«Բերդատեր պարոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Fortressarmenians5.jpg|thumb|150px|Ծովաբերդ, Կիլիկյան Հայաստանի Կոռիկոս քաղաքում]]
'''Բերդատեր պարոն'''. [[Կիլիկյան Հայաստանի|Կիլիկիայի հայկական պետության]] խոշոր ֆեոդալ իշխան; Բերդատեր պարոնները կազմել են պետության իշխող դասակարգի՝ ազնվականության վերնախավը։ Մոտ 80 բերդատեր պարոններից յուրաքանչյուրն ունեցել է իր կալվածքը, բերդը և զորքը, հաճախ եղել նաև համապատասխան գավառի տերն ու կառավարիչը։ Կալվածքի և բերդի ժառանգական տերը կոչվել է հայրենատեր բերդատեր պարոն, իսկ դրանք թագավորից պայմանական տիրակալության կարգով ստացածը՝ ոչ հայրենատեր բերդատեր պարոն։ Նրանք պարտավոր Էինէին թագավորի կանչով ներկայանալ իրենց զինվորական ջոկատներով, հավաքել հարկերը և մուծել գանձարան, մասնակցել արքունիքի դիվանի նիստերին։ Թագավորը կարող էր ոչ հայրենատեր բերդատեր պարոններից վերցնել կալվածքն ու բերդը, իսկ հայրենատեր բերդատեր պարոնների տիրույթն ենթակա Էրէր բռնագրավման լոկ դիվանի համաձայնությամբ և վճռով։
 
{{Աղբյուր|