«Արարատյան բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
 
=Պատմական ակնարկ=
Արարատյան բարբառը հայոց լեզվի հնագույն տարբերակներից է:է։ Արևելյան բարբառախմբի -ում ճյուղի այս բարբառը անցել է զարգացման բավականին երկար ուղի:ուղի։
Արարատյան բարբառի հետքերն ի հայտ են եկել դեռևս 13-րդ դարի աղբյուրների մեջ:մեջ։ Այսպես, Վարդան Բարձրաբերդցին գրում է. «Ամենու սիրտն հետ քեզ լաւ են, և քեզ աղօթք են առնում»:։ Այս նախադասության մեջ Երևանի բարբառից նկատում ենք [[անկատար դերբայ]]ը, դերբայական խոնարհումը և նախադասության կառուցվածքը, որտեղ [[օժանդակ բայ]]ն ընկնում է [[դերբայ]]ից առաջ:առաջ։ Երևանի բարբառի դրսևորումներ նկատելի են նաև 15-րդ դարի հեղինակների գործերում, բայց այն լավագույնս իր արտահայտությունն է գտել 17-րդ դարի վաճառական [[Զաքարիա Ագուլեցի|Զաքարիա Ագուլեցու]] օրագրային գրառումներում («Օրագրություն»):։ Վերջինս գրել է ժողովրդին հասկանալի, պարզ լեզվով, թեև նրա խոսքում նկատվում է նաև Ջուղայի և Ագուլիսի բարբառների ազդեցությունը:ազդեցությունը։ 1675 թվականին Մարսելում հրատարակված «Արհեստ համարողության» և 1687 թվականին Վենետիկում լույս տեսած «Պարզաբանություն» աշխատությունները Արարատյան բարբառի առաջին գրավոր աղբյուրներից են:են։
Արարատյան բարբառն ուներ տարածքային մեծ ընդգրկունություն` Արևելյան Հայաստանի կենտրոնական մաս, Նախիջևան, Աստապատ, Կաղզվան, Ճակատք (Սուրմալու), Խանլար, Շահումյան և այլն:այլն։ Արարատյան բարբառով խոսող բնակավայրեր կան Վրաստանի Մառնեուլի շրջանում:շրջանում։
Սակայն Շահ-Աբասի մեծ գաղթը, ինչպես նաև 1827 թվականի ռուս-պարսկական պատերազմները մեծ հետք թողեցին բարբառի տարածքային ընդգրկման վրա:վրա։
Ներկայումս Արարատյան բարբառն ընդգրկում է ՀՀ բազմաթիվ բնակավայրեր` Աշտարակ, Էջմիածին, Արմավիր, Նաիրի, Կոտայք:Կոտայք։ Արարատյան բարբառի խոսվածքներից տարածքային ամենամեծ ընդգրկվածությունն ունի Լոռին:Լոռին։
Բջնին, Արզականը, Ալափարսը Հրազդանում, Դդմաշենը, Ծաղունքը Սևանում նույնպես մտնում են Արարատյան բարբառի սահմանների մեջ:մեջ։
 
Ըստ Հր. Աճառյանի՝ այս բարբառի մեջ են մտնում Բայազետի եւ Թավրիզի ենթաբարբառները:ենթաբարբառները։
 
=Հնչյունական կազմը=
 
Արարատյան բարբառն ունի վեց պարզ [[Ձայնավորներ|ձայնավոր]]՝ ա, է, ի, ը, օ, ու:ու։ Այս ձայնավորների արտասանությունը բառացի զուգադիպում է մեր ժամանակակից [[Արևելահայ գրական լեզու|արևելահայ գրական լեզվի]] ձայնավորների արտասանությանը:արտասանությանը։ Արարատյան բարբառի ձայնավորները և հատկապես «ու» ձայնավորը սղվում են շեշտվող վանկից թե′ առաջ և թե′ հետո (օրինակ՝ գը′րըմ էմ, դա′շտըմը):։ Երևանի բարբառի բաղաձայնական համակարգը քառաստիճան է, այսինքն՝ ենթարկված է երկրորդ աստիճանի լրիվ տեղաշարժին:տեղաշարժին։ [[Գրաբար]]ի համեմատությամբ բառասկզբի [[Ձայնեղներ|ձայնեղ]]ները արտասանվում են շնչեղ ձայնեղ, բառամիջի խուլերը արտասանվում են ձայնեղ, բառասկզբի խուլերը մնում են խուլ, իսկ [[Շնչեղ բաղաձայններ|շնչեղ]]ները մնում են շնչեղ:շնչեղ։
 
Արարատ Ղարիբյանն իր «Հայ բարբառագիտություն» (Ե., 1948) գրքում<ref>{{Cite book|title=Հայ բարբառագիտություն|last=Ղարիբյան|first=Արարատ|publisher=Հեռակա Մանկավարժական Ինստիտուտի հրատարակչություն|year=1947|isbn=|location=Երևան|pages=72-88}}</ref> առանձնացնում է [[Բաղաձայններ|բաղաձայն]]ների մասնակի փոփոխության հետևյալ դեպքերը.
 
# «Հ» հնչյունը «ո»-ից առաջ արտասանվում է ֆ, օրինակ՝ ֆօտ>հոտ, ֆող>հող, ֆօքի>հոգի, ֆօրթ>հորթ:հորթ։
# «Խ» հնչյունը վերածվում է «հ» [[Հնչյուն (խոսքի միավոր)|հնչյուն]]ի, եթե բառի մեջ հաջորդող բաղաձայնը «ղ» է, օրինակ՝ հաղալ>խաղալ, հեխդել>խեղդել, հավող>խաղող, հեղճ>խեղճ:խեղճ։
# «Ր» հնչյունը որոշ բառերի մեջ դուրս է ընկնում, օրինակ՝ դուս>դուրս, նես>ներս, աժել>արժել:արժել։
# «Ր» և «ղ» հնչյուններից հետո բառամիջում և վերջում ձայնեղ հնչյունները վերածվում են շնչեղ խուլերի, օրինակ՝ մարթ>մարդ, կարք>կարգ, վօրփ>որբ:որբ։
# «Տ» կապակցությունը դառնում է «նն», օրինակ՝ գետնին>գէննին, ոտներ>վօննէր:վօննէր։
# «Ղ» հնչյունը խուլ հնչյուններից առաջ արտասանվում է «խ», օրինակ՝ կեխդօդ>կեղտոտ, մէխք>մեղք:մեղք։
# «Ր» հնչյունը խուլ պայթականներից առաջ արտասանվում է կոշտ «ր», երբեմն էլ՝ «ռ», օրինակ՝ առտ>արտ, առծիվ>արծիվ:արծիվ։
# Ռնգայիններից հետո, ինչպես նաև մյուս դեպքերում ձայնավորներից հետո կամ առաջ խուլ հնչյունները արտասանվում են ձայնեղ, օրինակ՝ աշագէրդ>աշակերտ, հարգ>հարկ, ճանջ>ճանճ:ճանճ։
# Բառամիջում ձայնավորներից հետո բոլոր ձայնեղները արտասանվում են շնչեղ խուլ, օրինակ՝ ֆօքի>հոգի, կարաք>կարագ, մարաք>մարագ:մարագ։
 
Արարատյան բարբառում գրաբարյան [[երկբարբառ]]ների փոխարեն պարզ հնչյուններ են:են։ Օրինակ՝ «այ» երկբարբառի փոխարեն՝ ա բառավերջում և է բառասկզբում և բառամիջում՝ էս, էտ, էն>այս, այդ, այն, էրէխա>երեխայ:երեխայ։ «Իւ» և «ոյ» երկբարբառների դիմաց Արարատյան բարբառում «ի» պարզ հնչյունն է, օրինակ՝ քոյր>քիր, հարիւր>հարիր, լոյս>լիս:լիս։
 
=Ձևաբանությունը=
 
Արարատյան բարբառին բնորոշ է [[շեշտ]]ը բառերի վերջընթեր վանկի վրա դնելը՝ ի տարբերություն [[Գրական լեզու|գրական լեզվ]]ի:ի։ Հոգնակին կազմվում է գրական լեզվի նմանությամբ՝ միավանկ բառերը ստանում են «էր», իսկ բազմավանկ բառերը «նէր» վերջավորությունը, օրինակ՝ ձի-ձիեր, սիրդ-սըրդեր:սըրդեր։ Մի շարք [[Գոյական անուն|գոյական]]ներ ունեն «արէնք» [[վերջավորություն]] (գեղարէնք, տէղարէնք), «տիք» վերջավորություն (կընկըտիք կամ կընանիք), «տինք» վերջավորություն (ախպըրտինք-եղբայրներ):։ Արարատյան բարբառի հոլովումը գրականին շատ մոտ է:է։ Հիմնական տարբերությունն այն է, որ Արարատյան բարբառը բոլոր [[հոլով]]ներում հոդ է ստանում (դառդիցը, սարէրըմը և այլն):։ [[Ներգոյական հոլով]] ունեն և′ անձ, և′ առարկա ցույց տվող գոյականները (քըվօրըմ(ը), ախպօրըմ(ը)), այնինչ գրական լեզուն անձ ցույց տվող գոյականներից ներգոյական հոլով չի կազմում:կազմում։
 
===Ածականներ===
Արարատյան բարբառում [[Ածական անուն|ածական]]ների արտահայտած հատկանիշն առավել ուժեղ շեշտվածությամբ արտահայտելու համար հաճախ ածականը կրկնվում է՝ սիրուն-սիրուն ախչիգ (շատ սիրուն աղջիկ), մէ-մէնձ մարդ (խոշոր մարդ):։
 
===Դերանուններ===
Տող 74.
* Ներգ.  ըստօնցըմ       ըդօնցըմ          ընդօնցըմ
 
Մյուս դերանունները նման են գրական լեզվին:լեզվին։
 
===Խոնարհում===
 
Արարատյան բարբառն ունի երեք [[խոնարհում]]` '''էլ, իլ, ալ'''. իլ խոնարհումը լինում է սովորաբար ժխտականի դեպքում:դեպքում։ Բաղադրյալ ժամանակները կազմվում են դերբայով և օժանդակ բայով:բայով։
 
''Ներկա'' – գըրըմ էմ, գըրըմ էս, գըրըմ ա, գըրըմ էնք, գըրըմ էք, գըրըմ էն
Տող 100.
''Ըղձական և պայմանական եղանակները'' նման են գրական լեզվին, տարբերությունը միայն այս եղանակների անցյալ ապառնիի կազմության մեջ է.
 
[[Ըղձական եղանակ]] – գըրի, գըրիր, գըրէր, գըրինք, գըրիք, գըրին:գըրին։
 
[[Պայմանական եղանակ]] – կըգըրի, կըգըրիր, կըգըրէր, կըգըրինք, կըգըրիք, կըգըրին:կըգըրին։
 
''[[Հարկադրական եղանակ]]''
 
Ապառնի - պըդի գըրէմ կամ գըրիլ պըդէմ, պըդի գըրէս կամ գըրիլ պըդէս, պըդի գըրի կամ գըրիլ պըդի, պըդի գըրէնք կամ գըրիլ պըդէնք, պըդի գըրէք կամ գըրիլ պըդէք, պըդի գըրէն կամ գըրիլ պըդէն:պըդէն։
 
Անցյալ ապառնի – պըդի գըրի կամ գըրիլ պըդի, պըդի գըրիր կամ գըրիլ պըդիր, պըդի գըրէր կամ գըրիլ պըդէր և այլն:այլն։
 
=Ծանոթագրություններ=
Տող 114.
 
=Արտաքին հղումներ=
* Հայկանուշ Մեսրոպյան:Մեսրոպյան։ Երևանի բարբառի ընդհանուր բնութագիրը (հոդված):։ http://aybuben.com/st19
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=699}}
[[Կատեգորիա:Ում ճյուղի բարբառներ]]