«Անտոն ԼաՎեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Անտոն ԼաՎեյի կենսագրությունը մինչև հիմա էլ հանդիսանում է վիճաբանությունների առիթ։ Նա ծնվել է [[Իլինոյս]] նահանգի [[Չիկագո]] քաղաքում, օղի վաճառողի ընտանիքում։ «Անտոն Շանդոր ԼաՎեյ» անունը ունեցել է մեծ տարածում դեռ շատ տարիներ առաջ, ամենայն հավանականությամբ պատճառը եղել է անվան տպավորությունը, որը թողնում էր մարդկանց վրա, անունը նրան նվիրել են ծնողները։ Ինչպես հիշատակում է նրա աղջիկ Զինա ԼաՎեյը և նրա ամուսին Նիքոլաս Շրեկը ԼաՎեյի ծննդյան վկայականը տրվել է Իլինոյս նահանգի Կուկ շրջանում, գրանցված՝ Հովարդ Շադոր Լևի (Howard Stanton Levey) անվանմամբ, ծնողների անունները եղել են մայրը՝ Գերթրուդ և հայրը՝ Մայքլ ԼաՎեյները (Levey)։ Չնայած ամեն ինչի Զինայի ապացույցները հանդիսացել են կարծես թշնամի նրա հոր դեմ, որոնք հետևաբար ժխտում էին [[Բլանշ Բարթոն]]ին, ԼաՎեյին ուղեկից է եղել նրա իսկ ստեղծած գիրքը՝ [[«Սատանիստի կյանքի գաղտնիքները»]], որը մասամբ նաև պատմում է նրա կենսագրության մասին։ Հաճախ Բլանշ Բարթոնը նշում էր, որ ԼաՎեյի ծննդականի մեջ նրա անունը նշված էր որպես «Անտոն Շանդոր ԼաՎեյ» («Howard Stanton LaVey»), այլ ոչ թե ինչպես նշում էր Զինան՝ «Հովարդ Շադոր Լևի»:։ Բարթոնն ասում է՝
{{Քաղվածք|Ես նաև տեսել նրա մանկան ձեռքերով գրված, մանուկ ժամանակվա գրքերը` «Անտոն Շանդոր ԼաՎեյ»:։ Նրա հայրը ազգանունը գրել է որպես` «ԼեՎեյ» (LeVey), իսկ Անտոն հորեղբայրը «ԼաՎեյ» (LaVey): Նրանց ազգանունը հնչել է որպես` «Բոեհմ» (Boehm), որը Էլլիս կղզում փոխարինվել` որպես «ԼաՎեյ» երբ Անտոնի պապիկը եկել է ԼեՎեյ (Ֆրանսիա):։ Ինչքան, որ ես տեղեկացված եմ` ԼաՎեյի անունը հնարավոր էր հնչեր նաև այսպես` Հովարդ Շադոր «ԼեՎեյ»:։ (Բարթոն Բլանշ, «The Georges Montalba Mystery»)| Բարթոն Բլանշ}}
 
Շուտով նրա ծնողները տեղափոխվում են [[Կալիֆոռնիա]], [[Սան Ֆրանցիսկո]] որտեղ էլ ԼաՎեյը անցկացնում է իր կյանքի մեծ մասը։ Անտոնի մայրը՝ Գերթրուդ Կոլթոնը, որը եղել է [[ռուս]] Բորիս Կոլտոնովի դուստրը, ով [[1893 թվական]]ին ներգաղթել է [[ԱՄՆ]] և փոխել իր ազգանունը՝ Կոլթոնի։