«Արվեստի ազգային պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
|քարտեզ2 = -
}}
'''Արվեստի ազգային պատկերասրահ''' ({{lang-en|National Gallery of Art}}), գեղարվեստի թանգարան [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոնում]] ([[ԱՄՆ]])։ Թանգարանում պահվում է արվեստի գործերի՝ աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը։ Թանգարանում ներկայացված են եվրոպական և ամերիկյան վարպետների լավագույն աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր։ Պատկերասրահը աշխարհի՝ ամենաշատ այցելություններ ունեցող տասը թանգարաններից մեկն է<ref name=ArtnewsApril2014>[http://www.museus.gov.br/wp-content/uploads/2014/04/TheArtNewspaper2013_ranking.pdf Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed], ''[[The Art Newspaper]]'', International Edition, Аперль 2014.</ref>:։
 
Հավաքածուն ընդգրկում է 1.200 կտավ։ Այն իտալական [[Վերածնունդ|վերածննդի]], հոլանդական և իսպանական [[բարոկկո]]յի լավագույն հավաքածուներից է ողջ աշխարհում։ Ամերիկյան կառավարությունը պատկերասրահին է փոխանցել 20.000 նկար և լուսանկար, որոնք պատկերում են ամերիկյան արհեստներն ու ժողովրդական արվեստը<ref>[http://www.infoplease.com/ce6/ent/A0834945.html National Gallery of Art — Infopease.com {{ref-en}}]</ref>:։
 
Պատկերասրահը հիմնադրվել է [[1937]] թվականին ԱՄՆ [[Կոնգրես]]ի կողմից մի քանի հավաքորդների մասնավոր հավաքածուների հիման վրա։ Այսպես՝ Էնդրյու Ուիլյամ Մելոնը ոչ միայն նվիրեց իր հարուստ հավաքածուն, այլև 10 միլիոն դոլար հատկացրեց շենքի կառուցմանը։ Պատկերասրահի շենքի կառուցումն ավարտվել է [[1941]] թվականին։ Շենքը կառուցված է [[Նեոդասականություն|նեոդասականության]] ոճով ճարտարապետ [[Ջոն Ռասել Պոուպ]]ի նախագծով<ref>Национальная галерея искусства // Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В.М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986.</ref><ref>Национальная галерея искусства // Энциклопедический словарь. 2009.</ref>:։
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Nga west building.jpg|300px|մինի|Արևմտյան շենքը շինարարության ավարտից հետո]]
1920-ական թվականներին ֆինանսիստ և հավաքորդ [[Էնդրյու Մելոն]]ը սկսեց հավաքել վաղ շրջանի վարպետների նկարներ և քանդակներ՝ երկրում գեղարվեստական ազգային պատկերասրահ ստեղծելու նպատակով։ Հավաքածուի հիմքը կազմում էին խորհրդային իշխանությունների կողմից [[Էրմիտաժ]]ից վաճառված գործերը։ Մելոնի մահից հետո՝ [[1937]] թվականի [[մարտի 24]]-ին, Կոնգրեսի երկու պալատների որոշմամբ հավաքածուի և գումարային միջոցների հիման վրա ստեղծվում է պատկերասրահը<ref>[http://www.nga.gov/ginfo/aboutnga.shtm National Gallery of Art — About the NGA {{ref-en}}]</ref>:։
 
Ճարտարապետ Ջոն Պոուպի նախագծած շենքի շինարարությունն ավարտվում է 1941 թվականին։ Բացումը կատարվում է [[1941]] թվականի [[մարտի 17]]-ին նախագահ [[Ֆրանկլին Ռուզվելտ|Ֆ. Ռուզվելտի]] կողմից։ Այդ պահին այն աշխարհում ամենամեծ շինությունն էր՝ պատրաստված [[մարմար]]ից:ից։ Թանգարանը գտնվում է 6-րդ փողոցի նախկին երկաթուղային կայարանի տեղում, որը հայտնի է նրանով, որ [[1881]] թվականին այնտեղ մահացու վիրավորվել է ԱՄՆ 20-րդ նախագահ [[Ջեյմս Գարֆիլդ]]ը:ը։
 
[[Պատկեր:National gallery of art usa2.jpg|200px|մինի|Պատկերասրահի արևելյան շենք]]
== Շենք ==
[[Պատկեր:National gallery buildings.jpg|200px|մինի|ձախից|Շենքի լուսանկարը արբանյակից]]
Արվեստի ազգային պատկերասրահն ունի երկու շենք՝ արևելյան ({{lang-en|East Building}}) և արևմտյան ({{lang-en|West Building}}), որոնք միացված են ստորգետնյա ընդարձակ անցումով։ Արևմտյան շենքը կառուցված է նորդասականության ոճով՝ բացօթյա սյունազարդ տաղավարով և գմբեթով, որ հիշեցնում է [[Պանթեոն]]ը:ը։ Արևելյան շենքը, արևմտյանի խիստ դասական ոճի հետ համեմատած, ունի երկրաչափական ձև. վերևից այն իրար միացված [[պրիզմա]]ների տեսք ունի։
 
== Հավաքածու ==