«Արտաշատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.70.207.20 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 212.73.65.135 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 49.
 
== Քաղաքի բնութագիր ==
Քաղաքը բաղկացած է 4 թաղամասերից:թաղամասերից։
 
Քաղաքն ունի 6 դպրոց, որոնցից՝ մեկը ավագ է իսկ հինգը միջնակարգ, գործում է 7 պետական մանկապարտեզ, սակայն կան նաև մասնավոր հաստատություններ, նախկինում գործել է համալսարան։ Քաղաքում գործում է մարզադպրոց և մարզադպրոցին կից ֆուտբոլային խաղադաշտ, որը տեղավորում է մոտ 3000 հանդիսական։
Տող 58.
Արտաշես Առաջինը մ.թ.ա. 189-ին իրեն հռչակելով Մեծ Հայքի թագավոր ձեռնամուխ եղավ հայկական հողերի միավորմանը։ Այն ժամանակ [[Մեծ Հայք]]ից բացի կային ևս երեք հայկական թագավորություններ՝ [[Կոմմագենե|Կոմմագենի]], [[Ծոփք]]ի և [[Փոքր Հայք]]ի, որոնք բոլորն էլ միաժամանակ հռչակվեցին անկախ։ Արտաշեսին հաջողվեց մեծապես ընդարձակել երկիրը։ Դուրս գալ [[Սև ծով|Սև]] և [[Կասպից ծով]]երի ափերը, բայց միասնական հայկական պետություն նրան վիճակված չէր ստեղծել. այդ իրագործեց նրա թոռը՝ [[Տիգրան Մեծ]]ը։ Արտաշեսը հայ ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած քաղաքական և ռազմական ամենախոշոր գործիչներից էր։ Նրա բարեփոխումների արդյունքն էր նաև նոր մայրաքաղաքի Արտաշատի հիմնադրումը։ Մասնագետների կարծիքով դժվար է ասել, թե երբ է դրվել քաղաքի առաջին քարը. ենթադրվում են տարբեր թվականներ՝ մ.թ.ա. 189 թ., 185 թ., 166 թ. և այլն։ Նախընտրելին, թերևս, 185 թ. է։ Ինչպես, վկայում են օտարերկրյա պատմիչները, քաղաքի կառուցման վայրը ընտրել է հին աշխարհի նշանավոր զորավարներից մեկը՝ կարթագենցի Հաննիբալը, իսկ նա Արտաշեսի մոտ կարող էր հռոմեացիներից ապաստանլ հենց այդ թվականներին։
 
Ըստ [[Պլուտարքոս]]ի՝ Հաննիբալը, «բազմաթիվ օգտավետ գործերով խորհրդատու լինելով Արտաշեսին» և նկատելով« չօգտագործված ու անտեսված հարմարագույն ու խիստ հաճելի մի վայր, տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծը»։ Տեղանքն, հիրավի, հոյակապ էր ընտրված վեհափառ Արարատին ակնդետ բլուրները, որ լքված բնակատեղի էին, երկրի մայրաքաղաք լինելու ամենագեղատեսիլ վայրն էր։ «Հայկական Կարթագենը»՝ ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները ունեցել է միասնական հատակագիծ, լինելով ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկը։ Նկարագրելով Արտաշատի հիմնադրումը պատմահայր Մովսես Խորենացին նշում է, որ Արտաշեսը« Արտաշատը գտնվում է այն տեղը, որտեղ Արաքսը և Սևջուրը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում Արտաշատ:Արտաշատ։ Ուստի առանց դժվարության այնտեղ կանգնեցնում է մեհյան:մեհյան։ Բագարանից այնտեղ են փոխադրվում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը»։
 
[[Խոր Վիրապ]]ի բլուրների մակերեսային պեղումներից հայտնաբերվել են հազարավոր նետասլաքներ. որոնք վկայում են, որ քաղաքի համար մղվել են արյունահեղ մարտեր։ Դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոն էր։ Գտնվելով միջազգային առևտրական ուղիների կիզակետում՝ քաղաքն ապրանքներ էր ներմուծում Հնդկաստանից ու Ցեյլոնից, Միջերկրականի ափամերձ երկրներից, իր հերթին արտահանելով բազմահմուտ արհեստավորների ձեռակերտները։ Արտաշատով էր անցնում հռչակավոր «մետաքսի ուղին», որով Հնդկաստանից, Չինաստանից և արևելքի այլ երկրներից առևտրականները, կտրելով երկար ճանապարհ, ներմուծում էին բրինձ ու համեմունքներ, փղոսկր և սև փայտ, բամբակ ու բամբակյա գործվածքեղեն, պերճանքի առարկաներ։ Արտաշատից էլ այլ երկրներ էին արտահանվում հացահատիկ ու գինի, կապար, պղինձ, անագ, ոսկեթել ու ոսկեկար շորեր, ոսկյա ու արծաթյա սպասքեղեն, գեղարվեստական իրեր, բուրդ, կաշի, ձիեր ու ջորիներ։ [[Հելլենիստական դարաշրջան]]ում Հայաստանում հաշվվում էր մոտավորապես հիսուն արհեստ։ Մայրաքաղաք Արտաշատում կային բազմաթիվ «գործոց տներ», որոնցում պատրաստված զենքերն ու զրահները, շքեղ կահկարասին ու պերճանքի առարկաները, բրուտագործական ու մետաղագործական արտադրանքը ողողել էին քաղաքի շուկան, ունեին մեծ պահանջարկ նաև հեռավոր երկրներում։ Արտաշատում էր մշակվում որդան կարմիր ներկը, որը մեծ պահանջարկ ուներ հին աշխարհում։ Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում ճշտել Արտաշատ քաղաքի տեղը։ Կես դար էլ պիտի անցներ, որպեսզի տեղանքում սկսվեին հնագիտական աշխատանքները։ [[1967]] թ. Արտաշատ հին քաղաքի մոտ՝ [[Փոքր Վեդի]] գյուղի ծայրին հայտնաբերված լատիներեն արձանագրությունները առիթ ծառայեցին ավելի հանգամանորեն ծանոթանալու Արտաշատի տեղանքին, մասամբ էլ մղվեցին շուտով ձեռնարկելու Հին Հայաստանի փառաբանված մայրաքաղաքի պեղումները, որոնք սկսվեցին 1970 թ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ջանքերով։1970 թ հնագետներ, [[Բաբկեն Առաքելյան|Բ. Առաքելյանի]], [[Գևորգ Տիրացյան|Գ. Տիրացյանի]] և Ժ. Խաչատրյանի գլխավորությամբ սկսվեցին հնագիտական պեղումներ Խոր Վիրապ վանական համալիրի մոտակա բլուրներում, որը նոր էջ բացեց հայոց կարթագենի՝ Արտաշատի պատմության մեջ։
Տող 89.
 
== Հետաքրքիր փաստեր ==
* 2010-ականներին Արտաշատի տարածքում հայտնաբերվել է [[Արտաշատի ջրանցույց|ջրանցույց]]:։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արտաշատ» էջից