«Սողոմոն II (Իմերեթի արքա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
Տող 9.
Իր իսկական անունը եղել է Դավիթ։ Եղել է արքայազն Արչիլ Իմերեթու` Սողոմոն I թագավորի եղբոր և Ելենեի` Վրաց թագավոր [[Հերակլ II]]-ի դստեր որդին։ Սողոմոն I-ը, ով մահացավ [[1784 թվական]]ին առանց ժառանգի, իր եղբորորդի Դավիթին նշանակեց, որպես իրեն հաջորդ։ Սակայն, Սողոմոնի զարմիկ [[Դավիթ II (Իմերեթի արքա)|Դավիթ II]]-ը խոչընդոտում էր իրեն և մեկ ուրիշ մրցակից արքայազն, եթե գահակալեր, որպես արքա և զբաղեցներ գահը, կհանգեցներ քաղաքացիական պատերազմի։ Հերակլ II-ը միջամտեց ի օգուտ իր թոռան և ուղարկեց իր բանակ, հաղթեց Դավիթ II-ին Մարխոջիի ճակատամարտում [[1789 թվական]]ի [[հունիսի 11]]-ին։ Դավիթը` Արչիլի որդին, գահակալեց որպես Իմերեթի թագավոր Սողոմոն II անվան տակ, բայց Դավիթ II-ը շարունակեց գահի ետ վերադառնալ մինչև իր վերջնական պարտությունը [[1792 թվական]]ին։ Սողոմոն II-ը կառավարեց իր մորական պապի` Հերակլ II-ի հովանավորությամբ և շարունակեց Սողոմոն I-ի քաղաքականությունը` սահմանափակելով ֆեոդալական նախարարական ուժերը։
 
[[1798 թվական]]ին Հերակլ II-ի մահից և [[1800]]-ին [[Ցարական Ռուսաստան|Ռուսաստանի]] կողմից [[Քարթլի-Կախեթի թագավորություն|Քարթլի-Կախեթի]] (Իմերեթի արևելք) գրավումից հետո Իմերեթում իրավիճակը դարձավ վտանգավոր։ Իր վասալներ` [[Մեգրելիայի իշխանություն|Մեգրելիայի]] և [[Գուրիայի իշխանություն|Գուրիայի]] իշխանները, անցան Ռուսաստանի պաշտպանության տակ և տարածքային պահանջներ դրեցին արքայական տիրույթների նկատմամբ։ Սողոմոնը փորձում էր օգնություն ստանալ օսմանացիներից և պարսիկներից` ռուսական ոտնձգությունների դեմ։ Այնուամենայնիվ, Վրաստանում ռուսակամ զորքերի հրամանատարը` արքայազն Պավել Ծիծանովը, իր զորքերը տեղափոխեց Իմերեթ և ստիպեց Սողոմոնին [[1804]]-ի [[ապրիլի 25]]-ին Էլազնաուրի կոնֆերանսում ընդունել Ռուսաստանի գերիշխանությունը։ Դեռևս Սողոմոնի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում էին լարվել։ [[1810]]-ի [[փետրվարի 20]]-ին ռուսական կառավարությունը գահընկեց արեց Սողոմոնին և զորքեր ուղարկեց` կառավարելու երկիրը։ Սողոմոնը փորձում էր վրեժխնդիր լինել համախմբված ժողովրդով ընդդեմ Ռուսաստանի և օգնություն էր խնդրում Թուրքիայից, Պարսկաստանից և [[Առաջին ֆրանսիական կայսրություն|Նապոլեոնյան Ֆրասնիայից]]։ Սողոմոնը պարտվեց և փախավ [[Օսմանյան կայսրություն]]` [[Տրապիզոն]], որտեղ [[1815 թվական]]ին մահացավ և թաղվեց Նիսսայի Սուրբ Գրեգորի եկեղեցում <ref name="Suny">Suny, Ronald Grigor (1994), ''The Making of the Georgian Nation: 2nd edition'', p. 64. Indiana University Press, {{ISBN|0253209153}}</ref>։ Սողոմոն II-ի` վրացի վերջին թագավորի մարմինը Տրապիզոնից տեղափոխվեց [[Գելաթի վանք]]՝ [[Վրաստան]] <ref>[http://www.people.istoria.ge/show.php?id=133 სოლომონ II (Solomon II)]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}. ''People.Istoria.Ge''. Accessed September 23, 2007.</ref>։
 
Սողոմոնը ամուսնացած էր Մարիամի` [[Մեգրելիայի իշխանություն|Մեգրելիայի]] իշխանի աղջկա հետ և երեխա չեն ունեցել։