«Աստղագիտական ժամացույց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 7.
Երբեմն աստղագիտական ժամացույց անվան տակ հասկանում են բարդ գործիքներ, որոնք, ցույց տալով օրվա ժամը, ցույց են տալիս նաև մոլորակների և Լուսնի ընթացքը, [[Մակընթացություն և տեղատվություն|մակընթացությունն ու տեղատվությունը]], շարժական տոները, երկնային տարբեր երևույթներ, մասնավորապես արևի և լուսնի [[խավարում]]ները, նահանջ տարիները և այլն հատուկ մեխանիկական սարքավորումների միջոցով։
 
Այսպիսի ժամացույցների կառուցումը պահանջում է մեխանիկական մեծ արվեստ և ոչ քիչ աստղագիտական գիտելիքներ։ Այդ կարգի առավել նշանակալից ժամացույցներ ստեղծել է Ռիչարդ Ուոլինգֆորդցին 14-րդ դարում ([[Անգլիա]]) և [[Դասիպոդ]]ը 15-րդ դարում [[Ստրասբուրգի տաճար]]ի համար։ Ռիչարդ Ուոլինգֆորդցու ժամացույցները չեն պահպանվել, բայց գոյություն ունի դրանց մանրամասն նկարագրությունը։ Վարպետ Շվիլգեն [[Ստրասբուրգ]]ում վերափոխում է Դասիպոդի ժամացույցը, և այդ նոր տեքով այն գտնվում է տաճարում։ Այդ կարգի ավելի պարզ ժամացույցներ գտնվում են [[Մայնց]]ում:ում։
 
Սակայն նմանատիպ բարդ սարքավորումների պրակտիկ օգուտը բավականին սահմանափակ է և չի ծախսածածկում դրանց ստեղծման վրա արված հսկայական աշխատանքը։ Աստղագետի համար ավելի հարմար է աշխատել երկնային երևույթները ներկայացնող էֆեմերիդներով՝ աստղագիտական օբյեկտների աղյուսակով։