«Մելանխոլիա (նկար, Մունկ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Տող 6.
== Նկարագիր ==
 
«Մելանխոլիա» կտավում պատկերված է տխրադեմ մի երիտասարդ: Նա նստած է դիրքում է և ձեռքով բռնել է գլուխը: Նկարում երևացող բնությունը աղքատիկ ու քարոտ ծովափ է իրենից ներկայացնում: Այդ վայրը [[Նորվեգիա|նորվեգական]] Օսգորստրան քաղաքում է գտնվում: «Մելանխոլիա» ստեղծագործությունը դարձավ այն նկարներից մեկը, որը վերջնականապես ձևավորեց նկարչի գեղարվեստական ոճը: Այն արտահայտիչ է, պարզորոշ կերպով երևում են ուրվագծերը, ձևերի պարզեցվածություն կա, կիսախավար է և փոքր-ին հանելուկային: [[Իմպրեսիոնիզմ|Իմպրեսոնիզմի]] ազդեցությունը, որը Էդվարդ Մունկի շատ կտավներում երևում է, ըստ մասնավորի՝ «Սեն Կլուի գիշերը», «Աստղալից գիշեր», «Գարունը Կարլ Յուհանի փողոցում», «Մելանխոլիա» կտավում բացակայում է: Ենթադրվում է, որ այս նոր ուղղության վրա ազդել է [[Պոլ Գոգեն]]<nowiki/>ը, ում նա ըստ էության, հանդիպել է [[Ֆրանսիա]]յում գտնվելու տարիներին<ref name="ness">Атле Нэсс. ''Эдвард Мунк: Биография художника''. Издательство «Весь Мир», 2007.</ref>:
 
Նկարի հերոսը Մունկի ամենամոտ ընկերներից մեկն է՝ Յապպե Նիլսոնը: Վերջինս սիրային կապի մեջ էր գտնվում Էդվարդ Մունկի հովանավոր ու ուսուցիչ [[Քրիստիան Քրոհգ]]ի կնոջ՝ [[Օդա Քրոհգ]]ի հետ<ref name="ness"/>: Նկարելը ստեղծելու պահին Յապպե Նիլսոն գժտվել էր Օդայի հետ:
Տող 12.
== Քննադատների գնահատականներ ==
 
Առաջին անգամ «Մելանխոլիա» ստեղծագործությունը հասարակության համար ցուցադրվել է [[1891]] թվականին: Այն տեղի ունեցավ Օսլոյում Աշնանային ցուցահանդեսի շամանակ: Կտավի մասին գովասանական խոսքերով հանդես եկավ Քրիստիան Քրոհգը, չնայած այն փաստին, որ տեղյակ էր Յապպե Նիլսոնի և կնոջ սիրային հարաբերությունների մասին: Քրիստիան Քրոհգը Էդվարդ Մունկին անվանեց որպես «առաջին նորվեգացի [[Սիմվոլիզմ|սիմվոլիստը]]<nowiki/>» և նկարիչ, ով «արժանի է միայն փառքի»<ref name="ness"/>: Մյուս քննադատները ավելի զուսպ էին արտահայտվում: Էրիկ Վերենշյոլը գրեց, որ Էդվարդ Մունկը միշտ ներկայացնում է «անավարտ կտավներ, որոնցում միախառնված են յուղաներկը, պաստելան ու հսկայական տարածքներ բաց են մնում լրացնելու և ավարտին հասցնելու համար»<ref>Reinhold Heller. ''Edvard Munch. Leben und Werk''. Prestel, München 1993.</ref>: «<nowiki/>[[Aftenposten]]<nowiki/>» թերթի տեսաբանը բացահայտորեն ծաղրեց նկարը՝ Յապպեին համեմատելով «ապխտած երշիկի» հետ<ref>Sue Prideaux. ''Edvard Munch: Behind the Scream''. Yale University Press, 2007</ref>:
 
Չնայած այն հանգամանքին, որ Էդվարդ Մունկի ստեղծագործությունները միանշանակ կերպով չէին ընդունվում քննադատների կողմից, բայցևայնպես Յապպեի կերպարը հենց ասոցացվում է [[Մելանխոլիկ|մելանխոլիայի]] հետ: