«Վիլհելմ II»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 41 բայտ ,  2 ամիս առաջ
}}
 
'''Վիլհելմ II''' ({{lang-de|Wilhelm II.}}, Ֆրիդրիխ Վիլհելմ Վիկտոր Ալբերտ ֆոն Հոհենցոլլերն, {{ԱԾ}}) եղել է [[Գերմանիայի կայսր|Գերմանիայի վերջին կայսրը]] (''Կայզեր'') և [[Պրուսիայի միապետների ցանցանկ|Պրուսիայի թագավորը]]`՝ կառավարելով [[Գերմանական կայսրություն]]ը և [[Պրուսիա|Պրուսիայի թագավորությունը]] 1888 թվականի հունիսի 15-ից մինչև 1918 թվականի նոյեմբերի 9-ը: Նա Միացյալ Թագավորության թագուհի [[Վիկտորիա (Մեծ Բրիտանիայի թագուհի)|Վիկտորիայի]] ավագ թոռն էր և բարեկամական կապ ուներ Եվրոպայի շատ միապետների և արքայազների հետ, որոնցից ամենանշանավորն էին Միացյալ թագավորության արքա [[Գեորգ V]]-ը և Ռուսաստանի կայսր [[Նիկոլայ II]]-ը:
 
Դառնալով կայսր 1888 թվականին նա հեռացրեց կանցլեր [[Օտտո ֆոն Բիսմարկ]]ին 1890 թվականին: Նա Գերմանիայի արտաքին հարաբերություններում բռնեց նոր ուղի, որն իր կիզակետին հասավ [[Ավստրո-Հունգարիա]]յին սատարմամբ [[Հուլիսյան ճգնաժամ|1914 թվականի հուլիսի ճգնաժամում]], ինչն իր հերթին պատճառ հանդիսացավ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի սկսման օրեր անց:
 
Նա ուներ պայթյունավտանգ բնավորություն և շատ ժամանակ անպատասխանատու հայտարարություն էր անում, առանց խորհրդակցելու իր նախարարների հետ, վառ օրինակ էր Դեյլի Տելեգրաֆին տված հարցազրույցը 1908 թվականին, որն արժեցավ նրա ազդեցության մեծ մասի կորստին{{Sfn | Cecil | 1996 | loc = vol. 2, pp. 138–41}}: Նրա գլխավոր գեներալներ [[Պաուլ ֆոն Հինդենբուրգ]]ը և [[Էրիխ Լյուդենդորֆ]]ը, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում վարում էին քաղաքականություն`քաղաքականություն՝ քիչ հաշվի առնելով քաղաքացիական կառավարությանը: Որպես անարդյունավետ պատերազմական ժամանակների ղեկավար, նա կորցրեց բանակի վստահությունը և 1918 թվականի նոյեմբերին գահընկեց արվեց և արտաքսվեց [[Նիդերլանդներ]]:
 
==Կենսագրություն==
Վիլհելմը ծնվել է 1859 թվականի հունվարի 27-ին [[Բեռլին]]ի [[Կրոնպինցների պալատ]]ում: Նրա մայրը եղել է [[Ֆրիդրիխ III (Գերմանիայի կայսր)|Արքայազն Ֆրիդրիխ Վիլյամ պրուսացու]] (ապագա Ֆրիդրիխ III) կինը`կինը՝ [[Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացի (Գերմանիայի կայսրուհի)|Վիկտորիան]]: Վիկտորիան Միացյալ Թագավորության թագուհի [[Վիկտորյա (Մեծ Բրիտանիայի թագուհի)|Վիկտորիայի]] ավագ դուստրն էր: Վիլհելմի ծննդյան ժամանակ նրա պապի եղբայր [[Ֆրիդրիխ Վիլհելմ IV]]-ը Պրուսիայի թագավորն էր և նրա պապ [[Վիլհելմ I Հոհենցոլեռն|Վիլհելմ]]ը ռեգենտն էր: Նա Վիկտորիա թագուհու և [[Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի|Արքայազն Ալբերտ]]ի առաջին թոռն էր, սակայն առավել կարևոր էր, որ նա Պրուսիայի թագաժառանգ արքայազնի առաջին որդին էր: 1861 թվականից նա Պրուսիայի գահի երկրորդ հավակնորդն էր, իսկ նաև 1871 թվականից արդեն նորաստեղծ [[Գերմանական կայսրություն|Գերմանական կայսրության]] երկրորդ հավակնորդը, որը, համաձայն Գերմանական կայսրության սահմանադրության ղեկավարվում էր Պրուսիայի թագավորի կողմից:
 
[[Պատկեր:The Crown Prince of Prussia and Prince Wilhelm II. at Balmoral Castle. - Oct. 1863.jpg|thumb|Վիլհելմը իր հոր հետ 1862 թվականին]]
Վիլհելմը վեց տարեկանից ուսանել և մեծ մասամբ եղել է 39 ամյա ուսուցիչ Գեորգ Հինցպետերի ազդեցության տակ{{Sfn | Clay | 2007 | p = 14}}:
 
Որպես դեռահաս նա ուսանել է [[Կասել]]ի գիմնազիայում: 1877 թվականին Վիլհելմը ավարտեց բարձրագույն դպրոցը և իր տասնութամյակին իր տատիկից`տատիկից՝ թագուհի Վիկտորիայից ստացավ նվեր ասպետության շքանշան: Կասելից հետո Վիլհելմը չորս տարի ուսանել է [[Բոննի համալսարան]]ում`ում՝ ուսանելով իրավունք և քաղաքագիտություն: Նա դարձավ հատուկ ''[[Բորուսիա Բոննի մասնաշենք]]ի'' անդամ{{Sfn | Massie | 1991 | p = 29}}: Վիլհելմը փայլել է արագ մտքով, սակայն հաճախ քննադատվել է բուռն էմոցիաների համար:
 
Որպես [[Հոհենցոլերններ|Հոհենցոլերններ թագավորական ընտանիքի]] անդամ Վիլհելմը վաղ տարիներից շփվել է Պրուսիայի մտավորականության ռազմական հասարակության հետ: Սա մեծ ազդացություն է ունեցել նրա վրա և մեծ տարիքում Վիլհելմը հազվադեպ էր լինում առանց զինվորական համազգեստի: Պրուսական կոշտ ռազմական մշակույթը փոխեցին նրա հայացքները քաղաքականությունում և անձնական զարգացման մեջ:
 
Թագաժառանգ արքայազն Ֆրիդրիխը իր որդուն վերաբերվում էր մեծ սիրով և հարգանքով: Նրա հոր կարգավիճակը որպես Գերմանիայի միավորման պատերազմների հերոսի մեծ նշանակություն է ունեցել Վիլհելմի անձնական կյանքում: Մոտ էմոցիոնալ շփումները հոր և որդու միջև չէին խրախուսվում: Ավելի ուշ, երբ նա շփվեց թագաժառանգ արքայազնի քաղաքական ընդդիմախոսների հետ, Վիլհելմը եկավ ավելի հստակ եզրահանգման իր հոր հանդեպ, ով իր համար մի գործիչ էր, ով ունի տղամարդկային անկախություն և մեծ ներուժ: Վիլհելմի համար նաև կուռք էր հանդիսանում իր պապը`պապը՝ [[Վիլհելմ I Հոհենցոլեռն]]ը, ում հետագայում Վիլհելմը անվանում էր որպես Գերմանիայի առաջին կայսր «Վիլհելմ Մեծ»{{Sfn | Hull | 2004 | p = 31}}: Սակայն նա մոտ հարաբերություններ ուներ մոր հետ:
 
Վիլհելմը ընդդիմանում էր իր ծնողների, հատկապես մոր ջանքերին ուսանել բրիտանական լիբերալիզմ: Փոխարենը նա համաձայնեց հետևել իր ուսուցիչներին, որոնք սատարում էին ավտորիտար ռեժիմին և նրանց ազդեցության ներքո նա ավելի պրուսիֆիկացվեց: Այսպիսով նա օտարացավ իր ծնողների հետ`հետ՝ կասկածելով որ նրանք գործում են Բրիտանիայի շահերից: Գերմանիայի կայսր Վիլհելմ I-ը տեսավ թե ինչպես է իր թոռը դուրս գալիս Վիկտորիայի ազդեցությունից և մեծանում որպես տղամարդ: Երբ Վիլհելմը դարձավ քսանմեկ տարեկան, կայսրը որոշեց, որ արդեն ժամանակն է նրան ուսանել ռազմական գործ: Նա նշանակեց Վիլհելմին [[Պոտսդամ]]ում տեղակայված Առաջին հետևակային գումարտակում լեյտենանտ: Գումարտակի մասին Վիլհելմը ասել է,-«Ես իրականում գտա իմ ընտանիքին, ընկերական հետաքրքրությունը, ամենինչ առանց որոնց ես ապրել եմ մինչ այս»: Որպես տղա և ուսանող նա եղել է կուլտուրական, որպես սպա նա սկսել է խոսել ավելի խրոխտ ինչպես պրուսացի սպային է վայել{{Sfn | Massie | 1991 | p = 33}}:
 
Շատ դեպքերում Վիլհելմը դարձել է իր ժառանգորդ լինելու և Օտտ ֆոն Բիսմարկի հնարքների զոհը: Ընտանիքի երկու կողմերը տառապել են հոգեկան հիվանդությամբ և դա կարող է բացատրել նրա հուզական անկայունությունը: Երբ Վիլհելմը քսան տարեկանում էր, Բիսմարկը փորձեց նրան հանել ծնողների դեմ (որոնք չէին ընդունում Բիսմարկին և նրա քաղաքականությունը) որոշ հաջողությամբ: Բիսմարկը ցանկանում էր երիտասարդ արքայազնին օգտագործել որպես զենք նրա ծնողների դեմ, որպեսզի շարունակի իր քաղաքական մենաշնորհը: Այսպիսով Վիլհելմը գնալով հեռացավ իր ծնողներից, հատկապես իր անգլիացի մորից: 1889 թվականի ապրիլի պայթյունից հետո Վիլհելմը բարկացած խոստովանեց, որ անգլիացի բժիշկը սպանեց նրա հորը և մեկ այլ անգլիացի բժիշկ պարալիզացրեց նրա ձեռքը, որին վստահում էր նրա մայրը{{Sfn | Röhl | 1998 | p = 12}}:
 
Երիտասարդ տարիքում Վիլհելմը սիրահարվեց իր զարմուհի [[Ելիզավետա Ֆյոդորովնա]]յին: Ելիզավետան մերժեց նրան և ամուսնացավ ռուսական կայսրի ընտանիքի անդամի հետ: 1880 թվականին Վիլհելմը սկսեց հանդիպել [[Ավգուստա Վիկտորիա]]յի հետ, հայտնի որպես «Դոնա»: Նրանք ամուսնացան 1881 թվականի փետրվարի 27-ին և մնացին ամուսնացած քառասուն տարի, մինչև Դոնայի մահը 1921 թվականին: Տասը տարվա ընթացքում՝ 1882 թվականից մինչև 1892 թվականը, Ավգուստա Վիկտորիան Վիլհելմին պարգևեց յոթ երեխա`երեխա՝ վեց տղա և մեկ աղջիկ{{Sfn | Massie | 1991 | p = 34}}:
 
1884 թվականի սկզբներին Բիսմարկը սկսեց համոզել Կայզեր Վիլհելմին ուղարկել դիվանագիտական գործուղման, որը թագաժառանգ արքայազնի իրավունքներից էր: Այս տարի արքայազն Վիլհելմը ուղարկվեց Ռուսաստանի ցար [[Ալեքսանդր III]]-ի մոտ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցեց [[Նիկոլայ II|Ցարևիչ Նիկոլայի]] տասվեցերորդ տարեդարձի արարողությանը: Երկու տարի անց Կայզեր Վիլհելմ I-ը Վիլհելմին տարավ Ավտրո-Հուգարիայի կայսր [[Ֆրանց Յոզեֆ I]]-ի հետ հանդիպման: 1886 թվականին նաև [[Հերբերտ ֆոն Բիսմարկ]]ի շնորհիվ, ով կանցլերի որդին էր, նա շաբաթը երկու անգամ փորձաշրջան էր անցնում Արտաքին գործերի նախարարությունում:
Կայզեր [[Վիլհելմ I Հոհենցոլեռն]]ը մահացավ Բեռլինում 1888 թվականի մարտի 9-ին և արքայազն Վիլհելմի հայրը դարձավ կայսր որպես Ֆրիդրիխ III: Նա արդեն տառապում էր աղիքային քաղծկեղից և իր գահակալման բոլոր 99 օրը մինչև մահը պայքարեց հիվանդության դեմ: Նույն տարվա հունիսի 15-ին 29-ամյա Վիլհելմը դարձավ Գերմանիայի կայսր և Պրուսիայի թագավոր<ref>Lamar Cecil, ''Wilhelm II, vol 1: Prince and Emperor, 1859-1900'' (1989) pp 110-23.</ref>:
 
Չնայած երիտասարդ տարիքում նրա կուռքը եղել էր Օտտո ֆոն Բիսկմարկը, Վիլհելմի խարիզմատիկ բնավորությունը շուտով բերեց կոնֆլիկտի «Երկաթե Կանցլերի» հետ, ով կարևոր դեր էր ունեցել կայսրության հիմնադրման հարցում: Նոր կայսրին դուր չէր գալիս Բիսմարկի զգուշավոր արտաքին քաղաքականությունը`քաղաքականությունը՝ գերադասելով Գերմանիայի արագ և ուժեղ ընդլայնումը, որը կպաշտպանի Գերմանիայի դիրքը արևի տակ: Բացի այդ երիտասարդ կայսրը վեր էր դասում օրենքը գահից, ի տարբերություն իր պապիկի: Չնայած կայսրության սահամանադրությամբ գործադիր իշխանությունը պատկանում էր կայսրին, Վիլհելմ I համաձայն էր առօրյա կառավարումը հանձնել Բիսմարկին: Կանցլերի և Վիլհելմի միջև վաղ վեճերը շուտով փչացրեցին երկուսի հարաբերությունը: Բիսմարկը հավատում էր, որ Վիլհելմը թույլ բնավորություն ունի և նրան կարելի է կառավարել և ձևականորեն ցույց տվեց որ սատարում է Վիլհելմի քաղաքականությանը 1880-ական թվականների վերջին: Նրանց հարաբերությունները վերջնականապես փլուզվեցին 1890 թվականի սկզբին, երբ Բիսմարկը փորձեց ընդունել հակասոցիալիստական օրենք<ref>Cecil, ''Wilhelm II, vol 1: Prince and Emperor, 1859-1900'' (1989) pp 124-46.</ref>:
 
==Բաժանում Բիսմարկից==
[[Պատկեր:Wilhelm II. 1905.jpeg|upright=0.8|thumb|left|Գերմանիայի կայսր Վիլհելմ II]]
Նպատակասլաց երիտասարդ կայզերը մերժեց Բիսմարկի «խաղաղասեր արտաքին քաղաքականությունը» և իր գեներալներին կարգադրեց աշխատել «նախընտրություն տալով պատերազմական ագրեսիվ քաղաքականությանը»: Բիսմարկը իր օգնականին ասել է «Այդ երիտասարդը ցանկանում է պատերազմել Ռուսաստանի դեմ և ուզում է անմիջապես հանել իր սուրը: Ես չեմ ցանկանա դառնալ դրա մասը<ref>{{cite book|author=John C. G. Röhl|title=Kaiser Wilhelm II: A Concise Life|url=https://books.google.am/books?id=wf8OBAAAQBAJ&pg=PA44|year=2014|publisher=Cambridge UP|page=44}}</ref>»:
Երբ Բիսմարը հասավ բացարձակ մեծամասնության`մեծամասնության՝ Ռայխստագում ունենալով իր քաղաքական գործիչներին և որոշեց ընդունել հակասոցիալիստական օրենքներ: Նրա ''Կարտելը'', Պահպանողական և Ազգային լիբերալ կուսակցություններից բաղկացած մեծամասնությունը, ցանկացավ ընդունել օրենքները խորհրդարանում, սակայն համաձայնության չեկան մեկ հարցում, որ ոստիկանությունը կարող էր ձերբակալել սոցիալիստ ագիտատորներին իրենց տներից: Համաձայնության չգալով ''Կարտելը'' մասնատվեց:
 
Քանի որ քննարկումները շարունակվում էին, Վիլհելմը գնալով ավելի շատ էր հետաքրքրվում սոցիալական խնիրներով, հատկապես 1889 թվականին գործադուլ հայտարարած բանվորների խնդիրներով: Նա անընդհատ ընդհատում էր Բիսմարկին խորհդում, ցույց տալով որ չի սատարում Բիսմարկի սոցյալական քաղաքականությունը: Բիսմարկը իր հերթին չէր վստահում Վիլհելմի քաղաքականությանը և անընդհատ փորձում էր շրջանցել այն: Բիսմարկը զգալով երիտասարդ կայսրի անվստահությունը և նրա ամբիցիոզ խորհրդականների ճնշումները, հրաժարվեց բանվորների պաշտպանության մասին զեկույցը ստորագրել, ինչը պահանջվում էր սահմանադրությամբ: Վերջնական բաժանում տեղի ունեցավ, երբ Բիսմարկը փնտրում էր նոր խորհրդարանական մեծամասնություն, որպեսզի ընդունի հակասոցիալիստական օրենքը: Բիսմարկի կողմնակիցներից Ռայխստագում մնացել էին Կաթոլիկ կենտրոնամետ կուսակցությունը և Պահպանողական կուսակցությունը: Բիսմարկը ցանկացավ դաշինք կազմել ՑենտրեԿենտրոնամետ կուսակցության հետ և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար [[Լյուդվիգ Վինդհորստ]]ին հրավիրեց նոր կոալիցիան քննարկելու<ref>Steinberg, pp. 445–47.</ref>: Խորհրդարանական պետությունում կառավարությունը ներկայացված է լինում խորհրդարանական մեծամասնության կողմից և իրավունք ունի կնքել դաշինքներ մեծամասնության հասնելու համար, սակայն Գերմանիայում Կանցլերը ստիպված էր կախված լինել կայսրից և Վիլհելմը հավատում էր, որ ինքը իրավունք ունի լինել տեղեկացված նախարարների հանդիպումից առաջ: Կայսրի իշխանության վերաբերյալ Բիսմարկի բացասական կոչերը կայսրեական մասնաշենքում վերջնականապես Վիլհելմին հունից հանեցին: Առաջին անգամ իր կյանքում Բիսմարկը չկարողացավ օգտագործել իր առավելությունը և գրեց հրաժարականի նամակ`նամակ՝ քննադատելով Վիլհելմի արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչը հրապարակվեց միայն Բիսմարկի մահից հետո<ref>Cecil, ''Wilhelm II, vol 1: Prince and Emperor, 1859-1900'' (1989) pp 147-70.</ref>:
 
==Վիլհելմի վերահսկողություն==
===Բիսմարկի հրաժարական===
 
Բիսմարկը հրաժարական տվեց 1890 թվականին 75 տարեկան հասակում և նրան հաջորդեց որպես կանցլեր [[Լեո ֆոն Կապրիվի]]ն, ում իր հերթին փոխարինեց [[Խլոդվիգ Հոհենլոե]]ն 1894 թվականին: Հոհելոեի հրաժարականից հետո 1900 թվականին Վիլհելմը կանցլեր նշանակեց իր խոսքով «իր սեփական Բիսմարկին»`՝ [[Բեռնհարդ Բյուլով]]ին:
 
Բիսմարկը հիմնականում վարում էր զգույշ արտաքին հարաբերություններ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ`հետ՝ փորձելով պահպանել խաղաղ հարաբերություններ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ, չնայած նրանց նկատմամբ հանրային բացասական կարծիքի: Բիսմարկի հրաժարականից հետո Բեռլինի արտաքին քաղաքականությունը կտրուկ փոխվեց, Ֆրանսիայի հետ հարաբերությունները արագորեն վատթարացան, ինչը բերեց 1914 թվականին Գերմանիայի մեծ մասի մեկուսացմանը{{Sfn | Taylor | 1967 | pp = 238–39}}:
 
Նշանակելով Կապրիվիին, այնուհետև Հոհենլոեին`Հոհենլոեին՝ Վիլհելմը վարում էր նոր քաղաքականություն, որը պատմության մեջ հայտնի է որպես «նոր ուղղություն», որով իր կարծիքով կմեծացնի կայսրի ազդեցությունը կառավարության նկատմամբ: Պատմաբանները կածում են, որ սրանով Վիլհելմը փորձում էր հասնել մենիշխանության, սակայն պարզ էր, որ շատ դինամիկ զարգացումներ են սպասվում կայսրի և կանցլերի միջև «Վիլհելմյան ժամանակաշրջան»-ում: Այս կանցլերները ավագ քաղաքացիական ծառայողներ էին, սակայն ոչ քաղաքական և պետական գործիչներ ինչպես Բիսմարկը: Վիլհելմը կարծում էր, որ երկիրը կարիք ունի նոր Երկաթե կանցլերի, որը չի ենթարկվի որևէ անձի ազդեցության, բացառությամբ կայսրի և կվարի ուժեղ և հավասարակշռված քաղաքականություն: Իր հրաժարականից մինչև մահը Բիսմարկը մնաց Վիլհելմի լավագույն քննադատներից մեկը, սակայն չունենալով քաղաքական հենք և ազդեցություն, ոչինչ չկարողացավ փոխել:
 
[[Պատկեր:Philip Alexius de Laszlo - Wilhelm II, Deutscher Kaiser, 1908.jpg|thumb|right|Դիմանկար [[Ֆիլիպ դե Լացլո]]յի կողմից, 1908 թվական:]]
[[Պատկեր:The Nine Sovereigns at Windsor for the funeral of King Edward VII.jpg|thumb|right|Ինը միապետերը [[Վինձոր ամրոց]] [[Էդուարդ VII]]-ի թաղմանը, լուսանկարը 1910 թվականի մայիսի 20-ին:]]
 
Վիլհելմի ամենաքննարկելի հարաբերությունները իր բրիտանացի բարեկամների հետ էր: Նա շատ էր կարոտում էր տատ Վիկտորիային իր ընտանիքի մյուս անդամներին<ref>King, Greg, ''Twilight of Splendor: The Court of Queen Victoria During Her Diamond Jubilee Year'' (Wiley & Sons, 2007), p. 52</ref>: Չնայած Վիկտորիան շատ հարգանքով էր վերաբերվում Վիլհելմին, նրա մյուս բարեկամները Վիլհելմին համարում էին անհետաքրքիր և անհրապույր և հիմնականում խուսափում էին նրա հետ շփվելուց<ref>King (2007), p. 52</ref>: Նա հատկապես վատ հարաբերություններ ուներ իր մորեղբայր [[Էդուարդ VII|Բերտիի]]իի հետ (հետագայում Էդուարդ VII թագավոր): 1888-ից 1901 թվականներին Էդուարդը շատ էր վիրավորում Վիլհելմին`Վիլհելմին՝ վերաբերվելով նրան ոչ թե որպես Գերմանիայի կայսրի, այլ որպես սովորական զարմիկի<ref>Magnus, Philip, ''King Edward the Seventh'' (E. P. Dutton & Co, Inc., 1964), p. 204</ref>: Իր հերթին Վիլհեմը հաճախ էր վիրավորում իր մորեղբորը, ում նմանեցնում էր «ծեր սիրամարգի» և իր կայսրի դիրքը համարում էր ավելի բարձր նրանից<ref>Magnus, p. 204</ref>: 1890 ական թվականներին, Վիլհելմը մի քանի այցելություն է կատարել Անգլիա [[Կաուսների շաբաթ]]ին մասնակցելու համար [[Ուայթ կղզի|Ուայթ կղզում]] և հաճախ մրցում էր իր մորեղբոր հետ: Էդուարդի կին, Դանիայում ծնված [[Ալեքսանդրա Դանիացի|Ալեքսանդրան]], սկզբում որպես արքայադուստր Ուելսացի, հետո որպես թագուհի, նույնպես չէր սիրում Վիլհելմին`Վիլհելմին՝ երբեք չմոռանալով Պրուսիայի կողմից [[Շլեզվիգ Հոլշտայն]]ի բռնակցումը Դանիայից 1860-ական թվականներին<ref>Battiscombe, Georgiana, ''Queen Alexandra'' (Constable, 1960), p. 174</ref>: Չնայած իր վատ հարաբերություններին անգլիացի բարեկամների հետ, այնուամենայնիվ, երբ Վիլհելմը իմացավ թագուհի Վիկտորիայի ծանր հիվանդության մասին լուրերը 1901 թվականի հունվարին, նա մեկնեց Անգլիա և մնաց այնտեղ անգամ մահից հետո և մասնակցեց հուղարկավորությանը: Նա նաև ներկա էր թագավոր Էդուարդ VII-ի հուղարկավորությանը 1910 թվականին:
 
1913 թվականին Վիլհելմը կազմակերպեց ճոխ հարսանիք իր միակ աղջկա`աղջկա՝ [[Վիկտորիա Լուիզա Պրուսացի|Վիկտորիա Լուիզա]]յի համար: Հյուրերի մեջ էին նաև նրա երրորդ զարմիկ [[Նիկոլայ II]]-ը, ով նույնպես չէր սիրում Վիլհելմին, և նրա անգլիացի զարմիկ, Թագավոր Գեորգ V-ը ու նրա կին [[Մարիա Թեքցի|Թագուհի Մարիան]]:
 
==Միջազգային հարաբերություններ==
Բրիտանացիների հանրային կարծիքը Կայզերի հանդեպ շատ բարձր էր վերջինիս կառավարման առաջին տասներկու տարիներին, սակայն սկսեց անկում ապրել 1890-ականների վերջին: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում նա դարձավ բրիտանական հակագերմանական գաղափարախոսության հիմնական թիրախը և բնորոշվեց որպես ատելի թշնամի{{Sfn | Reinermann | 2008 | pp = 469–85}}:
 
Վիլհելմը փորձեց բոլորի ուշադրությունը գրավել տեղեկատվություն տարածելով [[դեղին վտանգ]]ի մասին`մասին՝ փորելով համոզել եվրոպական առաջնորդներին, որ վտանգ կա Չինաստանից ներխուժման հետ կապված, քիչ թվով առաջնորդներ ուշադրություն դարձրեցին{{Sfn | Röhl | 1996 | p = 203}}: Վիլհելմը օգտագործեց Ճապոնիայի հաղթանակը [[Ռուս-ճապոնական պատերազմ (1904-1905)|Ռուս-ճապոնական պատերազմ]]ում, որպեսզի փորձի համոզել եվրոպացիներին, որ դեղին վտանգը գնալով իրական է դառնում, քանի որ, ըստ Վիլհելմի Ճապոնիան կարող է միավորվել Չինաստանի հետ և շարժվեր դեպի արևմուտք: Վիլհելմի օրոք Գերմանիան ներդրումներ կատարեց իր Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի գաղութներում, որոնցից քչերն էին եկամտաբեր, բացի այդ դրանք բոլորը Գերմանիան կորցրեց Առաջին աշխարհամարտի ընթացքում: [[Հարավարևմտյան Աֆրիկա]]յում (այժմ Նամիբիա), սկսեց հեղաշրջում ընդդեմ Գերմանիայի տիրապետության, որը բերեց [[Հերերոների և հոտենտոտների ապստամբություն|երերոների և հոտենտոտների կոտորածին]], չնայած Վիլհելմը հրամայեց կանգնեցնել կոտորածը:
 
Դիվանագիտության մեջ Վիլհելմի եզակի հաջողություններից մեկը եղել 1900 թվականին, երբ նա աջակցեց [[Ֆրանց Ֆերդինանդ]]ի և [[Սոֆիա (Հոհենբուրգի կոմսուհի)|Կոմսուհի Սոֆիա Խոտեկ]]ի ամուսնության, ի հակադրություն Ավստրիայի կայսր [[Ֆրանց Յոզեֆ I]]-ի ցանկության{{Sfn | Cecil | 1996 | p = 14}}:
 
===Հոնի 1900 թվականի ելույթ===
1900 թվականին Չինաստանում տեղի ունեցավ հակաարևեմտյան [[Բոքսերի ապստամբություն]]ը ընդդեմ բրիտանական, ֆրանսիական, ռուսական, ամերիկյան ճապոնական և գերմանական զորքերին: Այնուամենայնիվ գերմանացիները որոշեցին, որ ապստամբությանը մասնակցելը որևէ հեղինակություն չի բերի նրանց և միացան միայն, երբ բրիտանացիները և ճապոնացիները նվաճեցին [[Պեկին]]ը: Բացի այդ գերմանացիների ուշ միանալուց բացի իրավիճակը ավելի վատթարացրեց Կայզերի վատ պատրաստված ելույթը, ով հրամայեց իր զորքերին լինել [[հոներ]]ի պես անողոք ճակատամարտում<ref name="HunSpeechII">{{cite web|title="Hun Speech": Kaiser Wilhelm II's Address to the German Expeditionary Force Prior to its Departure for China (July 27, 1900)|url=http://germanhistorydocs.ghi-dc.org/sub_image.cfm?image_id=2178|publisher=German History in Documents and Images|accessdate=դեկտեմբերի 24, 2012}}</ref>: Վիլհելմը այս ելույթը ունեցավ [[Բրեմերհավեն]]ում 1900 թվականի հուլիսի 27-ին, հասցեագրելով իր խոսքերը գերմանական ուժերին, որոնք ուղարկվել էին ճնշելու Բոքսերի ապստամբությունը: Վիլհելմը իր ելույթում օգտագործեց կրակոտ և շովինիստական հռետորաբանություն`հռետորաբանություն՝ ընդգծելով Գերմանական կայսրության հզորությունը: Կա ելույթի երկու տարբերակ: Արտաքին քաղաքականության գրասենյակը հրատարակեց խմբագրված տարբերակը, համոզելով, որ չի նշվել մեկ շատ կարևոր պարագրաֆի մասին, ինչը դիտվեց որպես դիվանագիտական բացթողում<ref name="HunSpeech">{{cite web|last=Dunlap|first=Thorsten|url=http://germanhistorydocs.ghi-dc.org/sub_document.cfm?document_id=755&language=english|title=Wilhelm II: "Hun Speech" (1900)|publisher=German History in Documents and Images|accessdate=դեկտեմբերի 24, 2012}}</ref>: Խմբագրված տարբերակը հետևյալն է.
 
{{quote|Մեծ անդրծովյան խնդիրներ են ընկել Գերմանական կայսրության վրա, խնդիրներ, որոնք շատ ավելի մեծ են, քան մեր երկրից որևէ մեկը կսպասեր: Գերմանական կայսրությունը, ինչպես իրեն է հատուկ, պարտավոր է օգնել իր քաղաքացիներին, ովքեր վտանգի մեջ են օտար երկրներում: Խնդիրներ, որոնք հին [[Սրբազան Հռոմեական կայսրություն|գերմանական ազգի Հռոմեական կայսրությունը]] ի վիճակի չէր լուծել, նոր Գերմանական կայսրությունը հստակ գիտի լուծման ձևը: Սա հնարավոր է դարձնում մեր բանակը:
Պաշտոնապես նրա ելույթից հանվել է հետևյալ մասը.
 
{{quote|Երբ դուք հանդիպեք թշնամուն, նա պետք է պարտության մատնվի: Ոչ մի ներում: Գերիներ չպետք է վերցնել: Ով ընկնի ձեր ձեռքը պետք է սպանվի: Ընդամենը հազար տարի առաջ [[հոներ]]ը թագավոր [[Աթթիլա]]յի գլխավորությամբ իրենցհայտնի անուն հանեցինդարձան այս եղանակով և անգամ այսօր նրանց դարձնում է հզոր պատմության մեջ: Պետք է նույնկերպ գերմանացու անունը հանելհայտնի դարձնել Չինաստանում, որ ոչ մի չինացի չհամարձակվի ուրիշ աչքերով նայել գերմանացու ուղղությամբ<ref name="HunSpeech" /><ref>{{Citation|last=Görtemaker,|first=Manfred|title=Deutschland im 19. Jahrhundert. Entwicklungslinien|year=1996|publisher=Schriftenreihe der Bundeszentrale für politische Bildung|location=Opladen|edition=Volume 274|page=357}}</ref>։}}:
 
 
«Հոն» տերմինը ավելի ուշ դարձավ դաշնակիցների հակագերմանական քարոզչության գլխավոր հենքերից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ<ref name="HunSpeechII" />:
[[Պատկեր:Churchill und Wilhelm II. (1906).jpg|thumb|upright=0.9|Վիլհելմ II-ը և [[Ուինսթոն Չերչիլ]]ը [[Վրոցլավ]]ի մոտակայքում, [[Սիլեզիա (մարզ)]] 1906 թվականին:]]
 
''Daily Telegraph''-ի հարցազրույցը համարվում է Վիլհելմի ամենակոպիտ սխալը, որն արժեցավ նրա հեղինակության և իշխանության նվազման ավելի շատ Գերմանիայում, քան նրա սահմաններից դուրս<ref>{{cite book|author=John C. G. Röhl|title=Wilhelm II: Into the Abyss of War and Exile, 1900–1941|url=https://books.google.am/books?id=FN9GAgAAQBAJ&pg=PA662|year=2014|publisher=Cambridge University Press|pages=662–95|isbn=9781107728967}}</ref>: ''[[The Daily Telegraph|Daily Telegraph]]''-ի 1908 թվականի Գերմանիայում հրատարակված էջերից մեկում հարցազրույց զետեղվեց, որում ներառված էր Վիլհելմի հետ հարցազրույցը: Վիլհելմը հարցազրույցը ի կզբանե համարում էր անգլո-գերմանական բարեկամության և հարաբերությունների զարգացման հիմք, սակայն հարցազրույցի ժամանակ իր էմոցիոնալ բռնկումների պատճառով նա ոչ միայն փչացրեց հարաբերությունները Բրիտանիայի հետ, այլ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ճապոնիայի հետ: Նա իր զրույցում նաև նշեց, որ գերմանացիները հոգ չեն տանելու բրիտանացիների հանդեպ, Ֆրանսիան և Ռուսաստանը փորձում են Գերմանիային ներքաշել [[Անգլո-բուրական պատերազմ]]ում և որ Գերմանիայի նավատորմը կառուցվում է Ճապոնիայի դեմ և ոչ Բրիտանիայի: Նրա հարցազրույցի ամենահիշարժան մասն էր, որ նա ասաց, - «Դուք անգլիացիները խելագար եք, խելագար, խելագար ինչպես մարտ ամսվա նապաստակը:»<ref>{{cite web|url=http://wwi.lib.byu.edu/index.php/The_Daily_Telegraph_Affair|title=The Daily Telegraph Affair|publisher=}}</ref>։ Արդյունքում սա լրջագույն ազդակ էր Վիլհելմի գահընկեցության գործընթացի սկզբին Գերմանիայում: Վիլհելմի վարկանիշը մնաց առավելագույն ցածր այս հարցազրույցից հետո{{Sfn | Cecil | 1996 | loc = vol. 2, pp. 135–7, 143–45}}<ref>Donald E. Shepardson, "The 'Daily Telegraph' Affair," ''Midwest Quarterly'' (1980) 21#2 pp 207–220</ref>:
 
===Ռազմածովային ուժերի մեծացում===
Նոր ադմիրալը մշակեց նոր պլան, որը կոչեցին «Ռիսկային տեսություն» կամ [[Տիրպիցի պլան]], որով Գերմանիան կարող էր մարտնչել Բրիտանիայի դեմ և պաշտպաներ Գերմանիայի դիրքերը միջազգային հարփակում շնորհիվ հզոր նավատորմի կառուցված [[Հյուսիսային ծով]]ում<ref>Jonathan Steinberg, "The Tirpitz Plan." ''Historical Journal'' 16.1 (1973): 196-204. [https://www.jstor.org/stable/2637924 online]</ref>: Տրիպիցը օգտվեց Վիլհելմի վստահությունից և պահանջեց նավատորմային միջոցներ 1897 և 1900 թվականներին, որոնցով Գերմանիայի նավատորմը կառուցվեց Բրիտանական կայսրության նավատորմին նման նավատորմ: Նավատոմի ծախսերը բերեցին ֆինանսական խնդիրների Գերմանիայում 1914 թվականի դրությամբ, քանի որ 1906 թվականին Վիլհելմը կարգադրեց կառուցել ավելի մեծ և ավելի թանկարժեք ռազմանավ<ref>Lamar Cecil, ''Wilhelm II: Emperor and Exile, 1900-1941 - Vol. 2'' (1996) pp 152-73.</ref>:
 
1889 թվականին Վիլհելմը վերակազմավորեց վերահսկողության մակարդակը նավատորմում`նավատորմում՝ ստեղծելով Նավատոմի կաբինետ (''Marine-Kabinett'') Գերմանիայի կայսերական ռազմական կաբինետի նման, որը նախկինում վերահսկում էր նավատորմը և բանակը: Նավատորմի կաբինետի ղեկավարին տրված էր մեծ լիազորություններ, այդ թվում նշանակումներ, ազատումների, կառավարում և հրամանների արձակում ռազմածովային ուժերին: Կաբինետի առաջին ղեկավար նշանակվեց կապիտան [[Գուստավ ֆոն Սենդեն-Բիբրան]]ը, ով պաշտոնավարեց մինչև 1906 թվականը: Կայրսերական ադմիրալությունը լուծարվեց և դրա պարտականությունը բաշվեցին երկու կազմակերպությունների միջև: Ստեղծվեց նոր պաշտոն հավասար բանակի գերագույն հրամանատարին. Ադմիրալության գլխավոր շտաբի պետ կամ ''[[Oberkommando der Marine]]'', որը պատասխանատու էր նավերի կառուցման, մարտավարության և տակտիկայի համար: Փոխադմիրալ նշանակվեց [[Մաքս ֆոն դեր Գոթս]]ը 1889 թվականին և պաշտոնավարեց մինչև 1895 թվականը: Նավերի նախագծման և մատակարարումների համար պատասխանատու էր Կայսրեական Նավատոմային գրադենյակի պետական խորհուրդը ([[Reichsmarineamt]]), որը ենթարկվում էր Կանցլերին և խորհուրդ էր հարցնում ''Ռայխստագ''-ից նավատորմային հարցերով:
 
==Առաջին համաշխարհային պատերազմ==
Պատմաբանների մեծ մասը կարծում է, որ Վիլհելմը հիմնականում կատարում էր ծիսական պարտականությունները պատերազմի ժամանակ`ժամանակ՝ իրականացնելով ռազմական շքերթներ և մրցանակաբաշխություններ: «Մարդ, որն իրեն համարում էր ամենակարող խաղաղ ժամանակ, պատերազմի ժամանակ դաձավ 'Կայզերի ստվերը' աչքից հեռու, թաքնված և մի կողմ քաշված:»<ref>Lamar Cecil, ''Wilhelm II, vol. ii: Emperor and Exile, 1900–1941'' (1996), p. 212.</ref>
===Սարաևոյի ճգնաժամ===
[[Պատկեր:Kaiserparade 1909 Karlsruhe.jpg|thumb|upright=1.35|Կայսր Վիլհելմը Բադենի մեծ իշխանի, Պրուսիայի արքայազնի, Հեսեի մեծ իշխանի, Մեկլենբուրգ-Շվերինի մեծ իշխանի, Բավարիայի արքայազնի, Բադենի արքայազնի և իր որդու հետ 1909 թվականի ամռան զորավարժությունների ժամանակ:]]
[[Պատկեր:Hindenburg, Kaiser, Ludendorff HD-SN-99-02150.JPG|left|thumb|upright=1.15|[[Պաուլ ֆոն Հինդենբուրգ|Հինդենբուրգ]]ը, Վիլհելմ II-ը և [[Էրիխ Լյուդենդորֆ|Լյուդենդորֆ]]ը 1917 թվականի հունվարին:]]
 
Պատերազմի ժամանակ Վիլհելմի ազդեցությունը նշանակալի ընկավ և նա կատարում էր հիմնականում արարողակարգային պարտականություններ: Բարձրագույն հրամանատարությունը շարունակում էր շարժվել նրա մարտավարությամբ անգամ երբ պարզ դարձավ, որ [[Շլիֆենի պլան]]ը ձախողվել է: 1916 թվականի դրությամբ կայսրությունը արդյունավետորեն դարձավ ռազմական դիկտատուրաֆելդմարշալ [[Պաուլ ֆոն Հինդենբուրգ]]ի և գեներալ [[Էրիխ Լյուդենդորֆ]]ի գլխավորությամբ{{Sfn | Craig | pp = 374, 377–78, 393}}: Հիմնականում կտրված լինելով իրականությունից և քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացից`գործընթացից՝ Վիլհելմը տատանվում էր պարտվողականության և հաղթանակի երազանքների միջև: ինչը տարածվում էր նաև նրա բանակի վրա: Այնուամենայնիվ Վիլհելմը դեռ իրավունք ուներ կատարել քաղաքական նշանակումներ և միայն նրա համաձայնությունից հետո կարող էին իրականացվել լուրջ փոփոխություններ ռազմական գործերում: Վիլհելմը 1914 թվականի սեպտեմբերին հեռացրեց Հելմուտ ֆոն Մոլտկե կրտսերին և նրա փոխարեն նշանակեց [[Էրիխ ֆոն Ֆոլկենհայն]]ին: 1917 թվականին Հինդենբուրգը և Լյուդենդորֆը որոշեցին, որ Բեթման-Հոլվեգը այլևս չպիտի պաշտոնավարի որպես կանցլեր և խորհուրդ տվեցին Կայզերին նշանակել մեկ ուրիշի: Երբ նա հարցրեց ում, նրանք խորհուրդ տվեցին հանրությանը ոչ հայտնի [[Գեորգ Միխաելես]]ին: Կայզերը չէր ճանաչում Միխաելեսին, սակայն համաձայնեց գեներալների հետ: 1917 թվականի հուլիսին երբ նա իմացավ, որ նրա զարմի Գեորգ V-ը անվանափոխել է Բրիտանիայի թագավորական տոհմի անվանումը [[Վինդզորների հարստություն|Վինդզոր]]<ref>{{London Gazette|issue=30186|page=7119|date=17 July 1917}}</ref>, Վիլհելմը որոշեց, որ պետք է դիտել [[Շեքսպիր]]ի ''[[Վինձորի զվարճասեր կանայք]]'' ներկայացումը<ref>{{Citation | url = https://books.google.am/books?id=4QcAVV_jIqYC&pg=PP22#v=onepage&q&f=false | page = xxiii | title = Books | isbn = 9780307593023 | date = 23 March 2010| last1 = Carter | first1 = Miranda }}</ref>: Կայզերի վարկանիշը կտրուկ ընկավ 1918 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բանակում, քաղաքացիական կառավարությունում և հանրության շրջանում, քանի որ ԱՄՆ նախագահ [[Վուդրո Վիլսոն]]ը հասկացրել էր, որ Կայզերը այլևս չի լինի հաշտության պայմանագրի քննարկման կողմ{{Sfn | Cecil | 1996 | p = 283}}{{Sfn | Schwabe | 1985 | p = 107}}: Նույն տարեթվին Վիլհելմը հիվանդացավ աշխարհով տարածված [[Իսպանական գրիպ]]ով, սակայն ողջ մնաց<ref>Collier 1974</ref>:
 
==Գահընկեցություն և հեռացում==
 
Վիլհելմը Բելգիայի [[Սպա (քաղաք)|Սպա]] քաղաքում տեղակայված կայսրեական բանակի գլխավոր շտաբի մասնաշենքում էր, երբ ապստամբությունները Բեռլինում և այլ կենտրոններում անակնկալի բերեցին նրան 1918 թվականի վերջում: Ապստամբությունները իր կառուցած նավատորմում շոկային էին նրա համար: [[Գերմանական հեղափոխություն (1918-1919)|Գերմանական հեղափոխության]] բռնկումից հետո Վիլհելմը չէր կարողանում որոշել հրաժարվել թե ոչ գահից: Այդ ժամանակից սկսած նա որոշել էր հանձնել կայսրի թագը, բայց պահել Պրուսիայի թագը: Այնուամենայնիվ դա անգնար էր կայսրության սահմանադրությամբ: Մինչդեռ Վիլհելմը մտածում էր, որ նա կայսր է Պրուսիայի հետ միության շնորհիվ, սահմանադրությամբ ասվում էր որ Պրուսիայի թագը և կայսերական թագը կապված են, ինչը նշանակում էր, որ չի կարելի հրաժարվել մեկց`մեկց՝ թողնելով մյուսը:
 
Վիլհելմի հույսերը պահպանել գոնե կոչումներից մեկը ի չիքս դարձան, երբ նա առերեսվեց աճող հեղափոխական տրամադրությունների հետ և կանցլեր [[Մաքսիմիլիան Բադենացի]]ն հայտարարեց Վիլհելմի կողմից երկու տիտղոսներից հրաժարման մասին 1918 թվականի նոյեմբերի 9-ին: Կանցլեր Մաքսիմիլիանը ստիպված էր նույնպես հրաժարական տալ նույն օրը, որբ պարզ դարձավ, որ միայն [[Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն|Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության]] առաջնորդ [[Ֆրիդրիխ Էբերտ]]ը կարող է վերահսկել իրադրությունը: Նույն օրն ավելի ուշ Էբերտի պետական քարտուղարը (նախարար), սոցյալ դեմոկրատ [[Ֆիլիպ Շեյդեման]]ը հռչակեց Գերմանիան որպես [[Վայմարյան հանրապետություն|հանրապետություն]]:
{{quote|Ձերդ Գերազանցություն, որքան երկար Դուք կոնենակ ներկայիս սպայական կազմը այնքան ձեզ շնորհակալ կլինեն: Սակայն եթե իրավիճակը փոխվի, նրանք այլ մարդիկ կդառնան Ձեզ համար{{Sfn | Palmer | 1976 | p = 267}}:}}
 
Նոյեմբերի 10-ին Վիլհելմը անցավ սահմանը գնացքով և արտաքսվեց Նիդերլանդներ, որը մնացել էր չեզոք պատերազմի ընթացքում{{Sfn | Cecil | 1996 | loc = vol. 2 p. 294}}: 1919 թվականին ընդունված [[Վերսալյան պայմանագիր|Վերսալյան պայմանագր]]ի 227 հոդվածով հստակ նշվում էր, որ քրեական գործ է բացված Վիլհելմի դեմ «միջազգային կայունության և պայմանագրերի խախտման համար», սակայն Նիդերլանդների կառավարությունը հրաժարվեց արտահանձնել նրան, չնայած Դաշնակիցների կոչերին: [[Գեորգ V]]-ը գրեց, որ համարում է իր զարմիկին «պատմության մեջ մեծագույն հանցագործ», սակայն մերժեց վարչապետ [[Դեյվիդ Լլոյդ Ջորջ]]ի առաջարկին «կախաղան բարձրացնել Կայզերին»: ԱՄՆ նախագահ [[Վուդրո Վիլսոն]]ը դեմ էր արտահանձմանը`արտահանձմանը՝ վախեալով որ այն կարող է ապակայունացնել միջազգային դրությունը և կորցվի խաղաղությունը{{Sfn | Ashton | Hellema | 2000 | pp = 53–78}}:
 
Սկզբում Վիլհելմը բնակություն հաստատեց [[Ամերոնգեն]]ում, որտեղ նոյեմբերի 28-ին պաշտոնական փաստաթղթով հրաժարվեց կայսրի և Պրուսիայի գահերին`գահերին՝ պաշտոնապես ավարտելով Հոհենցոլերների 400 ամյա իշխանությունը Պրուսիայում: Նա նաև տեղեկացրեց իր զինվորներին և սպաներին Պրուսիայում և կոյսրությունում, որ նրանք այլևս պարտավոր չեն ենթարկվել իրեն<ref>{{cite book|title=The American Year Book: A Record of Events and Progress|url=https://books.google.am/books?id=jzM9AQAAMAAJ&pg=PA153|year=1919|page=153}}</ref>: Նա բնակարան ձեռք բերեց [[Դորն]]ում և տեղափոխվեց այնտեղ 1920 թվականի մայիսի 15-ին{{Sfn | Macdonogh | 2001 | p = 426}}: Սա մնաց իր բնակարանը մինչև կյանքի վերջ: The [[Վայմարյան հանրապետություն]]ը թույլատրեց Վիլհելմին տեղափոխել քսաներեք երկաթուղային վագոն կահույք, մեկ բեռնատար և մեկ նավ իր Պոտսդամի [[Նոր պալատ (Պոտսդամ)|Նոր Պալատ]]ից{{Sfn | Macdonogh | 2001 | p = 425}}:
 
===Կյանք արտաքսման մեջ===
====Հայացքներ նացիզմի վերաբերյալ====
 
1930-ական թվականների սկզբին Վիլհելմը հուս ուներ, որ գերմանական Նացիստական կուսակցության հաղթանակից հետո հետաքրքրություն կառաջանա վերականգնել միապետությունը և նրա ավաք թոռը կդառնա չորրոդ Կայզեր: Նրա երկրորդ կին Հերմինեն անընդհատ խնդրանքով դիմում էր Նացիստական կառավարությանը իր ամուսնու հարցով: Այնուամենայնիվ [[Ադոլֆ Հիտլեր]]ը որպես Առաջին աշխարհամարտի վետերան, ինչպես մյուս նացիստական առաջնորդները որևէ հարգանք չէին տածում դեպի այն մարդը, ով ըստ նրանց մեղավոր էր Գերմանիայի մեծագույն պարտության մեջ: Չնայած նա հյուրընկալել էր [[Հերման Գյորինգ]]ին Դորնում նվազագույնը մեկ անգամ, Վիլհելմը արդեն չէր վստահում Հիտլերին: Իմանալով նախկին [[Կուրտ ֆոն Շլեյխեր|կանցլեր Շլեյխեր]]ի կնոջ սպանության մասին`մասին՝ ասաց «Մենք ստիպված ենք ապերլ մի իշխանության օրոք, որտեղ ամեն ոք պետք է պատրաստ լինի որ կարող է Նացիստների կամոք դուրս նետվել իրենց ճանապարհից»{{Sfn | Macdonogh | 2001 | pp = 452–52}}:
 
Վիլհելմը 1938 թվականի նոյեմբերի 9-10-ի [[Բյուրեղապակյա գիշեր]]վանից հետո ասել էր «Ես հենց նոր իմ տեսակետը հայտնեցի [[Արքակազն Ավգուստ Վիլհելմ|Ավիին]] (Վիլհելմի չորրորդ որդին) իր եղբայրների ներկայությամբ: Նա քաջություն էր ունեցել ասելու, որ համաձայն էր հրեաների ջարդերի հետ և հասկացել էր ինչի համար են դրանք տեղի ունեցել: Երբ ես ասացի, որ յուրաքանչյուր մարդ պետք է որակի այս գործողությունները որպես վայրագություն, նա ցույց տվեց իր անհամաձայնությունը: Նա վերջնականորեն կորցրեց մեր ընտանիքը»{{Sfn | Macdonogh | 2001 | p = 456}}: Նա նաև հավելեց «Առաջին անգամ ես զղջում եմ, որ ես գերմանացի եմ»{{Sfn | Balfour | 1964 | p = 419}}:
{{quote|«Միայնակ մարդ, առանց ընտանիքի, առանց երեխաների, առանց Աստծու&nbsp;... Նա կառուցում է լեգիոններ, սակայն նա չի կառուցում ազգ: Ազգը կառուցված է ընտանիքներից, կրոնից և ավանդույթներից, այն հիմնված է մայրերի սրտերի, հայրերի խոհեմության և երեխաների բարօրության վրա... Մի քանի ամիս ես հակված էի հավատալու Նացիոնալ Սոցիալիզմին: Ես մտածում էի դա անհրաժեշտ է հետայսու: Եվ ես բավարարված էի տեսնելով, որ այդ ժամանակ դրան հավատում էին շատ գերմանացիներ: Սակայն դա, կամաց կամաց ինձնից հեռցավ, անգամ մահացավ... Այն ոչինչ չթողեց բացառությամբ մի խումբ վերնաշապիկներով ավազակներից: Այս մարդը կարող էր ամեն տարի հաղթանակներ բերել մեր ազգի համար` չբերելով վտանգներ: Սակայն Մեր Գերմանիան, որը եղել է բանաստեղծների ու երաժիշտների, արվեստագետների ու զինվորների երկիր, նա դարձրեց խելագարների և դատարկամիտների երկիր, կլանելով ամբոխը և նրանց դարձնելով ստախոս և ֆանատիկ:» ― Վիլհելմը Հիտելրի մասին, 1938 թվականի դեկտեմբեր 1938.<ref>{{cite web|url=http://www.oldmagazinearticles.com/pdf/Kaiser_Wm_and_Hitler.pdf|title=The Kaiser on Hitler|publisher=[[Ken (magazine)|Ken]]|date=15 December 1938|accessdate=2 October 2016}}</ref>|sign=|source=}}
 
1939 թվականի սեպտեմբերին [[Ներխուժում Լեհաստան|Լեհաստանի նկատմամբ տարած հաղթանակ]]ից հետո Վիլհելմի ադյուտանտ Գեներալ ֆոն Դոմմեսը գրեց Վիլհելմի անունից Հիտլերին, որ Հոհենցոլերների տոհմը մնում է հավատարիմ և նշեց, որ ինը Պրուսիայի արքայազն (մեկ որդի և ութ թոռ) կռվում են ռազմաճակատում, հավատացնելով, որ նրանք կռվում են Գերմանիայի համար ընդդեմ օտար երկրի, այսպիսով ուզում էր կապ հաստատել Հիտլերի հետ{{Sfn | Petropoulos | 2006 | p = 170}}: Վիլհելմին շատ էր հետաքրքրում Հիտլերի հաջողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական շրջանում և անձնապես շնորհավորանք ուղարկեց Հիտլերին, երբ վերջինս նվաճեց Նիդերլանդները 1940 թվականի մայիսին. «Իմ Ֆյուրեր, ես շնորհավորում եմ Ձեզ և հույս ունեմ, որ Ձեր ղեկավարությամբ միապետությունը վերջնականապես կվերադառնա»: Հիտլերը այս նամակից ապշած էր և հիասթափված և իր օգնկանի մոտ բղավել է «Ինչ հիմարի մեկն է»<ref>''The Second World War'', Antony Beevor, Phoenix Books, 2013; pp.92–3</ref> Մեկ այլ հեռաֆիր Հիտլերին Վիլհելմը ուղարկեց Փարիզի անկումից հետո,- «Շնորհավորանքներս, դուք հաղթեցիք`հաղթեցիք՝ օգտագործելով իմ զինվորներին»: 1940 թվականին, երբ Հիտլերը ներխուժեց Նիդելանդներ, Վիլհելմը մերժեց Չերչիլի առաջարկը տեղափոխվել Բրիտանիա`Բրիտանիա՝ գերադասելով մահանալ Դորին իր տանը{{Sfn | Martin | 1994 | p = 523}}:
 
====Հակաանգլիական, հակասեմետական և հակամասոնական հայացքներ====
Դորնում իր վերջին տարում Վիլհելմը հավատում էր, որ Գերմանիան միապետության երկիր է և այդ պատճառով քրիստոնեական, իսկ Անգլիան լիբերալիզմի երկիրն էր և այդ պատճառով սատանայական կամ հակաքրիստոնեական<ref name=":0">{{Cite book|title=Conflict, Catastrophe and Continuity: Essays on Modern German History|last=Röhl|first=John C. G.|publisher=Cambridge University Press|year=2014|isbn=9780521844314|location=|pages=1263|quote=}}</ref>: Նա համոզված էր, որ Անգլիայի ղեկավար դասը մասոնական էր, որոնք սերում էին Հուդայից<ref name=":0" />: Վիլհելմը գտնում էր, որ Անգլիան պետք է ''ազատել'' ''հակաքրիստոնյա Հուդայից'': Հուդային պետք է դուրս քշել ոչ միայն Անգլիայից, այլ Եվրոպայից{{Sfn | Röhl | p = 211}}:
 
Նա հավատում էր, որ հրեաները և մասոնականներն են հրահրել երկու համաշխարհային պատերազմները`պատերազմները՝ գտնելով որ Բրիտանական կայսրությունը հրեական է ամերիկյան ոսկով<ref name=":0" />: Ըստ Վիլհելմի «Այժմ մայրցամաքային Եվրոպան մոտ է բրիտանական և հրական ազդեցությունից ազատվելու և դուրս քշելու բրիտանացիներին և հրաներին և վերջնական արդյունքում կստեղծվի Եվրոպայի միացյալ նահանգներ{{Sfn | Röhl | p = 211}}: 1940 թվականին իր քրոջը, Արքայադուստր Մարգարետին ուղղված նամակում Վիլհելմը գրել էր,- «Աստծու ձեռքը ստեղծում է նոր երկիր... Մենք դառնում ենք Եվրոպայի միացյալ նահանգներ Գերմանիայի ղեկավարությամբ, միացյալ եվրոպական մայրցամաք:» Նա ավելացրել էր,- «Հրեաների ժամանակաշրջանը անցել է և նրանք զրկվել են իրենց դիրքերից բոլոր երկրներում{{Sfn | Petropoulos | 2006 | p = 170}}:
 
<gallery widths="200px" heights="200px">
20 115

edits