«Արամ Շահգելդյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հայ պետական գործիչներ ՀոթՔաթ գործիքով |
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
||
Տող 5.
== Կենսագրություն ==
Սովորել է [[Թիֆլիս]]ի [[Ներսիսյան դպրոց]]ում և [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ում։ [[1915]]-[[1916]] թվականներից ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ՝ մասնակցելով ուսանողական մարքսիստական խմբակի պարապմունքներին։ 1917 թվականի գարնանը և ամռանը Թիֆլիսում աշխատել է «Պայքար» և «Սոցիալ-դեմոկրատ» թերթերի խմբագրություններում։ Նույն թվականի վերջին մեկնել է [[Սուխում]], մտել պարտիզանական ջոկատ և պայքարել Սուխումում, [[Սոչի]]ում և [[Տուապսե]]ում խորհրդային իշխանության հաստատման համար։ Սուխումում մասնակցել է տեղի բոլշևիկյան օրգան «Սուխումսկայա պրավդա» («Сухумская правда») թերթի խմբագրմանը։ [[1918]] թվականի վերջերին Շահգելդյանը [[Պյատիգորսկ]]ում ղեկավարել է [[Հայկական գործերի կոմիսարիատ]]ի Հյուսիսկովկասյան բաժանմունքը։ 1919 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ ձերբակալվել և արտաքսվել է [[Վրաստան]]ից։ [[1920]] թվականի նոյեմբերին 11-րդ [[կարմիր բանակ]]ի զորամասերի հետ եկել է [[Հայաստան]], նշանակվել [[Դիլիջան]]ի գավառային հեղկոմի նախագահ։ Փետրվարյան ապստամբության ([[1921]]) ժամանակ կռվել է Ղամարլուի ([[Արտաշատ]]) ռազմաճակատում։ [[1921]]-ին խմբագրել է Էջմիածնի «[[Կարմիր գյուղացի]]» շաբաթաթերթը<ref>[[Վազգեն Ամիրբեկյան]], Սովետահայ տեղական մամուլը, Ե., 1964, էջ 13-14:</ref>
== Ծանոթագրություններ ==
|