/bitstream/1234.56789/2539/1/adsv-22-09.pdf |date=2012-01-11 }} [http://www.peeep.us/e9fcba4d архив] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20150924144820/http://www.peeep.us/e9fcba4d |date=2015-09-24 }}</ref>:։
 
Բալդուինն իրեն հռչակեց Տարսոնի [[սյուզերեն]] (իշխան, սենյոր), այդտեղ կառավիրիչ նշանակեց և որոշ ժամանակ անց շարժվեց դեպի հարավ։ Երբ նրա զորքերն անցնում էին [[Մամեստիա]]յի բերդի մոտով, որն ավելի վաղ զբաղեցրել էին Թանկրեդի զինվորները, նրանք ենթարկվեցին գնդակոծության. Թանկրեդը վրեժ էր լուծում Տարսոնը կորցնելու համար։ Արշավանքի շարքային մասնակիցների բողոքի ցույցերը հարկադրեցին Բալդուինին և Թանկրեդին ընդհատել մարտը, սակայն նրանք ընդմիշտ մնացին որպես թշնամիներ։
Տող 65.
[[Պատկեր:Baldwin of Boulogne entering Edessa in Feb 1098.JPG|մինի|Բալդուինի մուտքը [[Եդեսիա]]: Ցուցադրված է, թե ինչպես է հայ հոգևորականությունը դիմավորում նրան քաղաքի դարպասների մոտ<ref>"Les Croisades, Origines et consequences", Claude Lebedel, p.50</ref>]]
[[Պատկեր:BaudouinDeBoulogneAndThe Armenians.jpg|մինի|ձախից|Բալդուինի մուտքը Եդեսիա]]
Իր տրամադրության տակ ունենալով 200 ասպետներ և մոտավորապես այդքան հետևակ զինվորներ, Բալդուինը ուղղվեց [[Եդեսիա]]:։ Շրջակա տարածքների քրիստոնյա բնակիչները՝ [[հայեր]]ը և [[ասորիներ]]ը, սկզբում հաճույքով ընդունեցին նրան, խռովություններ բարձրացնելով և ամրոցներից փոքրականակ մուսուլմանական կայազորներին արտաքսելով։
 
Իմանալով խաչակիրների մոտենալու մասին, Եդեսիայի կառավարիչը՝ հայ իշխան [[Թորոս Եդեսացի|Թորոսը]] Բալդուինին կոչ արեց օգնել իրեն մուսուլմանների դեմ պայքարում, ովքեր սպառնում էին քաղաքի գրավմանը։ Բալդուինը հոժարությամբ արձագանքեց կոչին և փոքրաթիվ (80 հեծյալ) ջոկատով ժամանեց Եդեսիա, որտեղ նրան ընդունեցին ոգևորությամբ։
Տող 75.
== Կառավարումը Երուսաղեմում ==
[[Պատկեր:Gustave dore crusades death of baldwin I.jpg|265px|մինի|ձախից|Բալդուին I-ի մահը, ([[Գյուստավ Դորե]])]]
[[1100]] թվականին իր եղբոր՝ Գոդֆրուայի մահից հետո, չնայած Երուսաղեմի պատրիարքի և այլ խաչակիրների ընդդիմությանը, Բալդուինը հաջորդեց նրան և թագադրվեց [[Բեթղեհեմ]]ի [[Սուրբ Ծննդյան տաճար]]ում:ում։ Ողջ ժամանակն անցկացնելով անընդմեջ պատերազմներով, Բալդուինը նվաճեց ափամերձ գիծը իր նշանավոր քաղաքներով հանդերձ, այդպիսով ապահովելով իր հաղորդակցությունը արևմտյան երկրների հետ։
 
Բալդուինը մահացել է [[1118 թվական]]ին արշավանքի ժամանակ, [[Եգիպտոս]]ում:ում։
 
== Ամուսնություն և չեղարկում ==
[[Պատկեր:Répudiation d'Adélaïde de Montferrat.png|մինի|Բալդուին I Երուսաղեմցին ամուսնանում է [[Ադելաիդա դել Վաստո]]յի հետ]]
Բալդուին I-ի առաջին ամուսնությունը հայ արքայադուստր [[Արդա (Երուսաղեմի թագուհի)|Արդայի]] հետ անհաջող էր. արքան, զայրացած կնոջ ազատամիտ կենսակերպից, պնդեց, որ նա առանձնանա Երուսաղեմի վանքերից մեկում, իսկ հետո նրան թույլատրեցին գնալ [[Կոստանդնուպոլիս]]:։ Արդան Եդեսիայի կառավարիչ Թորոս իշխանի դուստրն էր և [[Կոստանդին Ա]]ռաջինի զարմուհին։ Կոստանդինի պնդմամբ, որպես օժիտ նրա համար խոստացված էր հսկայական կարողություն, որի առաջին մասը հանձնվեց ամուսնության կնքումից անմիջապես հետո։ Օժիտի երկրորդ մասը, չնայած պայամանավորվածությանը, Թորսը ստիպված էր վճարել պայմանական ժամկետից երկար, որպեսզի փեսային՝ Բալդուինին փրկի սնանկացումից ու դժբախտությունից, քանի որ նրա պարտատերերը պահանջում էին, որպեսզի Բալդուինը սափրի իր մորուքը, ինչն այդ ժամանակ համարվում էր մեծ ամոթանք։ Ամուսնությունը ձևականորեն չդադարեցվեց։ Այդպիսով, Բալդուինը, ով չբաժանվելով Արդայից, կրկին ամուսնացել էր [[Ադելաիդա դել Վաստո]]յի հետ, դարձավ երկկանամբի։ Երուսաղեմի պատրիարք Առնուլֆը, ով պսակել էր նրանց, պաշտոնանկ արվեց իր եկեղեցական պարտականությունները վաճառելու համար, սակայն հետո կրկին վերադարձավ պապական աթոռին այն պայմանով, որ պիտի չեղարկվի ապօրինի թագավորական միությունը։ [[1117]] թվականի գարնանը Բալդուին I-ը ծանր հիվանդացավ և Առնուլֆի ճնշման ներքո համաձայնեց արձակել Ադելաիդային։ Ամոթահար և թալանված (նրա օժիտը չէր վերադարձվել) Ադելաիդան վերադարձավ [[Սիցիլիա]] և մահացավ։
 
== Ծանոթագրություններ ==