«Սիրակուզա (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 5.
== Աշխարհագրություն և ժառանգություն ==
[[Պատկեր:Provinces of Sicily map.png|մինի|ձախից]]
Սիրակուզա գավառը գտնվում է Իտալիայի հարավարևմտյան և Սիցիլիայի հարավարևելյան մասում։ Հյուսիսից և հյուսիս-արևմուտքից սահմանակից է [[Կատանիա]] գավառին, իսկ արևմուտքից՝ [[Ռագուզա (գավառ)|Ռագուզա]] գավառին, արևելքից ու հարավից՝ [[Հոնիական ծով|Հոնիական]]ին և [[Միջերկրական ծով]]երին։ Զբաղեցնում է 2109 քառ.կմ տարածություն։ [[2002]] թվականին [[Նոտո (Սիցիլիա)|Նոտո]]յի, [[Պալացոլո Ակրեյդե]]ի պատմական կենտրոնները և վեց այլ քաղաքներ Նոտոյի հովտում ընդգրկվել են [[Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն|ՅՈՒՆԵՍԿՕ-ի]] [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության]] ցանկում պատմական, ճարտարապետական, գեղարվեստական և հնագիտական հետաքրքրության համար։ [[1693]] թվականին երկրաշարժի պատճառով ավերվում է Սիցիլիան, և վերոհիշյալ քաղաքներում լայնամասշտաբ վերակառուցում է իրակացվում, ինչի արդյունքում այսօր այդ քաղաքները հարուստ են [[բարոկկո]] ճարտարապետության նմուշներով<ref>{{cite web|url=http://whc.unesco.org/en/list/1024|title=Late Baroque Towns of the Val di Noto (South-Eastern Sicily)|publisher=UNESCO|accessdate=սեպտեմբերի 29, 2014}}</ref>։ Սիրակուզայի մայրաքաղաքը կարևոր ճանապարհ է և երկաթուղային հանգույց։ Օրտիջա կղզու վրա է գտնվում Նեապոլիս պարկը, և այն կապված է ցամաքին երեք կամուրջներով<ref name="Italia">{{cite web|url=http://www.italia.it/en/discover-italy/sicily/syracuse.html|title=Syracuse|publisher=Italia.it|accessdate=սեպտեմբերի 29, 2014|archive-date=2019-04-22|archive-url=https://web.archive.org/web/20190422073126/http://www.italia.it/en/discover-italy/sicily/syracuse.html|dead-url=yes}}</ref>։ Կղզու վրա է գտնվում Մանիաչե ամրոցը, որը կառուցվել է Շվաբյան դարաշրջանում, և Դորիական Աթենա տաճարը, որը վերանորոգվել է նորմաների կողմից<ref name="Italia"/>։
 
Հիբլեյան լեռները գերիշխող լեռնաշղթան են գավառում, որոնք ձգվում են դեպի ափամերձ հատված։ Այստեղ սպիտակ ավազոտ լողափեր են, ժայռեր, ծոցեր և կղզյակներ<ref name="Italia"/>։ Հարավային ափը բաղկացած է բազմաթիվ պահպանվող տարածքներից։ Գավառում է գտնվում Սիցիլիայի ամենամեծ լիճը` Լագո դի Լենտինին, որը Եվրոպայի ամենամեծ արհեստական լիճն է<ref>{{cite book|last=Colt Hoare|first=Sir Richard |title=A classical tour through Italy and Sicily|url=https://books.google.am/books?id=WrINAAAAQAAJ&pg=PA425|year=1819|page=425}}</ref>։ Նրանում բնակվում են շուրջ 150 տարբեր տեսակներ<ref>{{cite web|url=http://www.siracusaturismo.net/public/cosa_vedere/Biviere_di_Lentini_Lentini.asp|title=Biviere di Lentini|publisher=Siracusaturismo.net|accessdate=սեպտեմբերի 29, 2014|language=Italian}}</ref>։