«Սյուզան Խարդալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
Տող 33.
 
== Կենսագրություն ==
Սյուզան Խարդալյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 5-ին [[Լիբանան]]ի մայրաքաղաք [[Բեյ­րութ]]ում: Նրա ընտանիքը ցեղասպանությունից փրկվելու նպատակով հաստատվել էր Լիբանանում: Սովորելով Բեյրութում և [[Փարիզ]]ում՝ ստացել է լրագրողի որակավորում: Եղել է Փարիզում հրատարակվող հայկական «Կամք» թերթի խմբագիր: 1987 թվականից բնակվում է [[Ստոկհոլմ]]ում: [[Թաֆթս համալսարան|Թաֆթսի համալսարան]]ի [[Ֆլետչերի դիվանագիտության և միջազգային դպրոց]]ի մագիստրոսի կոչում: Շվեդիայում ավարտել է Փաստագրական ֆիլմերի ստոկհոլմյան դպրոցը<ref>{{cite web|url=http://sobesednikarmenii.ru/index.php/litsa/63180-syuzan-khardalyan-kurs-na-vostok|title=Сюзан Хардалян: «Курс на Восток»|publisher=Собеседник Армении|work=|date=2012-11-05|author=|accessdate=|archiveurl=|archivedate=}}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>:
1988 թվականին նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» փաստավավերագրական ֆիլմը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Մեկ տարի անց՝ 1989 թվականին, Շվեդական ազգային կինոակադեմիայի «Ոսկե բզեզ» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «լավագույն ֆիլմ» մրցանակը: Նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Թուրքիայում, ռեժիսորական խումբը աշխատել է գաղտնի տեսախցիկներով, սակայն նրանց նկատել և ձերբակալել ե: Խարդալյանը իր խմբի հետ միասին մեղադրել են ի օգուտ Շվեդիայի լրտեսության մեջ<ref>{{cite web|url=http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=3035|title=Из Стокгольма к Арарату, или как обрести Родину?|publisher=НОРАВАНК|work=|date=2007-12-25|author=Арен Вардапетян|accessdate=2018-02-06|archiveurl=https://web.archive.org/web/20180206174511/http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=3035|archivedate=2018-02-06|dead-url=}}</ref>: Խարդալյանը իր գործերում բազմիցս անդրադարձել է հայկական թեմատիկային: Նրա խոսքերով «Ցեղասպանության թեման իմ բոլոր ֆիլմերի կարմիր թելն է»<ref>[https://www.panorama.am/am/news/2011/09/13/s-khartalyan/891529 «Տատիկիս դաջվածքները». Բացառիկ ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին]</ref>: 2011 թվականին նա ավարտել է «[[Տատիկիս դաջվածքները]]» ֆիլմի նկարահանումները, որը պատմում էր Խարդալյանի տատի պատմությունը, ով վերապրել էր հայոց ցեղասպանությաունը և ենթարկվել սեռական ստրկության: Հաջորդ տարի նրա փաստագրական-ինքնակենսագրական ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան 2012» կինոփառատոնի ժամանակ, որտեղ արժանացել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի հատուկ մրցանակին<ref>{{cite web|url=http://ria.ru/culture/20120715/700225392.html|title=Фильм "В тумане" Лозницы победил на кинофестивале "Золотой абрикос"|publisher=РИА-Новости|work=|date=2012-07-15|author=|accessdate=2018-02-06|archiveurl=https://web.archive.org/web/20180206174910/https://ria.ru/culture/20120715/700225392.html#ixzz2TGE9GG4T|archivedate=2018-02-06|dead-url=}}</ref>: