«Աշոտ Սաթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Աշոտ Սաթյանը ծնվել է 1906 թվականին [[Մերվ]] քաղաքում:քաղաքում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Սաթյանը մտել է Կարմիր Բանակի շարքերը, 1921-1926 թվականներին եղել է փողային նվագախմբի երաժիշտ, այնուհետև նվագախմբի ղեկավար (կապելմայստեր):։ [[1926]]-[[1930]] թվականներին սովորել է [[Բաքու|Բաքվի]] Հայարտան երաժշտական ստուդիայում (Ա. Մայիլյանի ղեկավարությամբ)։ 1930 թվականից բնակվել է Երևանում, [[1936]] թվականին ավարտել է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|կոնսերվատորիայի]] ստեղծագործական (դասատուներ՝ [[Հարո Ստեփանյան]], ապա՝ [[Սարգիս Բարխուդարյան]], [[Վարդգես Տալյան]]) և դիրիժորական (դասատու՝ [[Կոստանտին Սարաջև]]) դասարանները։ 1930-[[1939]] թթ.՝ [[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն|Սունդուկյանի անվան թատրոնում]] երաժշտական մասի վարիչ և դիրիժոր, 1939-[[1947]] թթ. ղեկավարել է [[Հայկինո|«Հայկինո»]] ստուդիայի երաժշտական մասը։ 1947-[[1952]] թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ, [[ԽՍՀՄ]] կոմպոզիտորների միության վարչության անդամ<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=1472|title=AV Production - Աշոտ Սաթյան|website=avproduction.am|accessdate=2019-01-05}}</ref><ref>{{Cite web|url=http://archive.vn/gt5j|title=САТЯН Ашот Мовсесович|date=2012-08-04|website=archive.vn|accessdate=2019-01-05}}</ref>։
[[Պատկեր:Ashot Satyan's Plaque.jpg|մինի|Աշոտ Սաթյանի հուշատախտակը [[Մաշտոցի պողոտա (Երևան)|Երևանի Մաշտոցի պողոտայում]]]]
 
== Գործունեություն ==
Սաթյանի ինքնատիպ ոճն ու վարպետությունը ձևավորվել են երգի ժանրում՝ հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի կոմպոզիցիոն հատկանիշների ստեղծագործական յուրացման ու զարգացման հիման վրա։ Սաթյանի երգերը (գրված մեծ մասամբ [[Գեղամ Սարյան]]ի բանաստեղծություններով) բազմազան են, նախ, իրենց տեսակներով ու մեղեդիական կերտվածքով՝ առանց նվագակցության մասսայական երգ, էստրադային երգ-ռոմանս, խմբերգային կրկնակով երգեր, զուգերգ, խմբերգ, ժողգործիքների, ժողովրդական երգի ու պարի անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գործիքային մասի նշանակալից դերով) երգեր՝ ծորուն եղանակավոր, ասերգային-պատմողական, պարային, զարդարուն-կոլորատուրային և այլն։ Հարուստ ու բազմազան են նաև այդ երգերի տրամադրություններն ու հուզական երանգները, քնարական՝ «Մարտիկի երգը» (նվիրված է [[Հայրենական մեծ պատերազմ]]ի թեմային), «Սիրո երգ», «Աղբյուրի մոտ», վիպական՝ «Լավ լսեք ինձ», «Աշխատանքի երգ», «Կենաց երգ» և այլն։ Սրանց բոլորի մեղեդիներին հատուկ են ելևէջային թարմություն ու կառուցվածքային հնարամտություն, հուզական անմիջականություն և վառ պատկերավորություն։ Նույն առումներով նշանակալից են նաև կոմպոզիտորի համեմատաբար խոշոր կտավի երկերը՝ վոկալ-սիմֆոնիկ «Արարատյան հովտի երգեր» ([[1950]], ստացել է [[ԽՍՀՄ Պետական մրցանակ|ԽՍՀՄ պետական մրցանակ]] [[1952]] թվականին) և «Լեռների երգեր» ([[1958]]) շարքերը, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գայանեի արիան» (գրված Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա), կոլորատուր սոպրանոյի, երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գարնան երգ» կոնցերտային վալսը և այլն։ Սաթյանը հեղինակ է նաև հայկական անսամբլային սռաջին երկերից մեկի՝ Լարային կվարտետի ([[1936]]), «Զանգեզուրի լեռներում» սիմֆոնիկ պատկերների ([[1952]]), փողային նվագախմբի համար գրված քայլերգերի (դրանց թվում՝ «Զաքիյանի դիվիզիայի քայլերգը», [[1942]]), բազմաթիվ դրամատիկական ներկայացումների և կինոնկարների երաժշտության («[[Դավիթ Բեկ (ֆիլմ)|Դավիթ Բեկ]]», [[1944]], «Անահիտ», [[1947]], «[[Ում է ժպտում կյանքը (ֆիլմ)|Ում է ժպտում կյանքը]]», [[1952]] և այլն), երաժշտական ձևավորումների («Սովետական Հայաստան» ֆիլմի համար նրա երաժշտական ձևավորումը [[Կարլովի Վարի]]ի միջազգային կինոփառատոնում [[1951]] թվականին արժանացել է մրցանակի)։ Սաթյանի ստեղծագործությունն ամբողջապես տոգորված է ջերմ հայրենասիրական ոգով։ Սաթյանը երաժշտություն է գրել Երևանի Սունդուկյանի անվան պետական թատրոնի, Երևանի բանվորական, [[Պատանի հանդիսատեսի թատրոն|Պատանի հանդիսատեսի]], Ադրբեջանական թատրոնի, [[Վանաձորի դրամատիկական թատրոն|Կիրովականի պետթատրոնի]] և այլ թատրոնների բեմադրությունների համար:համար։
 
Սաթյանի ստեղծագործության առանձնահատկություններից են կոմպոզիտորի սերտ կապը մայրենի ժողովրդական երաժշտության ինտոնացիոն ու ռիթմական հարուստ գանձարանի հետ, մեղեդայնությունը, թեմատիկայի հարստությունը, ձևի և բովանդակության ներդաշնակությունը, երաժշտական լեզվի թարմնությունն ու յուրօրինակությունը:յուրօրինակությունը։ Սաթյանի ժողովրդայնությանը նպաստել է նրա ստեղծագործական ժանրերի՝ երգային ստեղծագործության և կինոերաժշտության բնագավառում<ref>{{Cite web|url=http://hpj.asj-oa.am/425/1/62-3(157).pdf|website=hpj.asj-oa.am|accessdate=2019-01-05}}</ref>:։
 
=== Երաժշտություն բեմադրությունների համար ===
Տող 42.
 
== Գրականություն ==
* Ա. Սաթյան, Երգեր և ռոմանսներ, Հայպետհրատ, Երևան, 1960:1960։
* Ա. Սաթյան, Արարատյան հովտի երգեր, խոսք՝ Գ. Սարյանի, Հայպետհրատ, Երևան, 1950։
* Ա. Սաթյան, Լեռների երգեր, խոսք՝ Գ. Սարյանի, Հայպետհրատ, Երևան, 1959։
* Ա. Սաթյան, Գարնանային երգ, կոնցերտային վալս մեցցո-սոպրանոյի, տենորի, խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, խոսք՝ Գ. Սարյանի, Հայպետհրատ, Երևան, 1952:1952։
 
== Ծանոթագրություններ ==